Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 175-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N _______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 175-Ն որոշման հավելվածի աղյուսակ N 6-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«____» _________ 2020թ.
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի ___________ ___-ի N____-Ն որոշման
«Հավելված ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 23-ի N 175-Ն որոշման
Աղյուսակ N 6
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
NN |
Պաշտոնի անվանումը |
Մասնագիտությունը |
Մասնագիտական կրթության որակավորման աստիճանները |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Հետաքննության ծառայության պաշտոններ |
իրավագիտություն |
առնվազն բակալավր |
2. |
Ներքին անվտանգության ծառայության պաշտոններ |
բարձրագույն կրթություն |
առնվազն բակալավր |
3. |
Օպերատիվ ծառայության պաշտոններ |
բարձրագույն կրթություն |
առնվազն բակալավր |
4. |
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գծով պաշտոններ |
բարձրագույն կրթություն |
առնվազն բակալավր |
5. |
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի գծով պաշտոններ
|
բարձրագույն կրթություն |
առնվազն բակալավր |
6. |
Մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի գծով պաշտոններ
|
բարձրագույն կրթություն |
առնվազն բակալավր |
7. |
Ֆինանսական և տնտեսական ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի գծով պաշտոններ |
տնտեսագիտություն, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում և հարկում, շուկայագիտություն (մարքեթինգ), իրավագիտություն, ագրոէկոնոմիկա, ագրոբիզնես, կառավարում, մաթեմատիկա, ֆինանսական մաթեմատիկա |
առնվազն բակալավր |
8. |
Օպերատիվ-տեխնիկական աշխատանքների գծով պաշտոններ |
բարձրագույն կրթություն |
առնվազն բակալավր |
9. |
Հատուկ նշանակության և արագ արձագանքման ստորաբաժանումների պաշտոններ |
բարձրագույն կրթություն |
առնվազն բակալավր |
10. |
Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեմ պայքարի գծով պաշտոններ |
բարձրագույն կրթություն |
առնվազն բակալավր |
11. |
Շտաբներ |
բարձրագույն կրթություն |
առնվազն բակալավր |
12. |
Վերլուծության գծով պաշտոններ |
բարձրագույն կրթություն |
առնվազն բակալավր |
13. |
Միջազգային հետախուզության կամ համագործակցության գծով պաշտոններ |
բարձրագույն կրթություն |
առնվազն բակալավր |
14. |
Հերթապահ ծառայության պաշտոններ |
բարձրագույն կրթություն |
առնվազն բակալավր |
15. |
Կադրային և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով պաշտոններ |
բարձրագույն կրթություն |
առնվազն բակալավր |
16. |
Մարտական և ֆիզիկական պատրաստականության գծով պաշտոններ
|
բարձրագույն կրթություն |
առնվազն բակալավր |
17. |
Անձնագրային և վիզաների ծառայության պաշտոններ
|
բարձրագույն կրթություն |
առնվազն բակալավր |
18. |
Ճանապարհային ոստիկանության ծառայության պաշտոններ |
բարձրագույն կրթություն |
առնվազն բակալավր |
19. |
Զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության ծառայության պաշտոններ |
բարձրագույն կրթություն |
առնվազն բակալավր |
20. |
Հասարակական կարգի ապահովման (պրոֆիլակտիկա) ծառայության պաշտոններ |
բարձրագույն կրթություն |
առնվազն բակալավր |
21. |
Պետական պահպանության ծառայության պաշտոններ |
բարձրագույն կրթություն |
առնվազն բակալավր |
22. |
Իրավաբանական ծառայության պաշտոններ |
իրավագիտություն |
առնվազն բակալավր |
23. |
Ֆինանսական ծառայության պաշտոններ |
Տնտեսագիտություն, կառավարում, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում և հարկում, շուկայագիտություն (մարքեթինգ), իրավագիտություն, ագրոէկոնոմիկա, ագրոբիզնես, մաթեմատիկա, ֆինանսական մաթեմատիկա |
առնվազն բակալավր |
24. |
Տնտեսական ծառայության պաշտոններ
|
Տնտեսագիտություն, կառավարում, շուկայագիտություն (մարքեթինգ), մեքենագիտություն, ճարտարապետություն, շինարարություն, տրանսպորտային համակարգեր, իրավագիտություն, տրանսպորտային մեքենաշինություն, քաղաքային տնտեսություն, դիզայն, կենսագործունեության անվտանգություն, էներգետիկա, էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա, ավտոմատացում, տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա |
առնվազն բակալավր |
25. |
Ինֆորմացիոն և համակարգչային համակարգեր կիրառող, ծրագրային ապահովում և տեխնիկական սպասարկում իրականացնող, օպերատիվ-տեղեկատվական վերլուծության ծառայության պաշտոններ |
մաթեմատիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվական անվտանգություն, էլեկտրոնիկա, ռադիոֆիզիկա, տեղեկատվական համակարգեր, ինֆորմատիկա (համակարգչային գիտություն), ֆիզիկա, ֆինանսական մաթեմատիկա, ռադիոտեխնիկա և կապ, ավտոմատացում, արխիվավարություն, վիճակագրություն, ծրագրային ճարտարագիտություն, համակարգչային ճարտարագիտություն, իրավագիտություն |
առնվազն բակալավր |
26. |
Փորձաքրեագիտական ծառայության պաշտոններ |
իրավագիտություն, ֆիզիկա, քիմիա, մեխանիկա, տնտեսագիտություն, կառավարում, հաշվապահական հաշվառում և հարկում, կենսաբանություն, քիմիական տեխնոլոգիա, ֆարմացիա, պարենամթերքի տեխնոլոգիա, անասնաբուժություն, ինֆորմատիկա (համակարգչային գիտություն), մաթեմատիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվական անվտանգություն, էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա և կապ, տրանսպորտային մեքենաշինություն, տրանսպորտային համակարգեր, գյուղատնտեսական արտադրության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ, փիլիսոփայություն, հոգեբանություն, հայոց լեզու և գրականություն, լեզվաբանություն, մեքենագիտություն, կերպարվեստ, մշակութաբանություն, արվեստի տեսություն և պատմություն, ֆինանսներ, տնտեսագիտություն, կառավարում, շուկայագիտություն (մարքեթինգ), շինարարություն, կենսաֆիզիկա, կենսաքիմիա, տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա |
առնվազն բակալավր |
27. |
Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության պաշտոններ |
ռադիոտեխնիկա և կապ, ինֆորմատիկա (համակարգչային գիտություն), էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա, ռադիոֆիզիկա, տեղեկատվական անվտանգություն, տեղեկատվական համակարգեր, մաթեմատիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆիզիկա, ֆինանսական մաթեմատիկա, ավտոմատացում, կառավարում, իրավագիտություն, ծրագրային ճարտարագիտություն, համակարգչային ճարտարագիտություն, մեխանիկա
|
առնվազն բակալավր |
28. |
Հասարակայնության հետ կապի և լրատվական ծառայության պաշտոններ |
իրավագիտություն, լրագրություն, հասարակայնության հետ կապեր, հայոց լեզու և գրականություն, կինոարվեստ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, լեզվաբանություն, տեղեկատվական անվտանգություն, դիզայն, էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա և կապ, |
առնվազն բակալավր |
29. |
Բժշկական ծառայության պաշտոններ |
բուժական գործ, բուժական գործ զինված ուժերում, ստոմատոլոգիա, կենսաքիմիա, հանրային առողջություն և առողջապահություն
ֆարմացիա, հոգեբանություն |
առնվազն հետբուհական կրթություն (կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա) առնվազն բակալավր |
30. |
Քարտուղարության պաշտոններ |
բարձրագույն կրթություն |
առնվազն բակալավր
|
|
|
||
31. |
Պրոֆեսորադասախոսական և կրթական գործընթացի կազմակերպման ծառայության պաշտոններ |
ոստիկանության ուսումնական հաստատության ուսումնական պլաններով նախատեսված առարկաներին համապատասխանող մասնագիտություններ, կրթական գիտություններ |
առնվազն մագիստրոս կամ դիպլոմավորված մասնագետ |
|
|
|
|
Ոստիկանության կրտսեր խումբ |
|||
32. |
Քարտուղարության, հաշվառման և վերլուծության գծով պաշտոններ |
առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն
|
առնվազն արհեստավոր |
33. |
Ինֆորմացիոն և համակարգչային համակարգեր կիրառող, ծրագրային ապահովում և տեխնիկական սպասարկում իրականացնող, օպերատիվ-տեղեկատվական վերլուծության ծառայության պաշտոններ |
առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն |
առնվազն արհեստավոր |
34. |
Տնտեսական և ֆինանսական ծառայության պաշտոններ |
առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն |
առնվազն արհեստավոր |
35. |
Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության պաշտոններ |
առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն |
առնվազն արհեստավոր |
36. |
Բժշկական ծառայության պաշտոններ |
քույրական գործ |
առնվազն արհեստավոր |
37. |
Պարեկապահակետային ծառայության պաշտոններ |
ոստիկանական գործ, պահնորդական գործ, թիկնապահական գործ |
արհեստավոր |
38. |
Պետական պահպանության ծառայության պաշտոններ |
ոստիկանական գործ, պահնորդական գործ, թիկնապահական գործ |
արհեստավոր |
»։
-
Discussed
26.05.2020 - 10.06.2020
-
Type
Decision
-
Area
Public service
-
Ministry
Police
Views 7245
Print