Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ
- Անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ոստիկանության մասին» օրենքի (ՀO-243-Ն օրենքի) 40.1-ին հոդվածի 1-ին մասի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀO-278-Ն օրենքի 11-րդ հոդվածով ուժը կորցրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 33.1-րդ հոդվածը։
««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀO-243-Ն օրենքով «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում 40-րդ հոդվածը խմբագրվել է և սահմանվել, որ ոստիկանությունը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից՝ ուժը կորցրաժ ճանաչելով ՀՀ ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի միջոցներ ունենալու և դրա միջոցով ֆինասավորվելու հնարավորությունը, իսկ ճանապարհային ոստիկանությունը հանդիսանում է ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագիծը նպատակ ունի ապահովել ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀO-243-Ն օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի կիրարկումն այն համատեքստում, որ այլևս վերացել է Ճանապարհային ոստիկանության համար արտաբյուջետային հաշիվ ունենալու անհրաժեշտությունը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի պետության կողմից օրենսդրությամբ սահմանված վճարովի ծառայությունների պատշաճ իրականացումը։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
07.07.2020 - 22.07.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 6418
Տպել