В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N _______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաuտանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման 1-ին հավելվածի`
1) N 1 ձևի 8-րդ գլխում «8.25» թվերով սկսվող պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.
8.26. «Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղ».
8.27. «Բացի զբոսաշրջային ավտոբուսներից»,
8.28. «Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղ»։,
2) N 1 ձևի նկար 9-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի:
- Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» N 1699-Ն որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 55.29-րդ, 55.30-րդ և 55.31-րդ կետերով.
55.29. 8.26 «Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղ» ցուցանակը կիրառվում է 6.4 նշանի հետ և ցույց է տալիս, որ 6.4 նշանի ազդման գոտում թույլատրվում է կայանել միայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 864-Ն որոշմանը համապատասխան որակավորման նշան ունեցող զբոսաշրջային ավտոբուսները:
55.30. 8.27 «Բացի զբոսաշրջային ավտոբուսներից» ցուցանակը կիրառվում է 3.27-3.30 նշանների հետ և ցույց է տալիս, որ 3.27-3.30 նշանների ազդեցությունը չի տարածվում Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 864-Ն որոշմանը համապատասխան որակավորման նշան ունեցող զբոսաշրջային ավտոբուսների վրա:
55.31. 8.28 «Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղ» ցուցանակը կիրառվում է 6.4 նշանի հետ և ցույց է տալիս, որ 6.4 նշանի ազդման գոտում թույլատրվում է կայանել միայն շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցները::
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«____» ____________ 2020 թ.
Երևան
-
Обсуждалось
21.05.2020 - 05.06.2020
-
Тип
Pешение
-
Область
Безопасность дорожного движения
-
Министерство
Полиция
Просмотры 7566
Принт