ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
« ....... » ................................. 2020թ. N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆԱԽԿԻՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ,ԱՅԴԹՎՈՒՄՆԱԵՎՈՒՍՈՒՑՉԻ ՏՆԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՆՈՒՅՆՇԵՆՔԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԱԶԱՏ ԿԱՄ ԱԶԱՏՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում, այդ թվում նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքներն, որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։
- Պետական սեփականություն հանդիսացողնախկին հանրակացարաններում, այդ թվում նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում (այսուհետ՝ հանրակացարանային տարածք) հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելիտարածքն, որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու գործընթացը կանոնակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) (հանձնաժողովի նախագահ, երկու անդամ, որոնցից մեկը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ պետք է կատարի հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունից, Կադաստրի կոմիտեից, Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից։
- Սահմանել, որ Կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող հանրակացարանային տարածքներում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքը սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթներով սահմանված պայմաններով չզբաղեցնելու դեպքում, տվյալ հանրակացարանային ազատ բնակելի տարածքի վերաբերյալ տեղեկատվությունն անհրաժեշտ է տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանող անձանց սահմանված կարգովտրամադրելու համար:
- 4. Կոմիտեի նախագահին՝ Կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող հանրակացարանային տարածքներում ազատ կամ ազատված բնակելի տարածքի վերաբերյալ տեղեկատվությունը, ազատ տարածքի առաջանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրել Կոմիտեի պաշտոնական կայքում, որը պետք է ներառի տեղեկատվություն տեղեկատվություն յուրաքանչյուր տարածքի մակերեսի և դիմումների ներկայացման ժամկետի մասին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։