Add to favourites

ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արթուր Գրիգորյան 25.07.2020 15:48:13 1. Անհրաժեշտ է հստակեցնել՝ Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվող հանրագիրը չհրապարակելու վերաբերյալ իրավունքը վերաբերում է միայն հանրագրին, թե՝ հանրագրի պատասխանին ևս: 2. Միաժամանակ, առաջարկում եմ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «հանրային նշանակություն ունեցող հարցերով» բառերը, քանի որ այն չի բխում ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածից, և հաշվի առնելով Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ էության, բաց է մնում մարդու՝ անձնական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց դիմելու և պատշաճ պատասխան ստանալու հնարավորությունը: Բացի այդ՝ առաջարկությունը բխում է նաև Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվող իրավունքից, քանի որ հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հանրագիրը չհրապարակելն անհասկանալի է: 1. Ընդունվել է 2. Չի ընդունվել 1. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 2. Սահմանադրության 53-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլոց հետ մեկտեղ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրագիր ներկայացնելու իրավունք, որի մանրամաները սահմանվում են օրենքով: Ուստի, «հանրագիր» հասկացությունը և հանրագրի հետ կապված կարգավորումները սահմանված են օրենքով: Հանրագիրը հանրային նշանակություն ունեցող հարցերով, այլ ոչ թե մարդու՝ անձնական շահերի պաշտպանության նկատառումներով ներկայացվող գրություն է: Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է անձի՝ իր կողմից ներկայացված հանրագրի չհրապարակման վերաբերյալ նշում կատարելու իրավունքը: Այս իրավունքի նախատեսումը պայմանավորված է նրանով, որ հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակում հրապարակվում է անհատական և կոլեկտիվ հանրագիրը, որը պարունակում է նաև տեղեկություններ հանրագիր ներկայացրած անձի վերաբերյալ (օրինակ՝ անուն, ազգանուն, անվանում):