Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի ապրիլի 16‑ի ՀՕ-217-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2020 թվականի ապրիլի 30-ին) առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք տվող տարիքը 23-ից դարձել է 26:

Նույնաբովանդակ փոփոխություն է կատարվել նաև ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի ապրիլի 16‑ի ՀՕ-218-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2020 թվականի ապրիլի 30-ին):

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել կարգավորել վերոնշյալ օրենքների կիրարկման հետ կապված՝ անցումային ժամանակաշրջանի հարաբերությունները:

««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մարտի 4‑ի ՀՕ-109-Ն օրենքով (ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունիսի 25-ին) սահմանվել է, որ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

««Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 41-րդ հոդվածի համաձայն՝ ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձին կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է կենսաթոշակի սահմանված ժամկետը լրանալու (նրա 23 տարին լրանալու) հիմքով:

Առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից:

Այս դեպքում նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու օրվանից:

Նույն հոդվածի 3.2-րդ մասի համաձայն՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, կենսաթոշակ ստանալու իրավունքը չի վերականգնվում. այս դեպքում անձին կենսաթոշակ է նշանակվում գրավոր դիմումի և կենսաթոշակի գործում առկա կամ դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի հիման վրա:

Ըստ այդմ, Օրենքի վերոնշյալ դրույթների կիրառմամբ՝ այն դեպքում, երբ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի 23 տարին լրացել է մինչև վերոնշյալ օրենքն ուժի մեջ մտնելը՝ 2020 թվականի ապրիլի 30-ը, նրա՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է:

Օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ մտնլուց հետո նշված անձիք ձեռք են բերում կենսաթոշակի իրավունք և դիմելու դեպքում նրանց իրավունքը կիրացվի Օրենքով սահմանված կարգով:

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջանում կարգավորել անձանց կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը ապրիլի 30-ից մինչև դիմելու օրն ընկած ժամանակահատվածի համար:

Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակ վճարելը դադարեցվում է Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարություն չստորագրելու (բանկ չներկայանալու) դեպքում, իսկ 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է, որ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով:

Հաշվի առնելով վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները, անհրաժեշտ է օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման դրույթները համապատասխանեցնել դրանց։ Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի մասով փոփոխություններն անհրաժեշտ է կատարել ՀՀ կառավարության 2014թ. հունիսի 26-ի թիվ 635-Ն որոշման մեջ: 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն և 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշումների մեջ։

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի 23 տարին լրացել է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը և նրա կենսաթոշակի գործում առկա է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքը, ապա նրա` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի:

Եթե նրա կենսաթոշակի գործում առկա չէ 2019 թվականի հուլիսի 1-ից հետո առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքը, ապա մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթեր (այդ թվում՝ 2019 թվականի հուլիսի 1-ից հետո առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքը) ներկայացնելու դեպքում անձին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է 2020 մայիսի 1-ից: Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում դիմելու օրվանից 1-ից:

Նույնաբովանդակ փոփոխություն նախատեսվում է կատարել նաև ՀՀ կառավարության 2014թ. հունիսի 26-ի թիվ 635-Ն որոշման մեջ:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հիմքերը այդ հիմքերին ավելացնելով սահմանված ժամկետում կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին բանկի հաստատումը չստանալը:

Նախագծում հստակեցվում է նաև խնամատար ընտանիքի խնամքին հանձնված երեխայի (հոգեզավակի) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը (նպաստը) վճարելու կարգը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի ապրիլի 16‑ի ՀՕ-217-Ն, ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի ապրիլի 16‑ի ՀՕ-218-Ն և ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մարտի 4‑ի ՀՕ-109-Ն օրենքերի կիրարկումը:

 

 

  • Discussed

    22.07.2020 - 06.08.2020

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6860

Print

Suggestions

Հասմիկ Ղուկասյան

03.08.2020

Բարև Ձեզ, Շնորհակալություն նախագծի համար։ Առաջարկում եմ վերանայել 31,4 կետը, քանի որ պարբերության մեջ խառը կիրառվում է խնամատար ընտանիք և խնամակալություն հասկացությունները և հստակ չէ կարգավորման առարկան, բացի այդ հասկանալի չէ, թե ինչու երեխային չպետք է վճարվի նրա հաշմանդամության նպաստը, որը չի վճարվել մինչև խնամատար ընտանիք հանձնվելը, եթե երեխան խնամքի հաստատությունից չէ, որ հանձնվել է խնամատար ընտանիքի խնամքին։ Հնարավոր է, որ երեխան ունի հաշմանդամություն, բայց ապրել է կամ կենսաբանական ծնողների կամ այլ խնամակալի մոտ, սակայն ինչ-ինչ պատչառներով նրա նպաստը չի վճարվել։ Խնամակալ ընտանիքի խնամքին հանձնելուց հետո ինչու՞ նրա իրավունքը չպետք է վերականգնվի։ Շնորհակալություն

See more