Add to favourites

The project has not been accepted

ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱ-ՌՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏՈՎ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՑ ՑԱԾՐ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՄԲ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Նորայր Պետրոսյան 03.07.2020 14:35:41 առաջարկում եմ 1-2 կետը խմբագրել այսպես կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքի բնակարան-ների կամ ոչ բնակելի տարածքների գնորդներ են համարվում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այն ֆիզիկական անձինք (այդ թվում, այն դեպքում, երբ ֆիզիկական անձը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար, սակայն բնակարանը կամ ոչ բնակելի տարածքը ձեռք է բերում որպես ֆիզիկական անձ), ովքեր համապատասխան սնանկության վարույթի շրջանակներում, ………………….օրենքով սահմանված կարգով դատարանի կողմից գրանցվել են որպես պարտատեր (և ունեն կնքված՝ գույքի ձեռքբերման նախնական պայմանգրեր նախկին կառուցապատողի հետ): Քանի որ, տուժված քաղաքացիները գույքերի նկատմամբ չունեն իրավունքներ
2 Նորայր Պետրոսյան 03.07.2020 14:39:16 3. 2 կետում կատարել ավելացում և խմբագրել հետևյալ կերպ Սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի գին (ներառյալ՝ ԱԱՀ) է համարվում կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի կամ ոչ բնա-կելի տարածքի ձեռք բերման համար ֆիզիկական անձանց կողմից սնանկ ճանաչված կառուցապատողին սկզբնապես վճարման ենթակա ամբողջ գումարի (եթե այդպիսին կա, օրինակ՝ ֆիզիկական անձը կառուցապատողին օտարել է իր սեփականությունը՝ բնակելի կամ ոչ բնակելի տարածքի հատուցման դիմաց) և դատարանի համապատասխան որոշմամբ արձանագրված՝ սնանկ ճանաչված կառուցապատողին վճարված գումարի տարբերությունը և (կամ) ֆիզիկական անձանց կողմից լրացուցիչ վճարվող գումարի հանրագումարը: Քանի որ բացի պայմանգրում նշված գումարի և վճարված գումարի տարբերությունից, առկա է նաև լրացուցիչ վճար որը անհրաժեշտ է խնդիրների լուծման համար: Այդ երկու բաղկացուցիչ գումարների հանրագումարն է կազմում փաստացի վճարը նոր կառուցապատողի կողմից տուժած քաղաքացիներին խնդրի առարկա գույքը օտարելուց:
3 Yervand Markosyan 05.07.2020 11:39:23 1.2 կետում գույքի մասով պարտատեր լինելը, պետք է փոխել, որպեսզի կարողանան օգտվել նաև չապահովված պարտատերերը: 2 կետում կարևոր է փոփոխել և ավելացնել նաև հավելյալ վճարների մասով, քանի որ ցանկացած նման խնդրի լուծում իր մեյ պարունակում է հավելյալ վճարներ: Պետք է փաստացի վճար ընդունվի պարտք մնացած գումարը ու հավելավճարը միասին
4 Հայկ Մանուկյան 05.07.2020 13:16:46 կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքի բնա­կա­րան­­­­ների կամ ոչ բնակելի տարածքների գնորդներ են համարվում անհատ ձեռ­նար­կա­տեր և նոտար չհանդիսացող այն ֆիզիկական անձինք (այդ թվում, այն դեպքում, երբ ֆիզի­կական անձը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար, սակայն բնա­կա­րանը կամ ոչ բնակելի տարածքը ձեռք է բերում որպես ֆիզիկական անձ­­), ովքեր նույն սնան­կու­թյան վարույթի շրջանակներում նույն գույքի մասով օրենքով սահ­ման­ված կար­գով դատա­րանի կող­մից ճանաչվել են որպես պար­տատեր, տվյալ կետում գույքի մասով տուժված քաղաքացիները չեն ճանաչվել պարտատեր, պետք է որոշումը ազդի նաև չապահովված պարտատերերի վրա, իսկ 2 կետով պետք է ավելացնել նաև որ բացի տարբերություն գումարներից ավելացնել նաև լրացուցիչ գումարները , որոնք վճարվելու են շենքերը ավարտուն տեսքին հասցնելու համար , քանի որ տուժած քաղաքացիների գերակշիռ մասը հիմնականում կատարել են իրենց պարտավորությունները նախկին կառուցապատողի նկատմամբ
5 Խաչատուր Օհանյան 06.07.2020 11:38:56 Առաջարկ.1. նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետը վերախբագրել հետևյալ կերպ.՝ << Նախկինում կառուցապատող ճանաչված սուբյեկտը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ, և կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքը ներկայումս այլ կառուցապատողի կողմից ձեռք է բերվել սնանկության վարույթի փուլում՝ աճուրդաով կամ սնանկության վարույթից ( օրինակ գույք պարտքի դիմաց)>> , քանի որ սնանկության վարույթներով սնանկ ժանաչված սուբյեկտի կիսակառույց շենքը աճուրդով գնում է նոր կառուցապատողը, ով սնանկ ճանաչված չէ, Առաջարկ 2. նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետը վերախմբագրել հետևյալ կերպ. << • կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքի բնա¬կա¬րան¬¬¬-ների կամ ոչ բնակելի տարածքների գնորդներ են համարվում անհատ ձեռ¬նար¬կա¬տեր և նոտար չհանդիսացող այն ֆիզիկական անձինք (այդ թվում, այն դեպքում, երբ ֆիզի-կական անձը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար, սակայն բնա¬կա-րանը կամ ոչ բնակելի տարածքը ձեռք է բերում որպես ֆիզիկական անձ), ովքեր համապատասխան սնանկության վարույթի շրջանակներում, ………………….օրենքով սահմանված կար¬գով դատարանի կողմից գրանցվել են որպես պարտատեր:>>, քանի որ եթե սնանկության վարույթով պարտատերը գրանցվել է կոնկռետ գույքի մասով ապահոված պարտատեր, ապա այլևս որևէ խնդիր չի կարող ունենալ: Նախագծի ընդունման իմաստը հենց նրանում է, որ ապահովվի սնանկ ճանաչված կառուցապատողին բնակելի և ոչ բնակելի տարածքների ձեռք բերման դիմաց ամբողջ կամ մասնակի հատուցում տրամադրած անձանց՝ պարտատերերի իրավունքների պաշտպանությունը: Առաջարկ 3. նախագծի 2-րդ կետը վերախմբագրել հետևյալ կերպ. <<2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի գին (ներառյալ՝ ԱԱՀ) է համարվում կառուց¬¬¬¬վող բազ¬մա¬բնա¬կարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի կամ ոչ բնա-կելի տարածքի ձեռք¬ բեր¬ման համար ֆիզիկական անձանց կողմից սնանկ ճանաչված կառու¬ցա¬պա¬տողին սկզբ¬նա¬պես վճարման ենթակա ամբողջ գումարի (եթե այդպիսին կա, օրինակ՝ ֆիզիկական անձը կառուցապատողին օտարել է իր սեփականությունը՝ բնակելի կամ ոչ բնակելի տարածքի հատուցման դիմաց) ……….. և (կամ) ֆիզիկական անձանց կողմից լրացուցիչ վճարվող գումարի հանրագումարը: >>
6 Ալլա Գրիգորյան 06.07.2020 18:17:00 1,2 կետով կարող են օգտվել նախագծից այն մարդիկ ովքեր գույքի նկատմամբ իրավունք ունեն, իսկ այդպիսի մարդիկ քիչ են տուժվածների մեջ, եթե գույքի նկատմամ իրավունք ունենա քաղաքացին կարծում եմ կարիք չի ունենա օգտվելու այս որոշումից:Պետք է փոխել սույն կետը, ավելացնել նաև չապահովված պարտատետերին: 2-րդ կետում ընդգրկել նաև, որպեսզի հավելավճարները նույնպես հարկվեն Հարկային օրենսգրքի 62հոդվածի 7-րդ մասով, որովհետև ցանկացած նման դեպքերում քաղաքացիները վճարում են,ինչպես նախկին կառուցապատողին պարտք մնացած գումարները, այնպես ել լրացուցիչ գումար են վճարում նոր կառուցապատողին, այլապես այս նախագիծը չի ծառայի իր նպատակին և կօգտվեն եզակի մարդիկ ( եթե իհարկե գործնականում հնարավոր կլինի): Նախագծից պարզ է , որ կա ցանկություն օգնել տուժված քաղաքացիների, ուստի կարող են այդ փոփոխությունները արվեն և նախագիծը կծառայի նպատակին: