Добавить в избранное

В стадии разработки

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում, այդ թվում նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքներն, որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու գործընթացը կանոնակարգելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

« ....... » ................................. 2020թ. N  -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆԱԽԿԻՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ,ԱՅԴԹՎՈՒՄՆԱԵՎՈՒՍՈՒՑՉԻ ՏՆԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՆՈՒՅՆՇԵՆՔԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԱԶԱՏ ԿԱՄ ԱԶԱՏՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում, այդ թվում նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքներն, որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։
  2. Պետական սեփականություն հանդիսացողնախկին հանրակացարաններում, այդ թվում նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում (այսուհետ՝ հանրակացարանային տարածք) հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելիտարածքն, որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու գործընթացը կանոնակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) (հանձնաժողովի նախագահ, երկու անդամ, որոնցից մեկը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ պետք է կատարի հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունից, Կադաստրի կոմիտեից, Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից։
  3. Սահմանել, որ Կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող հանրակացարանային տարածքներում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքը սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթներով սահմանված պայմաններով չզբաղեցնելու դեպքում, տվյալ հանրակացարանային ազատ բնակելի տարածքի վերաբերյալ տեղեկատվությունն անհրաժեշտ է տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության  2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանող անձանց սահմանված կարգովտրամադրելու համար:
  4. 4. Կոմիտեի նախագահին՝ Կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող հանրակացարանային տարածքներում ազատ կամ ազատված բնակելի տարածքի վերաբերյալ տեղեկատվությունը, ազատ տարածքի առաջանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրել Կոմիտեի պաշտոնական կայքում, որը պետք է ներառի տեղեկատվություն տեղեկատվություն յուրաքանչյուր տարածքի մակերեսի և դիմումների ներկայացման ժամկետի մասին:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
  • Обсуждалось

    07.05.2020 - 22.05.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6646

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Արտաշես Թառլամազյան

15.05.2020

Ի հավելումն նախորդ առաջարկի նշեմ, որ սույն նախագծով նախատեսված այն աշխատանքները, որոնք դրվում են կոմիտեի աշխատակազմի և ստեղծվելիք միջգերատեսչական հանձնաժողովի վրա, արդեն իսկ իրականացվել են նախկինում նույն վարչության (կոմիտեի նախկին անվանումը պետական գույքի կառավարման վարչություն էր) համապատասխան ստորաբաժանումների կողմից և համակարգվել են իմ կողմից։ Դրանք հասանելի են նաև ներկայում, ուստի անհրաժեշտ է օգտվել արդեն առկա տեղեկատվությունից, այլ ոչ թե կազմակերպել նոր՝ «հզոր», սակայն բոլորովին անպետք միջոցառում։

Արտաշես Թառլամազյան

12.05.2020

Անընդունելի է նախագծով առաջարկվող կարգավորման տարբերակը, ըստ որի պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային բնակելի տարածքները, այդ թվում՝ ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված ազատ կամ ազատված բնակելի տարածքները առաջարկվում է տրամադրել օգտագործման իրավունքով: Ստացվում է, որ միևնույն գույքի նկատմամբ կիրառվում է երկու տարբեր մոտեցում, քանի որ համաձայն ՀՀ կառավարության 2011թ.-ի մարտի 24-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշմամբ (փոփոխություններով հանդերձ) սահմանված կարգով այդ տարածքները պետք է նվիրվեն ըստ որոշման այդպիսի իրավունքից օգտվող անձանց: Ընդ որում, 2019թ.-ի հուլիսի 25-ին ընդունված ՀՀ կառավարության որոշմամբ (N 971-Ն) համապատասխան փոփոխություններ են կատարվել N 305-Ն որոշման տեքստի 2-րդ կետում և. «2. Բնակելի տարածքները կարող են նվիրվել՝ … 2) սույն կարգի համաձայն նվիրատվությամբ բնակելի տարածքներ նախկինում ձեռք բերված անձանց, որոնց նվիրատվությունից հետո բնակության նույն հասցեում սահմանված կարգով որպես բարելավում հատկացված է տարածք:»: ՈՒստի և որոշման նախագիծը առնվազն հակասում է արդեն ընդունված կարգավորումներին և առնվազն զրկում է քաղաքացիներին իրենց կողմից զբաղեցրած տարածքները նվիրատվությամբ ստանալու իրենց իրավունքից: Տպավորություն է ստեղծվում, որ պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարությունը, անձամբ կոմիտեի նախագահը տեղյակ չէ իր իսկ նախաձեռնած որոշումից, ինչը խոսում է ինչպես իր, այնպես էլ ամբողջ անձնակազմի ոչ կոմպետենտության մասին:

Узнать больше