Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն 20.03.2020 10:36:31 Առաջարկվում է պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ դոկտորանտուրա ընդունելության 4 պահուստային տեղերից մեկը հատկացնել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնին: Նախագծի հավելվածի 7-րդ սյունակում 4 թիվը փոխել 3 թվով, իսկ Գիտակրթական միջազգային կենտրոն տողում, 7-րդ սյունակում Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում տողի դիմաց ավելացնել 1: Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում ստեղծվել է բարձրագույն կրթության արդյունավետ կառավարման ու ՀՀ տնտեսության վրա դրա ազդեցության չափման գործիքների մշակման հիմնախնդիրներով զբաղվող գիտական խումբ: Այն արդեն ունի գիտական մի շարք հրապարակումներ, այդ թվում՝ տպագրված արտասահմանում: Դոկտորանտուրայի տեղի հատկացումը հնարավորություն կստեղծի իրականացվող գիտական աշխատանքների համակարգման ու դոկտորական ատենախոսության տեսքով գիտական հանրությանը, կրթության ու գիտության կառավարիչներին, այս ոլորտի պետական մարմիններին ներկայացնելու համար: Առաջարկությունը ընդունելի է: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնին կհատկացվի դոկտորանտուրայի մեկ տեղ՝ Ը.00.02 <<Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում>> մասնագիտությամբ:
2 Մոնթե Մաթևոսյան 26.03.2020 15:26:42 Առաջարկում եմ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի 1 տեղ հատկացնել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնին, որը համապատասխանում է ԺԷ.00.03 մասնագիտության դասիչի Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն մասնագիտությանը՝ դրանով ապահովելով տարկետման իրավունքից օգտվող տղա ուսանողների կրթության շարունակականությունը։ Հարկ եմ համարում նշել, որ նախորդ՝ 2019-2020 ուսումնական տարվա համար նույն ամբիոնին հատկացվել է պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտական 1 տեղ, որը և լրացվել է տարկետման իրավունքից օգտվող ուսանողի կողմից։ Առաջարկությունը ընդունելի չէ, քանի որ ԺԷ.00.03- Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն մասնագիտությամբ մեկ տեղ հատկացվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիային և մեկ տեղ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին: