Add to favourites

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

2016 թվականի մայիսի 17-ին ընդունվեց «Պրոբացիայի մասին» օրենքը, որով Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց պրոբացիայի ինստիտուտը, և ստեղծվեց Քրեակատարողական ծառայությունից անկախ Պրոբացիայի ծառայություն: Պրոբացիայի ինստիտուտի ներդնումը և Պրոբացիայի ծառայության ստեղծումը պայմանավորված էր քրեական արդարադատության ոլորտում պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցնելու անհրաժեշտությամբ, որում իրավախախտում կատարած անձանց վերականգնումն ու վերաինտեգրումը հասարակության մեջ դիտարկվում է որպես պարտադիր բաղադրիչ:

Հարկ է նշել, որ Պրոբացիայի ծառայության գործունեության կարճատև տարիների ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք իրենց լուծումը պետք է ստանան առաջիկայում: Մասնավորապես՝ այդ խնդիրների լուծման նպատակով, ի թիվս այլնի, նախատեսվում է գնահատել Պրոբացիայի ծառայությանը վերապահված գործառույթների գործնական կիրառելիությունը և դրանց կիրառման համար անհրաժեշտ գործիքակազմի առկայությունը՝ գնահատման արդյունքների հիման վրա մշակելով  «Պրոբացիայի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթ (այսուհետ՝ Փաթեթ): Փաթեթը 2020 թվականի մարտի 30-ին ներկայացվել  է Վարչապետի աշխատակազմ: Այնուհետև, Փաթեթը լրամշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում տրամադրվող փորձագիտական աջակցության շնորհիվ:

Ծրագրի շրջանակներում նպատակ ունենալով բարձրացնել Պրոբացիայի ծառայության գործունեության արդյունավետությունը՝ ձևավորվել է պետական մարմիններից և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բաղկացած բազմաշահառու աշխատանքային խումբ, որի շրջանակներում իրականացվել են քննարկումներ: Զուգահեռաբար Եվրոպայի խորհրդի կողմից ներգրավվել են ներպետական անկախ փորձագետներ, ովքեր խորը գնահատման են ենթարկել Պրոբացիայի ծառայության գործունեությունը և վերլուծությունների հիման վրա ներկայացրել օրենսդրական ուղենիշային առաջարկներ:

Բազմաշահառու աշխատանքային խմբի անդամների կարծիքների և ներպետական անկախ փորձագետների կողմից ներկայացված վերլուծության արդյունքներով Ծրագրի շրջանակներում ներգրավվել են ներպետական ևս երեք փորձագետներ, ովքեր դիտարկել են Փաթեթը և Արդարադատության նախարարության հետ համատեղ կատարված հսկայածավալ աշխատանքի արդյունքում մշակել Փաթեթի ամբողջությամբ նոր տարբերակը: Նշվածից զատ, մշակվել են համապատասխան ենթաօրենսդրական ակտեր, ինչպես նաև մի շարք ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումների նախագծեր:

Փաթեթի ընդունմամբ միատեսակ մոտեցում կդրսևորվի պրոբացիայի ծառայողների նկատմամբ։ Պրոբացիայի ծառայությունը կհամարվի հանրային ծառայության ինքնուրույն տեսակ՝ իր առանձնահատկություններով, այսպես՝ ծառայության անցնելու պայմանները, պահանջները, շնորհվող կոչումները և ժամկետները, խրախուսանքի միջոցները և կարգապահական տույժեըը, ծառայությունից հեռացման հիմքերը, հատուկ միջոցներ կիրառելու պայմանները և այլն։ Օրենքով առանձին աղյուսակով կսահմանվեն պրոբացիայի ծառայողների աշխատավարձերի դրույքաչափերը։

Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է պրոբացիայի գործառույթների հստակեցում, քրեական դատավարության ընթացքում պրոբացիայի պետական ծառայության գործառույթների հստակեցում, պրոբացիայի շահառու՝ անչափահասների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքների բարելավում, Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման պայմանների հստակեցում, պրոբացիայի ծառայողին օրենքով սահմանված դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործածելու իրավունքի վերապահում և այլն:

 

  • Discussed

    27.07.2020 - 11.08.2020

  • Type

    Law

  • Area

    Justice, Probation, Penitentiary

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8921

Print

Suggestions

Նոր սերունդ մարդասիրական ՀԿ

10.08.2020

4. Նախագծի 20-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասում «հարմարեցված» բառից հետո լրացնել «, կահավորված» բառը, իսկ «սենյակներ» բառից հետո լրացնել «, որտեղ կարող են տեղակայված լինեն տեսաձայնագրող սարքեր, որոնք կիրառվում են պրոբացիայի անչափահաս շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ (օրինական ներկայացուցչի համաձայնությունը հաշվի է առվում, եթե անչափահասը համաձայնության վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել)» բառերը: Միաժամանակ առաջարկվում է հոդվածը լրացնել 2.1-րդ մասով հետևյալ բովանդակությամբ. «Պրոբացիայի անչափահաս շահառուի հետ հանդիպումների տեսաձայնագրությունները վերարտադրվում և վերլուծվում են հոգեբանի, մանկավարժի կամ սոցիալական աշխատողի հետ, ինչի հիման վրա գնահատվում են պրոբացիայի անչափահաս շահառուի կարիքները առանց նրան կրկին անգամ պրոբացիայի ծառայություն հրավիրելու: Տեսաձայնագրությունն օգտագործվում է նաև կատարված աշխատանքների արդյունավետությունը գնահատելու համար:»: Նախագծի հիմնավորման տրամաբանությունից բխում է անչափահասների հետ աշխատանքների պարտադիր տեսաձայնագրման մասին նորմը, ինչը, ըստ հեղինակի, հաշտեցման ընթացքում կօգնի կանխել կրկնակի գոհացումը: Այդ իմաստով, Նախագծով առաջարկվող «կարող են տեղակայված լինեն տեսաձայնագրող սարքեր, որոնք կիրառվում են պրոբացիայի անչափահաս շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ» թույլատրող նորմի նախատեսմամբ հակասության տարրեր են ձևավորվում Նախագծի հիմնավորման առնչությամբ այն դեպքում, երբ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է' հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից: Կարծում ենք, որ անհրաժեշտ է Նախագծով առաջարկվող դրույթից բացառել «կարող է» և «պրոբացիայի անչափահաս շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ» բառերը:

Նոր սերունդ մարդասիրական ՀԿ

10.08.2020

3. Նախագծի 17-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 29-րդ հոդվածը, ի թիվս այլնի, լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Ընտանիքում բռնության դեպքերով հաշտարարություն չի իրականացվում, եթե ընտանիքում բռնության այդ դեպքը նույն անձանց միջև տեղի ունեցած և արձանագրված կամ հաշվառված ընտանիքում բռնության առաջին դեպքը չէ»: «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված է ընտանիքում բռնության ենթարկված անձի և ընտանիքում բռնություն գործադրած անձի հաշտեցում կրկնակի բռնության դեպքերում: Այս իմաստով, առկա է անհամապատասխանություն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Նախագծով առաջարկվող դրույթների միջև: Կարծում ենք, որ ընտանիքում բռնության ենթարկված անձի համաձայնության առկայության պարագայում, անթույլատրելի է արգելք հանդիսանալ նրա և ընտանիքում բռնություն գործադրած անձի հաշտեցմանը թեկուզ ելնելով երեխայի լավագույն շահերից: Անհրաժեշտ է հաշվի առնել հայ ընտանիքի որպես սոցիալ- հոգեբանական միջավայրի և սոցիալ-մշակութային համակարգի առանձնահատկությունները և միջազգային փորձի ադապտացումն իրականացնել բացառապես ելնելով այդ առանձնահատկություններից: Այլ խնդիր է հաշտեցումը ընտանիքում բռնության ենթարկված անձի և ընտանիքում բռնություն գործադրած անձի միջև այն դեպքերում, երբ ընտանիքում բռնության ենթարկված անձն ունի, օրինակ, հոգեկան զարգացման հապաղում կամ մտավոր զարգացման խանգարում: Այդ պարագայում, կարծում ենք, որ, որպես լուծման գործիք, կարող է ծառայել հոգեբանի և (կամ) հոգեբույժի հաշտության վերաբերյալ հայտնած կարծիքը: Ուստի, կարծում ենք, որ նպատակահարմար է ընտանիքում բռնության ենթարկված անձի և ընտանիքում բռնություն գործադրած անձի միջև հաշտեցման մեխանիզմի կիրարկումը անկախ գործադրված բռնության կրկնակիությունից և յուրաքանչյուր հաշտեցման դեպքում նախատեսելով հոգեբանի և (կամ) հոգեբույժի ներգրավվածությունը:

Նոր սերունդ մարդասիրական ՀԿ

10.08.2020

Նախագծի 11-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով հետևյալ բովանդակությամբ. «Հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն կատարող պրոբացիայի շահառուի հոգեկան վիճակի վատթարացման դեպքում երկօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և ներկայացնում այն համապատասխան դատարան, քննիչին կամ հետաքննության մարմին, ինչպես նաև տեղեկացնում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող տարածքային մարմիններին: Արձանագրությանը կցվում է պրոբացիայի շահառուի հոգեկան վիճակի վատթարացումը փաստող հոգեբանի մասնագիտական կարծիքը»: Կարծում ենք, որ անհրաժեշտ է Նախագծի 11-րդ հոդվածով առաջարկվող դրույթը «հոգեբանի» բաոից հետո լրացնել «և (կամ) հոգեբույժի» բառերով հաշվի առնելով նաև Նախագծի 10-րդ հոդվածի տրամաբանությունը:

See more