«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»
-
1 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈԻՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի պաշտոնատար անձանց գործուղումների մասին տվյալները չհրապարակելու արդյունքում ՀՀ զինված ուժերին ուղղված հնարավոր սպառնալիքների կանխմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Կառավարության 22.09.2016թ. N 982-Ն որոշման համաձայն՝ www.govtravel.am ինտերնետային կայքում հրապարակվում է պատվիրատուների կողմից նախորդ ժամանակաշրջանում գնված ավիատոմսերի մասին տեղեկությունները (բացառությամբ ՀՀ նախագահի և Անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց համար, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից գնված ավիատոմսերի):
Հաշվի առնելով, որ պաշտպանության նախարարության համակարգի ներկայացուցիչների՝ գործուղումներ մեկնելու նպատակով գնված ավիատոմսերի մասին հրապարակված տեղեկատվության միջոցով հնարավոր է տեղեկանալ, թե որ երկրների հետ է պաշտպանության նախարարությունը հատկապես համագործակցում, ինչ հաճախականությամբ ու ծավալներով, ինչպես նաև այն հանգամանքը, որ պաշտպանության նախարարության համակարգի ներկայացուցիչների անվտանգությամբ պայմանավորված է զինված ուժերի և այդպիսով՝ պետության անվտանգությունը, կարելի է եզրակացնել, որ ՊՆ կողմից ձեռք բերված ավիատոմսերի մասին հրապարակումները կարող են բացահայտել հետաքրքրություն ներկայացնող տվյալներ, հատկապես այն դեպքերում, երբ գործուղման փաստը ինքնին կրում է գաղտնի բնույթ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ՊՆ գործուղումների վերաբերյալ տվյալների հրապարակումների կանխմանը, ինչպես նաև զինված ուժերում գաղտնիության ռեժիմի ապահովմանն ընդհանրապես:
4.Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի ընդունմամբ հստակեցվում է ՊՆ գործուղումների վերաբերյալ տվյալների հրապարակման գործընթացը: Կարգավորմամբ ակնկալվում է բացառել հավանական հետաքրքրություն ներկայացնող տվյալների հանրայնացումը:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և. անձինք
Նախագիծը մշակվել է Հ1Հ պաշտպանության նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա գաղտնիության ռեժիմի ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի
N 982-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի
N 982-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2020թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի
N 982-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Discussed
12.05.2020 - 27.05.2020
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 5521
Print