Add to favourites

Under development

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
1. ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու համար նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառելու իրավազորությունը ոստիկանությանը վերապահելու օրենքի նախագիծ մշակելու անհրաժեշտություն է առաջացել: Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս, ջրային համակարգում, այդ թվում՝ ոռոգման ջրանցքներում, ինչպես նաև սանիտարական պահպանման գոտիներում վարչական իրավախատումները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այսուհետ՝ Օրենսգիրք 43.1 հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով: Ներկայումս այս հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժ նշանակելու իրավասությունը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համաձայն Օրենսգրքի 2191 հոդվածի երկրորդ մասի:
ՀՀ մարզերում և Երևան քաղաքում վերջին հինգ տարիների ընթացքում Օրենսգրքի 43.1 հոդվածի 3-4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ իրականացվել է ընդհանուր առմամբ 4033 վարույթ, որի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 81.559.000 ՀՀ դրամ: Մասնավորապես, Երևան քաղաքում իրականացվել է 3990 վարույթ, որի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 79.789.000 ՀՀ դրամ, իսկ մարզերում իրականացվել է 43 վարույթ, որի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1.770.000 ՀՀ դրամ, ընդ որում մարզերից չորսում որևէ վարույթ չի հարուցվել:
Վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը, խափանումը, հասարակական կարգի և անվտանգության ապահովումը ոստիկանության՝ օրենքով սահմանված խնդիրներից է: Ոստիկանությունն իր ստորաբաժանումներն ունի ՀՀ վարչատարածքային բոլոր միավորումներում, իրականացնում է շուրջօրյա ծառայություն, ուստի առավել արդյունավետ կարող է իրականացնել 43.1 հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով (ինչպես նաև դրանց համար կրկնակիություն նախատեսող 10-11-րդ մասերով) նախատեսված վարչական իրավախատումների դեմ պայքարը: Մյուս կողմից` ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, այլ իրավապահ մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն:
2. 43.1 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը՝ տրանսպորտային միջոցից աղբ նետելը առաջացնում է տուգանքի նշանակաում նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, քննելու և վարչական տույժ նշանակելու իրավասությունը վերապահված է ՀՀ ոստիկանությանը՝ համաձայն Օրենսգրքի 224 հոդվածի 1-ին մասի: Նույն իրավասությունը Օրենսգրքի 2191 հոդվածով վերապահվում է նաև տարածքային ինքնակառավարման մարմիններին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն վարչական իրավախախտման հետ կապված գործերը քննում և պատասխանատվության միջոցը կիրառում է ՀՀ ոստիկանությունը՝ երկակի վարչարարությունից խուսափելու նպատակով առաջարկում ենք այն հանել տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունից:
3. Օրենսգրքի 43.1 հոդվածի 2-րդ մասում 22.05.18 ՀՕ-331-Ն օրենքով կատարված փոփոխության արդյունքում տեղ է գտել վրիպակ, որի արդյունքում հոդվածի 2-րդ մասի խմբագրությունից ստացվում է, որ պատասխանատվություն է նախատեսվում հիշյալ հոդվածի բոլոր մասերով նախատեսված իրավախախտումների կրկնակի կատարման համար, այնինչ կրկնակիությունը պետք է նախատեսվեր միայն 1-ին մասով կատարված իրավախախտման համար:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Կարևորելով չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելու համար հասարակության պատասխանատվության բարձրացումը և իրավախատումների արագ հայտնաբերումը, նախատեսվում է 43.1 հոդվածի 3-4-րդ, 10-11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախատումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել ոստիկանությանը:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմներ: Այն հնարավորություն կտա ավելի արագ հայտնաբերելու վարչական իրավախախտումը և բարձրացնելու հասարակության իրավագիտակցությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում:

  • Discussed

    13.04.2020 - 28.04.2020

  • Type

    Law

  • Area

    Security, Nature protection, Protection of public order, ensuring public security and the community policing

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7818

Print

Suggestions

Մերի Սահակյան

21.04.2020

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով առաջարկվում է «43.1-ին հոդվածի 2-8-րդ» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 2-րդ, 5-6-րդ, 8-րդ մասերով» բառերով, որի արդյունքում ՎԻՎՕ 43․1-ին հոդվածի 2․1-2․4-րդ մասերով նախատեսված պատասխանատվության միջոցները կիրառող մարմինները չեն նշվում, և ստացվում է, որ որևէ մարմին չի ստանձնում նշված դրույթների կատարման ապահովման պատասխանատվությունը։

