ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՅԴ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածք շինարարության ոլորտի արտադրանքի ներմուծումը, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ և տվյալ արտադրանքը հանդիսանում է տեխնիկական կանոնակարգման օբյեկտ՝ մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային հայտարարագրի հետ մեկտեղ մաքսային մարմիններին պետք է ներկայացվեն այդ արտադրանքի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության գնահատման փաստաթղթեր։
- Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող շինարարության ոլորտի արտադրանքի համապատասխանությունը հավաստող համապատասխանության գնահատման փաստաթղթերն են համապատասխանության սերտիֆիկատը կամ համապատասխանության մասին հայտարարագիրը:
- Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող շինարարության ոլորտի արտադրանքի համապատասխանությունը հավաստող համապատասխանության գնահատման փաստաթղթեր մաքսային մարմիններին չեն ներկայացվում, եթե տվյալ արտադրանքը (ապրանքները).
- ներմուծվում (ներմուծվել) է մեկ օրինակից (քանակությամբ), որը նախատեսված է արտաքին առևտրային մեկ պայմանագրով՝ հայտարարատուի կողմից բացառապես սեփական օգտագործման համար (այդ թվում՝ գիտահետազոտական կամ ներկայացուցչական նպատակներով՝ որպես հուշանվեր կամ գովազդային նյութ).
- ներմուծվում (ներմուծվել) է ֆիզիկական անձանց կողմից՝ անձնական օգտագործման նպատակով.
- Ձևակերպվում է «մաքսային տարանցում», «մաքսային տարածքում վերամշակում», «ներքին սպառման համար վերամշակում», «մաքսային պահեստ», «անմաքս առևտուր», «ոչնչացում», «հատուկ մաքսային ընթացակարգ» մաքսային ընթացակարգերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող քսաներորդ օրը: