Add to favourites

Under development

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի և դրանից բխող մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արտակ Պողոսյան 28.05.2020 13:04:16 Կամավորական գործունեությունը խրախուսելու և լայն տարածում իրականացնելու նպատակով առաջարկում եմ հետևյալը. - ընդլայնել կամավորական աշխատանքների ոլորտները: Ներկայացված նախագծով այն ունի հիմնականում սոցիալական ուղղվածություն, այն դեպքում, որ համաշխարհային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կարող է կիրառվել ավելի շատ ոլորտներում: Մասնավորապես, ցանկացած հանրօգուտ աշխատանքներ, տնտեսության ոլորտի զարգացման և աջակցման աշխատանքների իրականացման մեջ, ինչպես նաև պետության կողմից իրականացվող շահույթ չհետապնդող աշխատանքներում: Ելնելով այդ հանգամանքներից անհրաժեշտություն կա նաև կատարել համապատասխան փոփոխություններ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին», ինչպես նաև «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքներում: - Ներկայացված նախագծով առաջարկում եմ կամավորների հաշվառումը և մատյանի վարումը սահմանել, որպես պարտադիր պայման՝ ցանկացած աշխատանքը ըստ էության ձևավորում է արժեք: Բացի այդ, կամավորական աշխատանքը անհրաժեշտ է սահմանել որպես ստաժ, մասնավորապես եթե այն կատարվել է մասնագիտական հատուկ ունակություններ պահանջող բնագավառում: Տվյալ դեպքում որևէ բնագավառի սահմանումը պարտադիր չէ: Ելնելով այս առաջարկից անհրաժեշտ նաև կատարել համապատասխան փոփոխություններ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, ՀՀ աշխատանքային օրենսգրքում, ՀՀ հարկային օրենսգրքում, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: - Առաջարկում եմ ՊԵԿ-ի կողմից մշակվի համապատասխան հաշվետվությունների ձև՝ գործատուների կողմից հաշվառում իրականացնելու համար: Միաժամանակ, անհրաժեշտ և պարտադիր սկզբունք պետք է սահմանել, որ որևէ գործատու որևէ հարկ, տուրք, վճար և/կամ այլ ծախսեր պետական բյուջե չպետք է վճարի: Դա չի վերաբերվում կամավորական աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած ծախսերի փոխհատուցման: - Այն պետք է դիտարկվի և հաշվառվի ընդհանուր ստաժի մեջ և կենսաթոշակի անցնելու ժամանակ հաշվարկվի ՀՀ պետության կողմից՝ հաշվարկի հիմքում ընդունելով տվյալ ժամանակաշրջանի համար սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի մեծությունը: Չի ընդունվել: «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծով նման ոլորտային սահմանափակումներ նախատեսված չեն: Կան որոշակի սահմանափակումներ միայն կոնկրետ աշխատանքների համար (նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մաս), մասնավորապես նախատեսվել է, որ ընտանեկան, ազգակցական, ընկերական կամ հարևանական հարաբերությունների հիման վրա օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող աշխատանքները, զինվորական կամավորությունը, օրենքով սահմանված կարգով և դեպքերում առանց վարձատրության աշխատանքները (ներառյալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, համանախագահների կամ մյուս անդամների կամ այլ պաշտոնատար անձանց չվարձատրվող՝ հասարակական աշխատանքները կամ օրենքով սահմանված դեպքերում դատարանի կողմից նշանակված, իրավասու մարմնի կողմից որոշված վայրում չվարձատրվող՝ դատապարտյալների կողմից հանրության համար օգտակար հանրային աշխատանքները կամ ուղղիչ հիմնարկներում դատապարտյալների չվարձատրվող աշխատանքները) չեն համարվում կամավոր աշխատանքներ: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին», ինչպես նաև «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների վերաբերյալ նշենք, որ նման փոփոխությունների անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված կարգավորումները նախատեսվում է կարգավորել մեկ` «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի կարգավորումներով: Այս առումով, որպես օրինակ դիտարկենք` «Հիմնադրամների մասին» օրենքի 2-րդ հոդվածի կարգավորումը, որի համաձայն` հիմնադրամների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, նույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից: Հետևաբար, հիմնադրամների` կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված կարգավորումները նշված 2-րդ հոդվածի կարգավորման հիմքով կկարգավորվեն «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի շրջանակներում: Ստաժի վերաբերյալ առաջարկության մասով նշենք,որ կամավոր աշխատանքը` անձի կողմից կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց աշխատանք է, որն իրականացվում է անշահախնդրության ու կատարված աշխատանքի անհատուցելիության սկզբունքով: Այս դեպքում կամավոր աշխատանքի ժամանակահատվածը` անձի համար մասնագիտական ստաժ համարելը շեղում է այդ աշխատանքը անշահախնդիր ու անհատուցելի համարվելու միջազգայնորեն ընդունված սկբունքից: Հարկերի և պետական տուրքերի մասով նախագծի փաթեթում արդեն իսկ ներառված են համապատասխան` ՀՀ հարկային օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող նախագծերը: Ինչ վերաբերում է հաշվառման մատյանների պարտադիր լինելուն, ապա այն վարելը պարտադիր պահանջ չի նախատեսվել` հաշվի առնելով բուն կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի կամավոր լինելու հանգամանքը, ինչպես նաև նպատակադրվելով չխոչընդոտել կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների գործունեությունը և մեղմացնել նրանց վարչարարությունը:
