Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Vardan Vardanyan 23.04.2020 20:45:31 | Ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողների և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի միջև իրականացվող էլեկտրական էներգիայի փոխհոսքերի գործընթացի շրջանակում առևտրային հաշվառքի սարքի, մասնավորապես՝ դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչի լարման և հոսանքի տրանսֆորմատորների խախտման դեպքում մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկումը, ինչպես նաև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից հետո վերահաշվարկի անհրաժեշտության դեպքում վերահաշվարկին առնչվող ողջ տեղեկատվությունը սպառողին գրավոր ներկայացնելու գործընթացը բարելավելու մեխանիզմը իմ կարծիքով, արդյունավետ է և պարտադիր, գրավոր բնույթը հատկապես, եթե հաշվի առնենք, որ ներկայումս վերոնշյալ սարքավորումները օգտագործողների մեծ մասը չունի համսպատասխան գիտելիքներ, ձեռնհասություն և այդ մեխանիզմի մեջ կարծում եմ, որ արժե ներառել հատկապես անվտանգությանը և բարեխղճությանը վերաբերող դրույթներ, ինչպես նաև մատակարարների համար որոշակի դասընթացներին մասնակցելու պարտադիրության վերաբերյալ նշում։ | Ընդունվել է ի գիտություն | Էլեկտրամատակարար կազմակերպության կողմից սպառողների հաշվառքի սարքերի սպասարկման և շահագործման նպատակով՝ սպասարկող անձնակազմի ուսուցման, ինչպես նաև աշխատանքային անվտանգության խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն կողմից ընդունված տեխնիկական կանոնակարգերով, մասնավորապես` «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգով: Ուստի, վերոհիշյալ կարգավորումները դուրս են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավասությունների շրջանակից: |