Under development
«Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___._______ 2020 թվականի N ______ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ /ԱՆՎՃԱՐ/, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ՝
- կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների` համաձայն NN 1,2,3 և 4 հավելվածների,
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրա ընդունելության 50 տեղ:
- Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի առկա ուսուցմամբ թափուր մնացած տեղերը վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ համաձայն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության ներկայացրած լրացուցիչ հայտերի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված 1
ՀՀ կառավարության
« »...... 2020թ. N ...... որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ /ԱՆՎՃԱՐ/, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ |
օրդինատուրա |
Ինֆեկցիոն հիվանդություններ |
3 |
Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա |
4 |
Մանկական անեսթոզիոլոգիա և ռեանիմատոլոգիա |
3 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
10 |
Հավելված 2
ՀՀ կառավարության
« »...... 2020թ. N ...... որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ /ԱՆՎՃԱՐ/, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀՀ առողջապահության նախարարություն
Մասնագիտություն |
Քանակ |
Լաբորատոր ախտորոշում |
2 |
Ընդհանուր վիրաբուժություն |
2 |
Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա |
8 |
Ակնաբանություն |
1 |
Մանկաբարձություն և գինեկոլոգիա |
1 |
Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/ |
2 |
Նյարդաբանություն |
4 |
Ընտանեկան բժշկություն |
6 |
Հոգեբուժություն |
1 |
Մանկական հոգեբուժություն |
1 |
Մանկաբուժություն |
3 |
Նեոնատոլոգիա |
2 |
Ներքին բժշկություն |
4 |
Ինֆեկցիոն հիվանդություններ |
3 |
Վնասվածքաբանություն և օրթոպեդիա |
1 |
Ճառագայթային ախտորոշում |
4 |
Սրտաբանություն /կարդիոլոգիա/ |
3 |
Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/ |
2 |
Շտապբուժօգնություն |
2 |
Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա |
2 |
Համաճարակաբանություն |
2 |
Դատաբժշկական հոգեբանություն |
1 |
Մեղրիի հատկացվող տեղեր |
1 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
58 |
Հավելված 3
ՀՀ կառավարության
« »...... 2020թ. N ...... որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ /ԱՆՎՃԱՐ/, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Արցախի Հանրապետություն
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ |
օրդինատուրա |
Ռևմատոլոգիա |
1 |
Երիկամաբանություն /նեֆրոլոգիա/ |
1 |
Ներքին բժշկություն |
2 |
Աղեստամոքսաբանություն /գաստրոէնտերոլոգիա/ |
2 |
Սրտաբանություն /կարդիոլոգիա/ |
4 |
Ճառագայթային ախտորոշում |
4 |
Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/ |
1 |
Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/ |
1 |
Մանկական հոգեբանություն |
1 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
17 |
Հավելված 4
ՀՀ կառավարության
« »...... 2020թ. N ...... որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ /ԱՆՎՃԱՐ/, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ |
օրդինատուրա |
Սրտաբանություն /կարդիոլոգիա/ |
2 |
Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/ |
1 |
Նյարդաբանություն |
1 |
Ներքին բժշկություն |
2 |
Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/ |
1 |
Մաշկաբանություն և վեներոլոգիա |
2 |
Հոգեբուժություն |
2 |
Ճառագայթային ախտորոշում |
6 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
17 |
-
Discussed
27.07.2020 - 12.08.2020
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 7494
Print