2 «Երիտասարդների Ձայնը» Միավորում 02.06.2020 19:13:18 Առաջարկում ենք․ 1․ Օրենքի նախագծում կամավորությունը սահմանել որպես աշխատանքային ստաժ, եթե այն կատարվել է որևէ մասնագիտական բնագավառի ունակությունների կիրառմամբ։ Այս մասով ՊԵԿ-ի կողմից սահմանել հաշվետվությունների նոր ձևաթուղթ, ինչպես նաև փոփոխություններ կատարել հարկային և այլ օրենսգրքերում։ 2․ Հոդված 13-ում՝ Կամավոր աշխատանքի խրախուսումը, ավելացնել կետ, ըստ որի 2 տարվա կամավորական փորձի և գրանցված ստաժի պարագայում կամավորին խրախուսել պետական բուհերում ուսման վարձի 10% զեղչի չափով։ 3․ Կամավորների գրանցումը և հաշվառման մատյանի վարումը դարձնել պարտադիր և նշել, որ դրանք կարող են վարվել նաև էլեկտրոնային եղանակով: 4․ Երիտասարդական աշխատանքը և երիտասարդական աշխատողի կատարածը համարելով առանձնահատուկ կամավորության տեսակ․ Հոդված 5-ում՝ Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հիմնական նպատակները, ավելացնել հետևյալ ենթակետը․ «Երիտասարդական աշխատանքը և երիտասարդների անհատական զարգացմանն ու առաջընթացին նպաստելը»։ 5․ 6-րդ հոդվածում ավելացնել հետևյալ նախադասությունը․ «Հասարակական հիմունքներով այն աշխատանքները, որոնք չեն նշվել սույն հոդվածում և կատարվում են պետական մարմիններում, ապա հավասարեցվում են կամավորությանը»։ 6․ 13-րդ հոդվածում ավելացնել կետ այն մասին, որ Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթում հավասար պայմաններով հաղթող ճանաչվածների դեպքում առավելությունը տրվում է սույն օրենքով հաստատված կարգով կամավորական աշխատանքի փորձով անձին։ Այս մասով փոփոխություն կատարել նաև Հանրային ծառայության մասին օրենքում։ Ստաժի, հանրային ծառայության անցնելիս նախապատվության, ինչպես նաև ԲՈՒՀ-ում ուսման վարձերը զեղչելու վերաբերյալ առաջարկության մասով նշենք, որ կամավոր աշխատանքը` անձի կողմից կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց աշխատանք է, որն իրականացվում է անշահախնդրության ու կատարված աշխատանքի անհատուցելիության սկզբունքով: Այս դեպքում կամավոր աշխատանքի ժամանակահատվածը` անձի համար մասնագիտական ստաժ համարելը, հանրային ծառայության անցնելիս նախապատվություն տալը կամ հետագայում դրա հիմքով ուսումնական վարձ զեղչելը` շեղում է այդ աշխատանքը անշահախնդիր ու անհատուցելի համարվելու միջազգայնորեն ընդունված սկբունքից: Հաշվառման մատյանների պարտադիր լինելու վերաբերյալ նշենք, որ այն վարելը պարտադիր պահանջ չի նախատեսվել` հաշվի առնելով բուն կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի կամավոր լինելու հանգամանքը, ինչպես նաև նպատակադրվելով չխոչընդոտել կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների գործունեությունը և մեղմացնել նրանց վարչարարությունը: Միևնույն ժամանակ Նախագծով հաշվառման մատյանները` նաև էլեկտրոնային եղանակով վարելու մասով պահանջ նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ կազմակերպության համար այն էլեկտրոնային վարելու սահմանափակում Նախագծով չի նախատեսվել` կազմակերպությունն ազատ է լինելու այդ հարցում: Նշենք նաև, որ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսվել է հանրությանը մարդասիրական գաղափարների և սկզբունքների ոգով դաստիարակելու, կրթելու և հասարակական գործունեության մեջ ներգարվման հնարավորություն ընձեռելու նպատակը, կամ 8-րդ կետով` անձի՝ իր կրթությամբ, որակավորմամբ, գիտելիքներով ու հմտություններով օգտակար լինելու գիտակցության ձևավորմանը և նոր հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն նպաստելու նպատակը: Այս նպատակները` ինքնին ապահովում են երիտասարդական աշխատանքը և երիտասարդների անհատական զարգացմանն ու առաջընթացին նպաստելու նպատակը: Այդպիսով անհրաժեշտություն չկա առանձնացնելու երիտասարդների կամավորությունը` որպես կամավորության առանձնահատուկ տեսակ: Այլ հավասար պայմաններում երիտասարդական կամավորությունը առանձնացնելուց, անհրաժեշտության կառաջանար նաև անհատական շեշտադրելու հանրության մյուս անդամների, օրինակ, ոչ պատակաս կարևոր` տարեցների կամ հաշմանդամություն ունեցող անձանց կամավոր աշխատանքները ևս:
3 Diana Yeghiazaryan 11.06.2020 16:18:45 Կամավոր աշխատանքը, հատկապես երիտասարդական ՀԿ-ներում, երիտասարդների համար ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության հսկայական աղբյուր է։ Կամավորությունը օգնում է հաղթահարել գործազրկությունը բարելավելով հատկապես նոր աշխատաշուկա մտնող երիտասարդների գործունակության հմտությունները։ Առաջարկում ենք վերոնշյալը ամրագրել օրենքում։ Բացի այդ առաջարկում ենք ներդնել կամավորության արդյունքում կրթության և ուսուցման, ձեռք բերված ունակությունների վավերացման ազգային միասնական համակարգ, հաշվի առնելով արդեն իսկ օրենքով առաջարկված «Տարվա լավագույն կամավոր» կոչման ներդրումը։ Սա կօգնի բոլոր քաղաքացիներին, ովքեր զբաղվում են կամավոր աշխատանքով ունենալ կամավորության արդյունքում ձեռք բերված գիտելիքները՝ նույնականացված և փաստաթղթավորված, հավաստագրված և վավերացված ազգային և պետական մակարդակով։ Այսպիսի վավերացումը մեծապես կպայքարի գործազրկության դեմ (հատկապես երիտասարդների շրջանում), կօգնի գործազուրկներին, զբաղվածության խնդիր ունեցողներին և աշխատանքը կորցնելու վտանգի առջև կանգնած մարդկանց՝ նրանց հնարավորություն տալով պոտենցիալ գործատուներին ներկայացնել կամավորության արդյունքում ձեռք բերված հմտությունները կամ հետագա ֆորմալ կրթության շարունակականության համար նպաստավոր պայմաններ ստեղծելով։ Այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն փոխելու իրենց մասնագիտությունն ու աշխատանքային ոլորտը մեծապես կօգտվեն կամավորության արդյունքում ձեռք բերված հմտությունների վավերացման համակարգից։ Կամավոր աշխատանքի ոչ բավարար ճանաչման պատճառը վերջինիս բերած հսկայական օգուտների ոչ բավարար տեսանելիությունն է, որը կարելի է հաղթահարել, եթե պետական մակարդակով խրախուսվի, որ գործատուները, երիտասարդական կազմակերպությունները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, մասնավոր