Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Vardan Vardanyan 23.04.2020 20:45:31 Ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողների և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի միջև իրականացվող էլեկտրական էներգիայի փոխհոսքերի գործընթացի շրջանակում առևտրային հաշվառքի սարքի, մասնավորապես՝ դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչի լարման և հոսանքի տրանսֆորմատորների խախտման դեպքում մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկումը, ինչպես նաև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից հետո վերահաշվարկի անհրաժեշտության դեպքում վերահաշվարկին առնչվող ողջ տեղեկատվությունը սպառողին գրավոր ներկայացնելու գործընթացը բարելավելու մեխանիզմը իմ կարծիքով, արդյունավետ է և պարտադիր, գրավոր բնույթը հատկապես, եթե հաշվի առնենք, որ ներկայումս վերոնշյալ սարքավորումները օգտագործողների մեծ մասը չունի համսպատասխան գիտելիքներ, ձեռնհասություն և այդ մեխանիզմի մեջ կարծում եմ, որ արժե ներառել հատկապես անվտանգությանը և բարեխղճությանը վերաբերող դրույթներ, ինչպես նաև մատակարարների համար որոշակի դասընթացներին մասնակցելու պարտադիրության վերաբերյալ նշում։ Ընդունվել է ի գիտություն Էլեկտրամատակարար կազմակերպության կողմից սպառողների հաշվառքի սարքերի սպասարկման և շահագործման նպատակով՝ սպասարկող անձնակազմի ուսուցման, ինչպես նաև աշխատանքային անվտանգության խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն կողմից ընդունված տեխնիկական կանոնակարգերով, մասնավորապես` «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգով: Ուստի, վերոհիշյալ կարգավորումները դուրս են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավասությունների շրջանակից: