Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N _______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաuտանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման 1-ին հավելվածի`

1) N 1 ձևի 8-րդ գլխում «8.25» թվերով սկսվող պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

8.26. «Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղ».

8.27. «Բացի զբոսաշրջային ավտոբուսներից»,

8.28. «Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղ»։,

2) N 1 ձևի նկար 9-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի:

  1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» N 1699-Ն որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 55.29-րդ, 55.30-րդ և 55.31-րդ կետերով.

55.29. 8.26 «Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղ» ցուցանակը կիրառվում է 6.4 նշանի հետ և ցույց է տալիս, որ 6.4 նշանի ազդման գոտում թույլատրվում է կայանել միայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 864-Ն որոշմանը համապատասխան որակավորման նշան ունեցող զբոսաշրջային ավտոբուսները:

55.30. 8.27 «Բացի զբոսաշրջային ավտոբուսներից» ցուցանակը կիրառվում է 3.27-3.30 նշանների հետ և ցույց է տալիս, որ 3.27-3.30 նշանների ազդեցությունը չի տարածվում Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 864-Ն որոշմանը համապատասխան որակավորման նշան ունեցող զբոսաշրջային ավտոբուսների վրա:

55.31. 8.28 «Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղ» ցուցանակը կիրառվում է 6.4 նշանի հետ և ցույց է տալիս, որ 6.4 նշանի ազդման գոտում թույլատրվում է կայանել միայն շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցները::

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

                           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                            ՎԱՐՉԱՊԵՏ                                                                         ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

                                 

                                                                                                                   «____» ____________ 2020 թ.

                                                                                                                                            Երևան

  • Discussed

    21.05.2020 - 05.06.2020

  • Type

    Decision

  • Area

    Road traffic safety

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7563

Print

Related documents / links