Add to favourites

Under development

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020–2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման

2020–2025 թվականների ռազմավարությանը և  միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

 

1.

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

1.1.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 1-ին կետի համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.2.

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Ռազմավարությամբ նախատեսում է՝

 

Վերանայել սոցիալական պաշտպանության դերն աղքատության կրճատման, կայուն զարգացման և մարդկային կապիտալի զարգացման համատեքստում և այն դիտել որպես զբաղվածության, առողջապահության, կրթության, սնուցման, բռնությունից զերծ հանրության, գենդերային հավասարության և այլ ոլորտներում արդյունքների հասնելու անհրաժեշտ  նախադրյալ:

Վերաիմաստավորել սոցիալական պաշտպանության միջոցառումների համախումբը, ներառյալ սոցիալական ապահովության համակարգերի գործունեությունը, սոցիալական աշխատանքի և սոցիալական աջակցության տրամադրման ձևերը՝ սոցիալական արդարության հասնելու և մարդկային կապիտալը զարգացնելու նպատակով՝  աշխատաշուկայի աշխուժացմանն ուղղված ջանքերին համընթաց:

Առաջ մղել սոցիալական պաշտպանության քաղաքականություններում նպատակային որոշումներ կայացնելու սովորույթը և երկրի քաղաքականությունների սոցիալական ազդեցության գնահատումը, ինչը կապահովի տնտեսական զարգացման արդյունքում ստեղծված հնարավորությունների հասանելիությունը Հայաստանի Հանրապետությունում բնակվող յուրաքանչյուր մարդուն. այն ենթադրում է, որ  երաշխավորվում է բնակչության խոցելի խմբերի շահերի լիարժեքորեն հաշվի առնելը՝ աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերում:

2.

Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծի շրջանակներում կարևորվել են 5 մակրոնպատակներ.

 

1)   Սոցիալական պաշտպանության ոլորտի հավասարակշռված, շարունակական, ներառական, փաստերի ու ռիսկերի վրա հիմնված զարգացման ապահովում:

2)      Աշխատանքային իրավունքների իրացման պետական երաշխիքների ամբողջական ապահովում և զբաղվածության շարունակական խթանում:

3)      Ժողովրդագրական իրավիճակի բարելավում և մարդկային կապիտալի զարգացում:

4)      Կարիքների վրա հիմնված, իրավունքահենք արդյունավետ սոցիալական ծառայությունների մատուցման ապահովում անձի կյանքի ողջ ընթացքում:

5)      Աղքատության փուլային հաղթահարման հնարավորությունների ստեղծում՝ սոցիալական համալիր աջակցության, տնտեսական կայունության և զբաղվածության խթանման միջոցով:

3.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

4.

Ակնկալվող արդյունքը

 

Վերաձևավորել սոցիալական պաշտպանության քաղաքականությունները՝ կիրառելով կենսափուլային մոտեցում, ինչը թույլ է տալիս աղքատությունից դուրս բերել և դրա հետևանքներից պաշտպանել ընտանիքներին, աղջիկներին և տղաներին (սոցիալական պաշտպանությունը որպես ներդրում մարդկային կապիտալի համար, այլ ոչ թե դրան ուղղված ծախս):

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման

2020–2025 թվականների ռազմավարությանը և  միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

1.

    Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

 

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Որոշման նախագծով կարգավորմանն առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման

2020–2025 թվականների ռազմավարությանը և  միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին

 

«Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման 2020 – 2025 թվականների ռազմավարությանը և  միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am ինտերնետային կայքում` 2019 թվականի սեպտեմբեր 5-ին, ինչպես նաև 2019 թվականի սեպտեմբեր 5-ին տեղադրվել է ՀՀ արդարադատության նախարարության հրապարակման միասնական www.e-draft.am կայքում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման

2020–2025 թվականների ռազմավարությանը և  միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

 

«Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման 2020 – 2025 թվականների ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում նախատեսվում է ծախսերի ավելացում:

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԻ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

 

Ռազմավարական փաստաթղթի տիտղոսաթերթ

Սույն տիտղոսաթերթը պարունակում է տեղեկատվություն ներկայացվող նախագծի/ գույքագրման նպատակներով ռազմավարական փաստաթղթի/ վերաբերյալ համաձայն 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 1-ին կետի համապատասխան

 

1. Անվանումը

«Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման 2020–2025 թվականների ռազմավարությանը և  միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

2. Մշակող մարմինը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

3. Նոր կամ վերանայում

Նոր   

               

4. Մշակման հիմքերը ՀՀ կառավարության 2019 թվականիմայիսի 16-ի N 650-Լ որոշման Հավելված N 1-ի կետ 1

4.1 Նոր և վերանայում

Համառոտ նկարագիր

Հիմքերը՝

 

1. Կառավարության ծրագիր

 

2. ՀԶՌԾ

 

3. ՄԺԾԾ

         

4.Այլ բարձր մակարդակի ռազմավարական փաստաթուղթ

/ նշել անվանումը այստեղ/

5. ՀՀ օրենք

/ նշել անվանումը այստեղ/

6. ՀՀ կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 1-ին կետի

7. Միջազգային պարտավորություն

/ նշել անվանումը այստեղ/

8. Այլ

/ նշել անվանումը այստեղ/

Լրացուցիչ մեկնաբանություններ

4.2 Վերանայում /լրացուցիչ տեղեկատվություն/

Վերնայավող փաստաթղթի անվանումը՝

 

Վերջին երեք տարիներին վերանայվող ռազմավարության հաշվետվություն հրապարակվել է

Այո      

Ոչ    

 

Վերանայվող փաստաթղթի վերջին հաշվետվության հրապարակման ամսաթիվը՝

 

Վերնայվող փաստաթղթի հաշվետվությունը ներկայացվում է ռազմավարական փաստաթղթի հետ միասին

 

5. Ժամկետը

3 տարի     

5 տարի    

5 և ավելի  

 

 

6. Ազդեցությունը պետական ծախսերի վրա

Այո

 

6.1 Ազդեցությունը մշակվող ՄԺԾԾ վրա

Այո

           

6.2 Ընդհանուր ավելացում

Այո

 

6.3 Ազդեցությունը ոլորտային սահմանաքանակների վրա

Այո

 

6.4 Ազդեցությունը բյուջետային ծրագրերի վրա

Այո

 

6.4.1 Նոր բյուջետային ծրագիր

Այո

         

6.5 Ազդեցության արժեքային գնահատականը

Պետական ծախսերի ընդհանուր մակարդակը տարեկան միջին մակարդակը առաջին 5 տարիների համար առանց ռազմավարական փաստաթղթի մլն դրամ

Պետական ծախսերի ընդհանուր մակարդակը տարեկան միջին մակարդակը առաջին 5 տարիների համար ռազմավարական փաստաթղթի ընդունման դեպքում մլն դրամ

7. Պետական ծախսերի ուսումնասիրություն

Այո

         

7.1 Ծախսերի ուսումնասիրության ժամանակահատվածը

Վերջին 3 տարին

3 և ավելի տարի    

8. Պահանջում է օրենսդրական փոփոխություն / բացի բյուջետային ծախսերին վերաբերող/

Այո

 

8. 1 ՌԱԳ

Այո    

 

9. Ներառված ոլորտների ֆունկցիոնալ կոդերը կամ բյուջետային ծրագրերի կոդերը

 

10. Նպատակներ

Բարձր մակարդակի նպատակներ             

Միջին մակարդակի նպատակներ           

10.1 Բարձր մակարդակի նպատակներ

Նպատակ

Չափման ցուցանիշ

Բազային տարվա գնահատական

Թիրախ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10.2 Միջին մակարդակի նպատակներ

Ծառայում է բարձր մակարդակի իրագործմանը

 

10.2.1 Բարձր մակարդակի նպատակների հետ կապը

Բարձր մակարդակի նպատակներ             

Միջին մակարդակի նպատակներ           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10.3 Միջին մակարդակի նպատակներ

Նպատակ

Չափման ցուցանիշ

Բազային տարվա գնահատական

Թիրախ

 

 

 

 

 

 

 

 

 

 

11. Հանրային քննարկումներ

Այո                

                  

11.1 Նախագիծը

հրապարակվել է կայքում

Այո                

                   

11.2 Հրապարակման ամսաթիվը

Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am ինտերնետային կայքում` 2019 թվականի սեպտեմբերի 5-ին, ինչպես նաև 2019 թվականի սեպտեմբեր 5-ին տեղադրվել է ՀՀ արդարադատության նախարարության հրապարակման միասնական www.e-draft.am կայքում:

11.3 Կազմակերպվել է քննարկում

                

Մեկից ավելի       

11.4 Ստացված առաջարկությունների քանակը

 

5-ից ավելի          

11.5 Ստացված առաջարկների հիման վրա բովանդակային փոփոխություն կատարվել է

Այո                

                  

                         

 

  • Discussed

    03.07.2020 - 20.07.2020

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11471

Print

Suggestions

Աիդա Մուրադյան

20.07.2020

Շատ ողջունելի անդրադարձը նաև համայնքային սոցիալական ծառայություններին: սոցիալական ծառայությունների կայացման տեսանկյունից սա կարևոր ձեռքբերում է: Սոցիալական ծառայությունները պետք է մատուցվեն քաղաքացիներին հնարավորինս մոտ կանգնած մարմնի կողմից և Հայաստանի դեպքում դա համայնքն է: Շատ կարևոր է բացառել վերածածկը համայնքային սոցիալական աշխատողների և տարածքային մարմինների դեպք վարողների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների միջև: Կարևոր է ամրագրել, որ համայնքային ծառայությունները վաղ հայտնաբերման և կանխարգելման բնույթի սոցիալական ծառայություններ են և սոցիալական աշխատողները այս մակարդակում աշխատում են այն դեպքերի հետ, որոնք հնարավոր է լուծել տվյալ համայնքի ռեսուսներով: Այն բոլոր դեպքերը, որոնք պահանջում են մարզային կամ հանրապետական ռեսուրսների մոբիլիզացիա և չեն կարող լուծվել տվյալ համայնքի ռեսուրսներով փոխանցվում են տարածքային մարմիններին:

Աիդա Մուրադյան

20.07.2020

Առաջարկում եմ ռազմավարության հինգ հիմնական սկզբունքներին ավելացնել վեցերորդը՝ ներառականության սկզբունքը:

Աիդա Մուրադյան

20.07.2020

Ռազմավարության մեջ անդրադարձ է կատարվում նաև երեխաների պաշտպանության համակարգի հզորացմանը: Այս տեսանկյունից կարևոր է անդրադառնալ նաև օրենսդրական մակարդակով երեխաների պաշտպանության համակարգի կառուցվածքի հաստատման հարցին: Թեպետ մասնագիտական հանրույթն օգտագործում է այն սահմանումը, որ Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգը եռաստիճան է, հղում անելով խնամակալության և հոգաբարձության մարմիններին, Երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններին և Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին, այդուհանդերձ այլ օղակներում տեղակայցած ծառայությունները ևս զբաղվում են երեխաների պաշտպանության հարցերով (օրինակ սոցիալական աջակցության տարածքային մարմինները) և հաճախ վերածածկ է առաջանում:

See more