Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1908-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N _______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 1908-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրին ներկայացվող պահանջները և դրա հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1908-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 307-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը որոշում է.»,

2) 1-ին հավելվածի «Ձև»-ում «ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվի համարը՝ 900013150025» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական միասնական հաշվի համարը՝ 900013150025» բառերով,

3) 2-րդ հավելվածում՝

ա. 1-ին կետից «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը հանել,

բ. 9-րդ և 12-րդ կետերում «Ճանապարհային ոստիկանության համապատասխան արտաբյուջետային հաշվին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջե» բառերով,

գ. 13-րդ կետում «արտաբյուջետային հաշվից» բառերը փոխարինել «պետական բյուջեի գանձապետական միասնական հաշվից» բառերով,

դ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Սույն կարգի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

                    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                          

                    ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                                                                    «___» ___ 2020թ.

                                                                                                                            ք. Երևան

  • Discussed

    07.07.2020 - 22.07.2020

  • Type

    Decision

  • Area

    Road traffic safety

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6611

Print