և բիզնես սեկտորը նույնպես նպաստեն և խրախուսեն աշխատավայրում կամ կամավոր գործունեության ընթացքում ձեռք բերված ուսումնառության արդյունքների նույնականացմանն ու փաստաթղթավորմանը՝ օգտագործելով պետության կողմից ստեղծված վավերականացման համապատասխան գործիքներ։ Օրենքն ինքը պետք է արժևորի ոչ միայն կամավորությունը որպես սոցիալական օգուտ, այլև հստակ մեխանիզմով վավերացնի անձի անձնական հմտությունները, որ ձեռք են բերվում կամավորության միջոցով։ Այսպիսով կհասնենք կամավորության սոցիալական ճանաչմանը։ Այսպիսի մեթոդներ կիրառվում մի շարք եվրոպական երկրներում և խրախուսվում Եվրամիության կողմից։ Կարևոր է տարբերակել հմտությունների նույնականացումը, փաստաթղթավորումը, գնահատումը և հավաստագրումը, որպեսզի վավերացումը ամբողջական լինի։ Ընդունել է ի գիտություն: Նշենք, որ նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսվել է կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հիմնական նպատակներից, օրինակ, անձի՝ իր կրթությամբ, որակավորմամբ, գիտելիքներով ու հմտություններով օգտակար լինելու գիտակցության ձևավորմանը և նոր հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն նպաստելը: Այդպիսով նախատեսվում է, որ կամավոր աշխատանքի ամբողջական իրավական մեխանիզմների ամրագրումը գործուն աջակցություն կլինի երիտասարդներին ուսումնական հաստատություն-աշխատաշուկա անցումը դյուրինացնելու, աշխատաշուկա նոր մուտք գործող երիտասարդների գործունակության հմտությունները բարելավվելու, ինչպես նաև հետագայում արդեն որոշակի մասնագիտական պրակտիկ հմտություններով աշխատաշուկա մուտք գործելու հարցում: Հարկ է նշել նաև, որ օրենքի ընդունման արդյունքում, արդեն իսկ կամավորը, որպես առանձին կատեգորիա, իրավական ճանաչում է ստանալու` իր օրենսդրական և սոցիալական երաշխիքներով: Տվյալ դեպքում` օրենքի տրամաբանությունը կայանում է նրանում, որ ստեղծվի կապը կամավորական կազմակերպության և կամավորի միջև, ամրագրվեն կողմերի իրավունքներն ու պարտականությունները, օրենքով սահմանվեն կամավոր աշխատանքի դեպքում հստակ երաշխիքներ և իրավունքների պաշտպանության հստակ մեխանիզմ: Ինչ վերաբերում է կամավոր աշխատանքի ժամանակահատվածում ձեռք բերված աշատանքային հմտությունները պետության կողմից նույնականացնելուն ու փաստաթղթավորելուն, այսինքն` այդպիսով այդ հմտություններն աշխատանքային փորձ որակելուն, կամավորական աշխատանքը աշխատանքային փորձ (մասնագիտական ստաժ) չի դիտարկվելու որևէ պարագայում, որովհետև կխաթարվի կամավորական աշխատանքի տրամաբանությունը: Եթե կամավորը կատարում է կամավոր աշխատանք՝ ակնկալելով, որ մասնագիտական ստաժ է ձեռք բերելու, ապա դա արդեն դուրս է անշահախնդիր ու անհատուցելի կամավոր աշխատանք համարվելուց: Հենց այստեղ էլ մեծ են ռիսկերը և ինչքան էլ, որ միջազգայնորեն խրախոսվում եմ կամավոր աշխատանքը կարգավորող նորմերի ոչ կոշտ մեխանիզմների սահմանումը, ոլորտում չարաշահումներից, կոռուպցիոն ռիսկերից խուսափելու և թաքնված զբաղվածության նվազեցման նպատակով օրենսդրական կարգավորումները չեն կարող շատ ազատական լինել, որովհետև դաշտը անվերահսկելի է, իսկ կամավոր աշխատանքը երբևէ չի կարող փոխարինել վարձու աշխատանքին: Նշենք նաև, որ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսվել է, որ կազմակերպությունն իրավունք ունի կամավորի, ինչպես նաև կամավոր աշխատանք կատարող այլ անձի ցանկության դեպքում` նրանց կատարած կամավոր աշխատանքի մասին տեղեկատվություն կամ երաշխավորագրեր ներկայացնելու այլ անձանց: Նշվածն արդեն իսկ հնարավորություն է տալիս կամավոր աշխատանքների ընթացքոււմ ձեռքբերած աշխատանքային հմտությունների և կատարված աշխատանքի մասին համապատասխան տեղեկատվություն ունենալ և անհրաժեշտության դեպքում, օրինակ, ներկայացնել գործատուին` աշխատանքի ընդունվելիս, կամ ուսումնական հաստատություն կամ ներառել ինքնակենսագրականում կամ CV-ում:
4 Diana Yeghiazaryan 11.06.2020 16:19:19 Կամավոր աշխատանքը, հատկապես երիտասարդական ՀԿ-ներում, երիտասարդների համար ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության հսկայական աղբյուր է։ Կամավորությունը օգնում է հաղթահարել գործազրկությունը բարելավելով հատկապես նոր աշխատաշուկա մտնող երիտասարդների գործունակության հմտությունները։ Առաջարկում ենք վերոնշյալը ամրագրել օրենքում։ Բացի այդ առաջարկում ենք ներդնել կամավորության արդյունքում կրթության և ուսուցման, ձեռք բերված ունակությունների վավերացման ազգային միասնական համակարգ, հաշվի առնելով արդեն իսկ օրենքով առաջարկված «Տարվա լավագույն կամավոր» կոչման ներդրումը։ Սա կօգնի բոլոր քաղաքացիներին, ովքեր զբաղվում են կամավոր աշխատանքով ունենալ կամավորության արդյունքում ձեռք բերված գիտելիքները՝ նույնականացված և փաստաթղթավորված, հավաստագրված և վավերացված ազգային և պետական մակարդակով։ Այսպիսի վավերացումը մեծապես կպայքարի գործազրկության դեմ (հատկապես երիտասարդների շրջանում), կօգնի գործազուրկներին, զբաղվածության խնդիր ունեցողներին և աշխատանքը կորցնելու վտանգի առջև կանգնած մարդկանց՝ նրանց հնարավորություն տալով պոտենցիալ գործատուներին ներկայացնել կամավորության արդյունքում ձեռք բերված հմտությունները կամ հետագա ֆորմալ կրթության շարունակականության համար նպաստավոր պայմաններ ստեղծելով։ Այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն փոխելու իրենց մասնագիտությունն ու աշխատանքային ոլորտը մեծապես կօգտվեն կամավորության արդյունքում ձեռք բերված հմտությունների վավերացման համակարգից։ Կամավոր աշխատանքի ոչ բավարար ճանաչման պատճառը վերջինիս բերած հսկայական օգուտների ոչ բավարար տեսանելիությունն է, որը կարելի է հաղթահարել, եթե պետական մակարդակով խրախուսվի, որ գործատուները, երիտասարդական կազմակերպությունները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, մասնավոր և բիզնես սեկտորը նույնպես նպաստեն և խրախուսեն աշխատավայրում կամ կամավոր գործունեության ընթացքում ձեռք բերված ուսումնառության արդյունքների նույնականացմանն ու փաստաթղթավորմանը՝ օգտագործելով պետության կողմից ստեղծված վավերականացման համապատասխան գործիքներ։ Օրենքն ինքը պետք է արժևորի ոչ միայն կամավորությունը որպես սոցիալական օգուտ, այլև հստակ մեխանիզմով վավերացնի անձի անձնական հմտությունները, որ ձեռք են բերվում կամավորության միջոցով։ Այսպիսով կհասնենք կամավորության սոցիալական ճանաչմանը։ Այսպիսի մեթոդներ կիրառվում մի շարք եվրոպական երկրներում և խրախուսվում Եվրամիության կողմից։ Կարևոր է տարբերակել հմտությունների նույնականացումը, փաստաթղթավորումը, գնահատումը և հավաստագրումը, որպեսզի վավերացումը ամբողջական լինի։ Ընդունել է ի գիտություն: Նշենք, որ նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսվել է կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հիմնական նպատակներից, օրինակ, անձի՝ իր կրթությամբ, որակավորմամբ, գիտելիքներով ու հմտություններով օգտակար լինելու գիտակցության ձևավորմանը և նոր հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն նպաստելը: Այդպիսով նախատեսվում է, որ կամավոր աշխատանքի ամբողջական իրավական մեխանիզմների ամրագրումը գործուն աջակցություն կլինի երիտասարդներին ուսումնական հաստատություն-աշխատաշուկա անցումը դյուրինացնելու, աշխատաշուկա նոր մուտք գործող երիտասարդների գործունակության հմտությունները բարելավվելու, ինչպես նաև հետագայում արդեն որոշակի մասնագիտական պրակտիկ հմտություններով աշխատաշուկա մուտք գործելու հարցում: Հարկ է նշել նաև, որ օրենքի ընդունման արդյունքում, արդեն իսկ կամավորը, որպես առանձին կատեգորիա, իրավական ճանաչում է ստանալու` իր օրենսդրական և սոցիալական երաշխիքներով: Տվյալ դեպքում` օրենքի տրամաբանությունը կայանում է նրանում, որ ստեղծվի կապը կամավորական կազմակերպության և կամավորի միջև, ամրագրվեն կողմերի իրավունքներն ու պարտականությունները, օրենքով սահմանվեն կամավոր աշխատանքի դեպքում հստակ երաշխիքներ և իրավունքների պաշտպանության հստակ մեխանիզմ: Ինչ վերաբերում է կամավոր աշխատանքի ժամանակահատվածում ձեռք բերված աշատանքային հմտությունները պետության կողմից նույնականացնելուն ու փաստաթղթավորելուն, այսինքն` այդպիսով այդ հմտություններն աշխատանքային փորձ որակելուն, կամավորական աշխատանքը աշխատանքային փորձ (մասնագիտական ստաժ) չի դիտարկվելու որևէ պարագայում, որովհետև կխաթարվի կամավորական աշխատանքի տրամաբանությունը: Եթե կամավորը կատարում է կամավոր աշխատանք՝ ակնկալելով, որ մասնագիտական ստաժ է ձեռք բերելու, ապա դա արդեն դուրս է անշահախնդիր ու անհատուցելի կամավոր աշխատանք համարվելուց: Հենց այստեղ էլ մեծ են ռիսկերը և ինչքան էլ, որ միջազգայնորեն խրախոսվում եմ կամավոր աշխատանքը կարգավորող նորմերի ոչ կոշտ մեխանիզմների սահմանումը, ոլորտում չարաշահումներից, կոռուպցիոն ռիսկերից խուսափելու և թաքնված զբաղվածության նվազեցման նպատակով օրենսդրական կարգավորումները չեն կարող շատ ազատական լինել, որովհետև դաշտը անվերահսկելի է, իսկ կամավոր աշխատանքը երբևէ չի կարող փոխարինել վարձու աշխատանքին: Նշենք նաև, որ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսվել է, որ կազմակերպությունն իրավունք ունի կամավորի, ինչպես նաև կամավոր աշխատանք կատարող այլ անձի ցանկության դեպքում` նրանց կատարած կամավոր աշխատանքի մասին տեղեկատվություն կամ երաշխավորագրեր ներկայացնելու այլ անձանց: Նշվածն արդեն իսկ հնարավորություն է տալիս կամավոր աշխատանքների ընթացքոււմ ձեռքբերած աշխատանքային հմտությունների և կատարված աշխատանքի մասին համապատասխան տեղեկատվություն ունենալ և անհրաժեշտության դեպքում, օրինակ, ներկայացնել գործատուին` աշխատանքի ընդունվելիս, կամ ուսումնական հաստատություն կամ ներառել ինքնակենսագրականում կամ CV-ում:
5 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 11.06.2020 16:20:40 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Կամավորական գործունեության եվ կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի աշխատաշուկայում ներկայումս ի թիվս տարաբնույթ չկարգավորված հարաբերությունների, առկա են նաև կամավորական գործունեությանն առնչվող խնդիրներ։ Ընդ որում, դրանք իրենց լուծումը չեն ստանում գործող աշխատանքային օրենսգրքի շրջանակներում։ Աշխատանքային հարաբերությունների կարգավորումը որակապես այլ մակարդակի և հիմքերի վրա դնելու նպատակով ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ընթանում են աշխատանքային հարաբերությունները կարգավորող նոր օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը մշակելու գործընթացներ։ Այս առումով չափազանց կարևոր է վերոնշյալ հայեցակարգի շրջանակներում ամրագրել նաև կամավորական գործունեությանն առնչվող հարաբերությունները կարգավորող իրավանորմերի վերաբերյալ սկզբունքներ, քանզի աշխատանքային և կամավորական գործունեության տարանջատման սահմանագիծը տրամաբանորեն պետք է իրավական արձանագրում ստանա մեկ միասնական իրավական ակտում՝ աշխատանքային օրենսգրքում։ Նման դիրքորոշումն առավել քան հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. • Կամավորական գործունեության և աշխատանքային գործունեության հետ կապված իրավահարաբերությունների տարբերակման հիմնական չափանիշներ պետք է հանդիսանան աշխատաժամանակի, հանգստի ժամանակի ինստիտուտներին վերաբերող ելակետերը և այդ իրավահարաբերությունների կողմերի իրավունքների ու պարտականությունների ծավալին առնչվող սկզբունքները։ Ընդ որում, այդ իրավակարգավորումների շրջանակներում պետք է նկատի ունենալ, որ ի տարբերություն աշխատանքային իրավահարաբերությունների, կամավորական