Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ

 

  1. Անհրաժեշտությունը

 

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ոստիկանության մասին» օրենքի (ՀO-243-Ն օրենքի) 40.1-ին հոդվածի 1-ին մասի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀO-278-Ն օրենքի 11-րդ հոդվածով ուժը կորցրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 33.1-րդ հոդվածը։

««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀO-243-Ն օրենքով «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում 40-րդ հոդվածը խմբագրվել է և սահմանվել, որ ոստիկանությունը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից՝ ուժը կորցրաժ ճանաչելով ՀՀ ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի միջոցներ ունենալու և դրա միջոցով ֆինասավորվելու հնարավորությունը, իսկ ճանապարհային ոստիկանությունը հանդիսանում է ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագիծը նպատակ ունի ապահովել ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀO-243-Ն օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի  կիրարկումն այն համատեքստում, որ այլևս վերացել է Ճանապարհային ոստիկանության համար արտաբյուջետային հաշիվ ունենալու անհրաժեշտությունը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի պետության կողմից օրենսդրությամբ սահմանված վճարովի ծառայությունների պատշաճ իրականացումը։

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական ավելացման կամ նվազեցման մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ  այլ իրավական ակտերում փոփոխություններ և  լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Discussed

    07.07.2020 - 22.07.2020

  • Type

    Decision

  • Area

    Road traffic safety

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6300

Print