Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1908-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N _______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 1908-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրին ներկայացվող պահանջները և դրա հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1908-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 307-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը որոշում է.»,
2) 1-ին հավելվածի «Ձև»-ում «ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվի համարը՝ 900013150025» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական միասնական հաշվի համարը՝ 900013150025» բառերով,
3) 2-րդ հավելվածում՝
ա. 1-ին կետից «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը հանել,
բ. 9-րդ և 12-րդ կետերում «Ճանապարհային ոստիկանության համապատասխան արտաբյուջետային հաշվին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջե» բառերով,
գ. 13-րդ կետում «արտաբյուջետային հաշվից» բառերը փոխարինել «պետական բյուջեի գանձապետական միասնական հաշվից» բառերով,
դ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Սույն կարգի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
«___» ___ 2020թ.
ք. Երևան
-
Քննարկվել է
07.07.2020 - 22.07.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 6486
Տպել