գործունեությանն առնչվող հարաբերությունները կառուցվում են կամաարտահայտման ազատության դրսևորման առավելագույն աստիճանի վրա և պահանջում են սահմանափակող իրավակարգավորումների նվազ մակարդակ։ Այս առումով գտնում ենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարոյթյան կողմից մշակված «Կամավորական գործունեության եվ կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը նախատեսել է չափազանց ավելորդ իրավակարգավորումներ, ինչը չի բխում վերոնշյալ իրողություններից։ Վերոնշյալով պայմանավորված՝ առաջարկում ենք քննարկվող նախագիծը հանել շրջանառությունից և կամավորական գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավադրույթները նախատեսել մշակման գործընթացի նախապատրաստական փուլում գտնվող աշխատանքային նոր օրենսգրքի նախագծում, որի վերաբերյալ համապատասխան իրավակարգավորումները կառաջարկենք առաջիկայում։ Չի ընդունվել: «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծով շրջանառվող հայեցակարգով կամավորական գործունեությանն առնչվող հարաբերությունները կարգավորող իրավանորմերի վերաբերյալ սկզբունքների ամրագրումը, կամ աշխատանքային և կամավորական գործունեության տարանջատման սահմանագիծը տրամաբանորեն իրավական արձանագրում ստանալու նապատակով մեկ միասնական իրավական ակտում՝ աշխատանքային օրենսգրքում ամրագրելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ արդեն իսկ գործող Աշխատանքային օրենսգրքով այդ տարանջատումը տրված է Աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասով: Համաձայն որի՝ կամավոր և օգնություն ցուցաբերելու նպատակով աշխատանքների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով: Նշենք նաև, որ բուն նշված նորմի պահանջից է բխում «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Ավելին, նախագծով վեր են հանվել մի շարք խնդիրներ (հստակ առանձնացված և նշված են նախագծի հիմնավորման մեջ), որոնք առկա են կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի բնագավառում: Նշված խնդիրների լուծումը չի կարող տեղ գտնել Աշխատանքային օրենսգրքի շրջանակներում, քանի որ ինչպես կամավոր աշխատանքը դուրս է Աշխատանքային օրենսգրքի կարգավորումների շրջանակներից, այնպես էլ` կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները դուրս են աշխատանքային հարաբերությունների շրջանակներից: Տվյալ դեպքում նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասով հստակ տարվել է այդ տարանջատումը, մասնավորապես` նախատեսվել է, որ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները չեն համարվում ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերություններ, իսկ կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը՝ աշխատանքային պայմանագիր:
6 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 11.06.2020 16:30:56 Հայաստանի աշխատաշուկայում ներկայումս ի թիվս տարաբնույթ չկարգավորված հարաբերությունների, առկա են նաև կամավորական գործունեությանն առնչվող խնդիրներ։ Ընդ որում, դրանք իրենց լուծումը չեն ստանում գործող աշխատանքային օրենսգրքի շրջանակներում։ Աշխատանքային հարաբերությունների կարգավորումը որակապես այլ մակարդակի և հիմքերի վրա դնելու նպատակով ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ընթանում են աշխատանքային հարաբերությունները կարգավորող նոր օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը մշակելու գործընթացներ։ Այս առումով չափազանց կարևոր է վերոնշյալ հայեցակարգի շրջանակներում ամրագրել նաև կամավորական գործունեությանն առնչվող հարաբերությունները կարգավորող իրավանորմերի վերաբերյալ սկզբունքներ, քանզի աշխատանքային և կամավորական գործունեության տարանջատման սահմանագիծը տրամաբանորեն պետք է իրավական արձանագրում ստանա մեկ միասնական իրավական ակտում՝ աշխատանքային օրենսգրքում։ Նման դիրքորոշումն առավել քան հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. • Կամավորական գործունեության և աշխատանքային գործունեության հետ կապված իրավահարաբերությունների տարբերակման հիմնական չափանիշներ պետք է հանդիսանան աշխատաժամանակի, հանգստի ժամանակի ինստիտուտներին վերաբերող ելակետերը և այդ իրավահարաբերությունների կողմերի իրավունքների ու պարտականությունների ծավալին առնչվող սկզբունքները։ Ընդ որում, այդ իրավակարգավորումների շրջանակներում պետք է նկատի ունենալ, որ ի տարբերություն աշխատանքային իրավահարաբերությունների, կամավորական գործունեությանն առնչվող հարաբերությունները կառուցվում են կամաարտահայտման ազատության դրսևորման առավելագույն աստիճանի վրա և պահանջում են սահմանափակող իրավակարգավորումների նվազ մակարդակ։ Այս առումով գտնում ենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարոյթյան կողմից մշակված «Կամավորական գործունեության եվ կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը նախատեսել է չափազանց ավելորդ իրավակարգավորումներ, ինչը չի բխում վերոնշյալ իրողություններից։ Վերոնշյալով պայմանավորված՝ առաջարկում ենք քննարկվող նախագիծը հանել շրջանառությունից և կամավորական գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավադրույթները նախատեսել մշակման գործընթացի նախապատրաստական փուլում գտնվող աշխատանքային նոր օրենսգրքի նախագծում, որի վերաբերյալ համապատասխան իրավակարգավորումները կառաջարկենք առաջիկայում։ Տես` նույնական հարցադրոււմների (առաջարկների) վերաբերյալ սույն ամփոփաթերթի 5-րդ կետով ներկայացված պատասխանները:
