Add to favourites
Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՍՏ ԳԵՏԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գևորգ Նազարյան 08.06.2017 16:12:17 | Որոշման նախագծի 3-րդ կետը անորոշ է, պարզ չէ, թե ու՞մ է այն ուղղված։ Անհրաժեշտ է հստակեցնել։ Ավելին, անհրաժեշտ է սահմանել հաշվեկշիռների հաշվարկման ինչ-որ պարբերականություն, ասենք յուրաքանչյուր տարի, կամ 5 տարին մեկ, և այլն։ | Որոշման նախագծի 3-րդ կետում հստակ գրված է, որ ջրային և ջրատնտեսական հաշվեկշիռների հաշվարկման պարբերականությունը 6 տարին մեկ է, քանի որ Ջրավազանային կառավարման պլանները գործում են 6 տարի ժամկետով | |
2 | Գևորգ Նազարյան 08.06.2017 16:12:17 | Առաջարկում եմ 2-րդ կետը հանել, իսկ նախատեսվող ուղեցույցը սահմանել տվյալ որոշմամբ, կամ գոնե ուղեցույցի հիմնական ամենակարևոր մասերը ներառել որոշմամբ հաստատվող հավելվածում։ Այսինքն, ըստ էության, որոշմամբ միայն բանաձևեր սահմանելն անիմաստ է, քանի որ դրանք արդեն իսկ սահմանված են վաղուց բոլոր դասագրքերով։ Հարկավոր է սահմանել կարգ՝ որտեղից, ոնց պետք է ձեռք բերվեն հաշվարկի համար տվյալները, ով է կատարելու հաշվարկները, ինչ պարբերականությամբ, որտեղ են հրապարակվելու տվյալները և այլն։ | Ջրային և ջրատնտեսական հաշվեկշիռների տարրերի հաշվարկման մեթոդիկան (ուղեցույցի տեսքով) իրավական տեսանկյունից ցանկալի է հաստատել կառավարության որոշմամբ, բայց այս դեպքում որոշումը կհետաձգվի մինչև 4-5 ամիս՝ մինչև ուղեցույցի պատրաստումը: Գտնում եմ, որ Նախարարի հրամանով հաստատել «ջրային և ջրատնտեսական հաշվեկշիռների տարրերի հաշվարկման մեթոդիկան (ուղեցույցի տեսքով)» նույնպես կլինի: Հասկանալի է, որ մասնագիտական ուսումնական դասագրքերում կա բանաձևեր, բայց որոշման մեջ բանաձևերը պարտադիր են, որպեսզի կարդացողը հասկա թե ինչ պարամետրերով են հաշվարկում հաշվեկշիռները: Համաձայն եմ որոշման մեջ ավելացնել կետ կամ կետեր և ներկայացնել կարգ. - հաշվեկշիռների հաշվարկի համար որտեղից վերցնել տվյալները, -ով է կատարելու հաշվարկները և ինչ պարբերականությամբ, -որտեղ են հրապարակվելու տվյալները: |