Արմեն Վարդանյան

19.04.2020

<<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի /այսուհետ՝ նախագիծ/ 1-ին հոդվածում բացի <<սույն հոդվածի 1-ին մասով կատարված փոփոխությունը>>, անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, որ գործող 43,1 հոդվածի 1-ին մասում նշված <<աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը>> հստակեցման և հիմնավորման կարիք ունի,քանի որ պարզ չեն, թե ինչպես, ինչ սկզբունքներով կամ չափանիշներով կամ պահանջներով են որոշվում աղբահանության կազմակերպման ժամանակը / թե աղբահանությունը ինքնուրույն կազմակերպելիս և կատարելիս, թե պայմանագրով աղբահանության ծառայությունը պատվիրակելիս/, որ ժամանակին չկազմակերպելու համար կիրառվեն վարչական տույժեր: Կարևոր է հաշվի առնել նաև այն, որ 43,1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի քննությունը օրենասգրքի 219,1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն վերապահված է տարածքային կառավարման մարմնին, հետևաբար 43,1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը, որը նույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքի կրկնության համար նախատեսված վարչական տույժ է, ուղղակի չի կարող դառնալ ՏԻՄ-ի կողմից քննման առարկա կամ սահմանվել որպես ՏԻՄ-ի կողմից քննվող վիվ գործերի իրավասություն, այստեղ առկա է ակնհայտ հակասություն, առաջանում են գործառույթների կրկնորդման, ավելորդ վարչարարության հիմքեր և շահերի բախումներ, դրանից բխող ռիսկեր և հետևանքներ: Նախագծի 2-րդ հոդվածում հաշվի առնել, որ առաջարկվող փոփոխության արդյունքում ստացվում է, որ ՏԻՄ-ը կարող է քննել 43,1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, այնինչ 2-րդ մասի հիմքը նույն հոդվածի 1-ին մասն է, որով սահմանված արարքը քննելու իրավասությունը 219,1-ին հոդվածի 1-ին մասով վերապահված է ոչ թե ՏԻՄ-ին, այլև տարածքային կառավարման մարմնին: հետևաբար նախագծի 2-րդ հոդվածի1-ին մասում առաջարկվող՝ «43.1-ին հոդվածի 2-րդ, 5-6-րդ, 8-րդ մասերով» ձևակերպումը ենթակա է վերանայման և հստակեցման, հակառակ դեպքում կստացվի, որ ՏԻՄ-ը իրացասու է քննել միայն 43,1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված վիվ արարքը, իսկ 1-ին մասով նախատեսվածը՝ տարածքային կառավարման մարմինը, որի դեպքում հարց է, թե գործնականում և իրական կյանքում ինչպես է հայտնաբերվելու, ում կողմից է արձանագրվելու, ինչպես է վարույթը իրականացվելու և վարչական տույժ կիրառվելու 43,1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նշված արարքների դեպքում: Բացի այդ, նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված փոփոխությունը 5-6-րդ և 8-րդ մասերի առնչությամբ ևս խնդրահարույց է և հիմնավորման կարիք ունի, քանի որ անտրամաբանական է և պարզ չէ, թե ինչու և ինչ հիմքով է 43,1-ին հոդվածի 5-6-րդ մասերը կամ 8-րդ մասը առանձնացվում և վերապահվում ՏԻՄ-ին, որի պարագայում անհասկանալի է, թե ինչ տրամաբանություն կամ մոտեցում է գործելու նույն հոդվածի 2,1-2,4-րդ կամ 3-4-րդ մասերով նախատեսված արարքների դեպքում, որտեղ արարքների և դրանց համար պատասխանատու շահառու իրավասու պետական մարմնի տեսանկյուններից առերևույթ նմանատիպ սկզբունքներ և իրավիճակներ են, որովհետև նշված մասերում սահմանված արարքների մյուս անմիջական կողմը հենց ՏԻՄ -ն է՝ նրան վերապահված որոշակի թույլտվությունների տրամադրման կամ համայնքի վարչական սահմաններում կատարվող աղբահանությանն առնչվող այս կամ այն թույլատրելի կամ անթույլատրելի գործողություններին տիրապետելու և կառավարելու համատեքստում: Հարկ է նշել, որ 43,1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված արարքը ՏԻՄ-ից վերցնելու հարցը ևս միանշանակ չէ, քանի որ այստեղ անհրաժեշտ է հստակ նշել, որ տրանսպարտային միջոցից աղբը թափելու հարցում պետք է առնվազն հաշվի առնել, թե տրանսպարտային միջոցից աղբը որտեղ է թափվում. եթե այն թափվում է ճանապարհին կամ երթևեկելի մասին հարակից տարածքում, ապա այս դեպքում այն կարող է լինել ճանապարհային ոստիկանության վերահսկողության տիրույթում և բնականաբար այս մասով նրա կողմից վիվ քննվող գործերի շրջանակում, իսկ եթե այն թափվում է իրականում ՏԻՄ-ի կողմից տրամաբանական և կիրառելիության տեսակետից հասանելիության սահմաններում գտնվող տարածքում, այլ ոչ թե ճանապարհային ոստիկանության կամ ոստիկանության ամենօրյա հսկողության համար իրավակիրառ պրակտիկայում խնդրահարույց համայնքային ենթակայության այլ ցանկացած տարածքում, ապա նման դեպքերում տրանսպորտային միջոցից աղբ թափելու համար հսկողությունը ողջամիտ է վերապահել ՏԻՄ-ին, իսկ 7-րդ մասում փոփոխությամբ հստակ սահմանել, որ տրանսպորտային միջոցից աղբ թափելը ճանապարհների երթևեկելի հատվածնեում կամ դրանց հարակից մասերում լինի ոստիկանության կողմից քննվող վիվ արարքների շարքում: Նախագծի 2-րդ հոդվածի վերաբերյալ վերը նշվածը փաստացի վերաբերում է նաև նախագծի 3-րդ հոդվածին՝ «43.1-ին հոդվածի 3-4-րդ, 7-րդ, 10-11-րդ մասերով» ձևակերպման մեջ, ոչ միայն 43,1-ին հոդվածի 7-րդ մասին, այլև 10-11-րդ մասերին: 10-րդ և 11-րդ մասերը փաստացի 43,1-ին հոդվածի 3-8-րդ մասով նախատեսված արարքների կրկնությանն է վերաբերում, հետևաբար ուղղակի ողջամիտ և տրամաբանական չէ նախագծի 2-րդ հոդվածի վերաբերյալ վերը նշվածի հիմքով ոստիկանությանը վերապահել 43,1-ին հոդվածի 3-4-րդ և 7-րդ մասերով նախատեսված արարքները քննելու իրավասությունը: ՏԻՄ-ից որոշակի գործառույթների վերցնելը և դրանց վիվ մասով ոստիկանությանը վերապահելը առաջացնում է իրավակիրառ պրակտիկայում և իրականությունում մի շարք խնդիրներ. հարց է , թե պահանջում է ոչ միայն կարգավորման ազդեցության գնահատում, ռիսկերի և հետևանքների վերլուծություն, այլև համապատասխան մասնագիտական և հասարակական շրջանակների հետ քննարկում, առանց որի սույն նախագծի կիրարկումը նպատակահարմար չէ: Առանձին հարց է նաև, թե սույն նախագծի տրամաբանությամբ ինչպես է լուծվելու 43,1-ին հոդվածի 2,1-2,4-րդ և 12-րդ մասերով սահմանված դրույթների կարգավորումների ճակատագիրը, քանի որ բաց է մնում, թե որ մարմինն է իրավասու քննել հոդվածի նշված մասերի վերաբերյալ գործերը, ընդորում՝ 12-րդ մասով սահմանված կարգավորումը ևս պետք է իրավակիրառական պրակտիկայում լուծվի վարչական իրավախախտման վերաբերյալ վարչական վարույթի շրջանակներում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում եմ նախագիծը վերանայել:

Լևոն Ղազարյան

13.04.2020

Նախագծի հիմնավորումներ բաժնում բացակայում է բյուջետային հատկացումների (վերաբաշխման) անհրաժեշտության կամ բացակայության տեղեկանք։ Հետաքրքիր է իմանալ, նախատեսվե՞լ են հավելումներ ոստիկանության մասով, թե՞ ոչ, եթե՝ ոչ, ապա ի՞նչ եք կարծում նոր պարտականությունների սահմանումը և դրանց արդյունավետ կատարումը հնարավո՞ր է առանց լրացուցիչ ֆինանսավորման։

See more