Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈԻՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի պաշտոնատար անձանց գործուղումների մասին տվյալները չհրապարակելու արդյունքում ՀՀ զինված ուժերին ուղղված հնարավոր սպառնալիքների կանխմամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

  Կառավարության 22.09.2016թ. N 982-Ն որոշման համաձայն՝ www.govtravel.am ինտերնետային կայքում հրապարակվում է պատվիրատուների կողմից նախորդ ժամանակաշրջանում գնված ավիատոմսերի մասին տեղեկությունները (բացառությամբ ՀՀ նախագահի և Անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց համար, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից գնված ավիատոմսերի):

    Հաշվի առնելով, որ պաշտպանության նախարարության համակարգի ներկայացուցիչների՝ գործուղումներ մեկնելու նպատակով գնված ավիատոմ­սերի մասին հրապարակված տեղեկատվության միջոցով հնարավոր է տեղեկանալ, թե որ երկրների հետ է պաշտպանության նախարարությունը հատկապես համագործակցում, ինչ հաճախականությամբ ու ծավալներով, ինչպես նաև այն հանգամանքը, որ պաշտպանության նախարարության համակարգի ներկայացուցիչների անվտանգությամբ պայմանավորված է զինված ուժերի և այդպիսով՝ պետության անվտանգությունը, կարելի է եզրակացնել, որ ՊՆ կողմից ձեռք բերված ավիատոմսերի մասին հրապարակումները կարող են բացահայտել հետաքրքրություն ներկայացնող տվյալներ, հատկապես այն դեպքերում, երբ գործուղման փաստը ինքնին կրում է գաղտնի բնույթ:       

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

   Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ՊՆ գործուղումների վերաբերյալ տվյալների հրապարակումների կանխմանը, ինչպես նաև զինված ուժերում գաղտնիության ռեժիմի ապահովմանն ընդհանրապես:

          4.Կարգավորման նպատակը և բնույթը

    Որոշման նախագծի ընդունմամբ հստակեցվում է ՊՆ գործուղումների վերաբերյալ տվյալների հրապարակման գործընթացը: Կարգավորմամբ ակնկալվում է բացառել հավանական հետաքրքրու­թյուն ներկայացնող տվյալների հանրայնացումը:

          5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և. անձինք

          Նախագիծը մշակվել է Հ1Հ պաշտպանության նախարարության կողմից:

              6. Ակնկալվող արդյունքը

       Որոշման նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա գաղտնիության ռեժիմի ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունավե­տությունը:

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի

N 982-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

   Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի

N 982-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

    Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2020թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի

N 982-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

     Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

  • Обсуждалось

    12.05.2020 - 27.05.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5526

Принт