7 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 11.06.2020 23:35:30 Նախագծի 5-րդ հոդվածում սահմանվել են կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հիմնական նպատակները, դրանք են․ 1) հանրային խնդիրների լուծմանն աջակցելը. 2) անձանց՝ սոցիալական խնդիրների ինքնուրույն լուծման նպատակով անհրաժեշտ հմտությունների ձեռք բերմանն ու զարգացմանը, ինչպես նաև ֆիզիկական և (կամ) մտավոր խնդիրներ ունեցող և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման խթանմանն աջակցելը. 3) հասարակության խոցելի խմբերի (ներառյալ` կանանց, երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց) իրավունքների պաշտպանությունը և նրանց նկատմամբ ոչ խտրական վերաբերմունք, փոխօգնության մթնոլորտ ձևավորելը. 4) քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, այդ թվում՝ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման աշխատանքներին, փրկարարական գործողություններին, տուժածներին օգնության ցուցաբերման, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման միջոցառումներին աջակցելը. 5) կամավորական գործունեությանն ու կամավոր աշխատանքին ուղղված նախաձեռնությունները զարգացնելն ու աջակցելը և (կամ) դրանց մասին հանրությանն իրազեկելը. 6) սոցիալական պատասխանատվության և համերաշխության մթնոլորտի կայացմանը, ինչպես նաև ինքնակազմակերպվող և ակտիվ քաղաքացիական հասարակության ձևավորմանն աջակցելը. 7) հանրությանը մարդասիրական գաղափարների և սկզբունքների ոգով դաստիարակելը, կրթելը և հասարակական գործունեության մեջ ներգարվման հնարավորություն ընձեռելը, 8) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն ու դրանց մասին հասարակության իրազեկման մակարդակի բարձրացումն ապահովելը, 9) անձի՝ իր կրթությամբ, որակավորմամբ, գիտելիքներով ու հմտություններով օգտակար լինելու գիտակցության ձևավորմանը և նոր հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն նպաստելը: Հատկանշական է, որ հոդվածում նշված ցանկը սպառիչ չէ, որից ենթադրվում է, որ այլ նպատակներով կամավոր աշխատանք և կամավորական գործունեություն իրականացվել չի կարող։ Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հիմնական նպատակները սահմանելիս պետք է հիմք ընդունել հասարակական հարաբերությունների արագ զարգացման միտումը և նոր հասարակական պահանջմունքների ձևավորումը: Նախագծի 5-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված նպատակի ընդհանուր ձևակերպմամբ փորձ արվեց ընդլայնել կամավորության տեսակները, այնուամենայնիվ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների կամքի ազատությունը Նախագծով առաջարկվող կարգավորմամբ սահմանափակվում է, հետապնդելով ոչ իրավաչափ նպատակ։ Կամավոր աշխատանքը, որը համապատսխանում է ՀՀ օրենսդրությանը և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արգելված չէ, կարող է իրականացվել ցանկացած օրինական նպատակով, որի միակ նախապայմանը պետք է լինի հետապնդվող նպատակի և իրականացվող աշխատանքի օրինականության չափանիշը։ 2001 թվականի հանձնարարականի համաձայն՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը խնդրել է Նախարարների Կոմիտեին կոչ անել անդամ պետություններին «ձգտել հայտնաբերել և վերացնել իրենց օրենքներում և պրակտիկայում ցանկացած խոչընդոտ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն խանգարում է անձանց մասնակցել կամավորական աշխատանքին» (Տե՛սhttp://assembly.coe.int/nw/xml/XRef/X2H-Xref-ViewHTML.asp?FileID=9136&lang=en ):Փորձագետները համակարծիք են, որ օրենսդիրները պետք է «ապահովեն, որ հատուկ նպատակներ հետապնդող օրենքները չեն սահմանափակելու կամավորների համար նպաստավոր միջավայրի բարելավման հնարավորությունը» (Տե՛ս Inter-Parliamentary Union, International Federation of Red Cross and Red Crescent Societies, and UN Volunteers, “A Volunteerism and Legislation: A Guidance Note")։Հակառակ դեպքում ամբողջ հայեցակարգը աղավաղվելու է (Տե՛ս Katerina Hadzi-Miceva, Comparative Analysis of European Legal Systems and Practices Regarding Volunteering, p.5 http://www.ecnl.org/dindocuments/203_Analysis%20of%20Volunteer%20laws%20and%20practices_EN.pdf ):Իրավական դաշտը պետք է դյուրացնի, այլ ոչ թե վերահսկի կամավորությունը: Օրենքը պետք է ապահովի, որ կամավորությունը պաշտպանված լինի և խրախուսվի, և, որ իրավական պահանջները չեն խոչընդոտում կամավորությանը: Չափազանց կարգավորումը կարող է խոչընդոտել ինքնաբուխ նախաձեռնությունները, ծանրաբեռնել փոքր ՔՀԿ-ներին և թուլացնել կամավորների ոգին : Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածը լրացնել նոր 10-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝ «10. Կամավորական գործունեությունը և կամավոր աշխատանքը կարող է իրականցվել օրենքով չարգելված այլ նպատակներով»։ Չի ընդունվել: Նախագծի 5-րդ հոդվածով ուղղակիորեն առանձնացվել են այն հիմնական նպատակները, որոնք կարող են կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հիմքում լինել: Նշենք նաև, որ դրանք երբևէ չեն էլ կարող սպառիչ թվարկվել` հաշվի առնելով բնագավառի առանձնահատկությունն ու հնարավոր գործունեության կամ աշխատանքների բազմազանությունը: Հարկ է նկատել նաև, որ Նախագծով որևէ կերպ չի սահմանափակվել, որ կազմակերպությունները կամ անձինք կամավորական գործունեություն կամ կամավոր աշխատանք պետք է կատարեն միայն այդ նպատակների շրջանակներում, և բնավ ենթադրելի չէ, որ այլ նպատակներով կամավոր աշխատանք և կամավորական գործունեություն չի կարող իրականացվել նույն օրենքով սահմանված կարգով։ Այստեղ ուղղորդող նշանակություն են ունենալու, օրինակ, նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սկզբունքները: Ինչպես, օրինակ, կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների կամքի ազատությունը, անշահախնդրությունն ու կատարված աշխատանքի անհատուցելիությունը: Հարկ է նկատել, որ կամավոր աշխատանք կատարող այլ անձի համար պայմանագրային կարգավորում օրենքի նախագծով չի նախատեսվել՝ վերջիններիս կամավոր աշխատանք կատարելու