Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՅԴ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N -   Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՅԴ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածք շինարարության ոլորտի արտադրանքի ներմուծումը, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ և տվյալ արտադրանքը հանդիսանում է տեխնիկական կանոնակարգման օբյեկտ՝ մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային հայտարարագրի հետ մեկտեղ մաքսային մարմիններին պետք է ներկայացվեն այդ արտադրանքի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության գնահատման փաստաթղթեր։
  2. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող շինարարության ոլորտի արտադրանքի համապատասխանությունը հավաստող համապատասխանության գնահատման փաստաթղթերն են համապատասխանության սերտիֆիկատը կամ համապատասխանության մասին հայտարարագիրը:
  3. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող շինարարության ոլորտի արտադրանքի համապատասխանությունը հավաստող համապատասխանության գնահատման փաստաթղթեր մաքսային մարմիններին չեն ներկայացվում, եթե տվյալ արտադրանքը (ապրանքները).
  • ներմուծվում (ներմուծվել) է մեկ օրինակից (քանակությամբ), որը նախատեսված է արտաքին առևտրային մեկ պայմանագրով՝ հայտարարատուի կողմից բացառապես սեփական օգտագործման համար (այդ թվում՝ գիտահետազոտական կամ ներկայացուցչական նպատակներով՝ որպես հուշանվեր կամ գովազդային նյութ).
  • ներմուծվում (ներմուծվել) է ֆիզիկական անձանց կողմից՝ անձնական օգտագործման նպատակով.
  • Ձևակերպվում է «մաքսային տարանցում», «մաքսային տարածքում վերամշակում», «ներքին սպառման համար վերամշակում», «մաքսային պահեստ», «անմաքս առևտուր», «ոչնչացում», «հատուկ մաքսային ընթացակարգ» մաքսային ընթացակարգերով:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող քսաներորդ օրը:

 

 

 

 

  • Обсуждалось

    19.03.2020 - 08.04.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность, Градостроителство

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6588

Принт

Предложения

Artur Amiraghyan

19.03.2020

Կարգավորվող բնագավառը ավելի հստակեցնել է պետք՝ օրինակ ԱՏԳԱ կոդերով կամ այլ ձևով, որ հստակ լինի թե որ ապրանքներն են դրանք կամ ցանկացած այլ ձևով ավելի որոշոկի լինի թե կոնկրետ որ ապրանքների դեպքում պետք է ներմուծողը ներկայացնի նշված փաստաթղթերը: կարծում եմ կարելի է կետով նշված փաստաթղերի մասով հղում անել, թե որ նորմով է այն կարգավորվում, այս դեպքում հավանաբար ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ N 801-Ն որոշմամբ, որպեսզի ավելի պարզ լինի տնտեսավորողներին, թե որտեղ և ինչպես դիման դրանք ստանալու համար:

Узнать больше