ինքնաբուխ ցանկությունները չսահմանափակելու և անհատական նախաձեռնությունները չխոչընդոտելու նպատակով: Այս Նշված սկզբունքը խրախուսվում է նաև միջազգային պրակտիկայում (Միացյալ ազգերի կազմակերպություն, Աշխատանքի միջազգային կազմակերպություն, Եվրոմիություն): Ավելին` օրենքի նախագծով որոշակի երաշխիքներ (սոցիալական, իրավական և այլ), իրավունքներ և պարտականություներ նախատեսվել են նաև կամավոր աշխատանք կատարող այլ անձանց համար, որպեսզի կամավորությունը հնարավորինս պաշտպանված լինի: Նշենք նաև, որ ինչպես «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծով, այնպես էլ` դրանից բխող մի շարք այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերում առաջարկվել են այնպիսի երաշխիքներ, որոնք բարենպաստ միջավայր են ենթադրում կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի համար, օրինակ, նախատեսվել են կամավոր աշխատանքի կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման մեխանիզմները, կամավոր աշխատանքների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման մասով հարկային արտոնությունների սահմանումը, կամավոր աշխատանքի ընթացքում կամավորների և այլ անձանց առողջության և անվտանգության ապահովման երաշխիքները, կամավոր աշխատանք կատարող անձի կրած վնասի հատուցման իրավական հիմքերը կամ կամավոր աշխատանքի հետ կապված հնարավոր ռիսկերից (դժբախտ դեպքերից, մասնագիտական հիվանդություններից, երրորդ անձանց գույքային կամ անձնական վնաս պատճառելու ռիսկի հետ կապված քաղաքացիական պատասխանատվությունից) ապահովագրության երաշխիքները:
8 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 11.06.2020 23:39:49 Նախագծի 10-րդ հոդվածով սահմանվել են Կազմակերպության պարտականությունները, որնց շարքում տեղ են գտել այնպիսի պարտականություններ, ինչպիսիք են՝ 12) համապատասխան լիազորագրի առկայության դեպքում օրենքով սահմանված կարգով ներկայացնել կամավորի, ինչպես նաև իր կազմակերպած կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձի իրավունքներն ու շահերը երրորդ անձանց առջև և (կամ) այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում։ Հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ սահմանվում է կամավորի համար ցանկացած ոլորտում ներկայացուցչություն իրականացնելու պարտականություն, ինչն անհասկանալի և անտրամաբանական է, քանի որ անգամ աշխատանքային իրավահարաբերությունների դեպքում աշխատանքային օրենսգիրքը չի պարտավորեցնում Գործատուին պաշտպանել աշխատողի շահերը դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում։ Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 12-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ «12. Կամավոր աշխատանքի և կամավորական գործունեությունից բխող վեճերով համապատասխան լիազորագրի առկայության դեպքում օրենքով սահմանված կարգով ներկայացնել կամավորի, ինչպես նաև իր կազմակերպած կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձի իրավունքներն ու շահերը երրորդ անձանց առջև և (կամ) այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում»։ Ընդունվել է մասնակի: Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «12) համապատասխան լիազորագրի առկայության դեպքում օրենքով սահմանված կարգով ներկայացնել կամավորի, ինչպես նաև իր կազմակերպած կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձի` սույն օրենքով, ինչպես նաև կամավորների դեպքում` նրանց հետ կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրով սահմանված իրավունքներն ու շահերը երրորդ անձանց առջև և (կամ) այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում,»։
9 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 11.06.2020 23:47:22 Նախագծի 6-րդ հոդվածը սահմանում է կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սահմանափակումներն ու առանձնահատկությունները։ Մասնավորապես 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հատուկ (նեղ մասնագիտական) գործունեություն կամ աշխատանք պահանջող բնագավառներում և աշխատանքներում կամավորական գործունեություն կարող է իրականացվել կամ կամավոր աշխատանք կարող է կատարվել՝ մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան իրավասությունն ունենալու դեպքում՝ պահպանելով օրենքով նախատեսված սահմանափակումներն ու առանձնահատկությունները: Իրավասությունը նշանակում է նորմատիվ իրավական ակտով սահմանված պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձանց, հասարակական հարաբերությունների այլ մասնակիցների իրավունքներն ու պարտականություններ (Տե՛ս Авакьян С. А. Конституционный лексикон: Государственно-правовой терминологический словарь / С. А. Авакьян — М.: Юстицинформ, 2015, с. 514 ): Աշխատանքի իրավասությունը հաստատվում է անձի աշխատանքային համապատասխան ոլորտում իրավունքներն ու պարտականությունները սահմանող պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ակտով։ Անձը համապատասխան մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով օգտակար լինելու գիտակցության ձևավորմանը և նոր հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն նպաստելու նպատակով աշխատանքի համապատասխան իրավասություն չունենալու դեպքում հնարավորություն չի ունենելու կատարելու կամավոր աշխատանք։ Կազմակերպությունը, հիմնվելով իր գործունեության առանձնահատկությունների և ուղղությունների վրա, հաշվի առնելով կամավորի աշխատանքի հնարավոր ազդեցությունը այլ անձանց կյանքի և առողոջության վրա, պետք է գնահատի կամավորի մասնագիտական գիտելիքները և հնարավորությունները կամավոր աշխատանքը իրականացնելու համար։ Ներկայացված խնդրի հաշվառմամբ անտրամաբանական է նախատեսել օրինակ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, այդ թվում՝ տարերային աղետներին, տեխնոլոգիական վթարներին, համաճարակների վերացման աշխատանքներին, փրկարարական գործողություններին, տուժածներին օգնության ցուցաբերման, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման միջոցառումներին կամավորի մասնակցելու հնարավորությունը, իսկ սահմանափակումը պայմանավորել մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան իրավասություն ունենալու հանգամանքով։ Նշված սահմանափակումը հակասում է Նախագծի 5-րդ հոդվածի 9-րդ մասում սահմանված՝ անձի՝ իր կրթությամբ, որակավորմամբ, գիտելիքներով ու հմտություններով օգտակար լինելու գիտակցության ձևավորմանը և նոր հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն նպաստելու նպատակի իրականացմանը: Եթե կամավորական աշխատանքը կատարվում է կոնկրետ ոլորտում հմտություն կամ փորձառություն ձեռք բերելու նպատակներից ելնելով, և անձը դեռ չունի մասնագիտական գործունեության իրավասություն, նախագծով սահմանված կամավորության նպատակները դառնում են հռչակագրային։ Առաջարկում ենք 6-րդ հոդվածի 1-ին մասը խմաբգրել հետևյալ բովանադակությամբ՝ «1. Հատուկ (նեղ մասնագիտական) գործունեություն կամ աշխատանք պահանջող բնագավառներում և աշխատանքներում կամավորական գործունեություն կարող է իրականացվել կամ կամավոր աշխատանք կարող է կատարվել՝ մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան գիտելիքների առկայության դեպքում՝ պահպանելով օրենքով նախատեսված սահմանափակումներն ու առանձնահատկությունները: Չի ընդունվել: Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվել են կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սահմանափակումներն ու առանձնահատկությունները, այսինքն` այն առանձնահատկությունները որոնք տարբեր են օրենքով նախատեսվող ընդհանուր կարգավորումներից: Հատուկ (նեղ մասնագիտական) գործունեություն կամ աշխատանք պահանջող բնագավառներում և աշխատանքներում անձի` մասնագիտական, որակավորված կամ լիցենզավորված գիտելիքների առկայությունը պարտադիր է ՀՀ օրենսդրությամբ տարբեր հատուկ (նեղ մասնագիտական) գործունեության կամ աշխատանք իրականացնելու համար, որոնց կատարումը ենթադրում է բարձր մասնագիտական պատրաստվածություն և պատասխանատվություն, և շատ դեպքերում առնչվում է այլ անձանց կյանքի կամ առողջության պահպանության կամ այնպիսի իրավիճակների հետ, որոնք չեն կարող իրացվել նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերող անձի կողմից: Տվյալ դեպքում անձի` մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան գիտելիքների առկայության հավաստումը, արդեն իսկ ՀՀ օրենսդրությամբ պարտադիր որակավորում ենթադրող գործընթաց է, այսինքն` հավաստում, որ անձն ունի մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան իրավասություն: Նշվածով է պայմանավորված Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունը:
10 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 11.06.2020 23:57:42 Նախագծի 18-րդ հոդվածով ամրագրվել են պայմանագրի լուծման հիմքերը, որպես հիմք առկա է նաև 7-րդ կետում սահմանված կամավորի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ կամավոր աշխատանքի վայրում գտնվելու դեպքը։ Նախագծով առաջարկվող կարգավորումներով բացակայում են կամավոր աշխատանքի վայրը սահմանող դրույթներ, ուստի եթե օրենսդիրը ելնում է պայմանագրի բովանդակությունը և էական պայմանները օրենքով սահմանելու տրամաբանությունից, պետք է հաշվի առնել նաև այս հանգամանքը, հակառակ դեպքում լուծման հիմքերից վկայակոչածը չի գործի։ Առաջարկում ենք Նախագծի 18-րդ հոդվածի 7-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ 7. Կամավորության գործունեություն և կամավորական աշխատանք կատարելու ժամանակ կամավորի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի օգտագործման դեպքում։ Ընդունվել է ի գիտություն: Հարկ է նշել, որ տարբեր աշխատանքային քննարկումների արդյունքում, Նախագծի 18-րդ հոդվածով առաջարկվող` կամավոր աշխատանքի մասին պայմանագրի պայմանների փոփոխման և պայմանագրի լուծման հիմքերն ավելի թեթևացվել և նախատեսվել են ճկուն մեխանիզմներ` հաշվի առնելով բնագավառի առանձնահատկությունները: Այդպիսով, Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը հանվել է Նախագծից:
11 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 11.06.2020 23:57:49 Նախագծով սահմանվել է հաշվառման մատյանի վարումը։ Թեպետ նշվել է, որ այն պետք է կրի հայեցողական բնույթ և ամեն դեպքում պետք է ելնել կամավորի համաձայնությունից՝ դրույթը ձևակերպվել է այնպես, որ մատյանը վարվում է ոչ թե կամավորի համաձայնության դեպքում, այլ քանի դեռ կամավորը չի հրաժարվել։ Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կամավորը կամ կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձը կարող է գրավոր հրաժարվել և չհաշվառվել սույն հոդվածով սահմանված հաշվառման մատյանում: Գտնում ենք, որ Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասը պետք է ձևակերպվի հետևյալ կերպ՝ Հաշվառման մատյանը վարվում է կամավորի կամ կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձի գրավոր համաձայնության դեպքում։ Չի ընդունվել: Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվել է, որ կազմակերպությունը կամավորների համար կարող է վարել հաշվառման մատյան: Միաժամանակ, նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսվել է նաև, որ կամավորը կամ կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձը կարող է գրավոր հրաժարվել և չհաշվառվել նույն հոդվածով սահմանված հաշվառման մատյանում: Այսինքն` հաշվառման մատյանների վարումը և' կազմակերպության, և կամավորի կամ կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձի համար կրում է հայեցողական բնույթ: