Գևորգ Նազարյան
08.06.2017
Առաջարկում եմ 2-րդ կետը հանել, իսկ նախատեսվող ուղեցույցը սահմանել տվյալ որոշմամբ, կամ գոնե ուղեցույցի հիմնական ամենակարևոր մասերը ներառել որոշմամբ հաստատվող հավելվածում։ Այսինքն, ըստ էության, որոշմամբ միայն բանաձևեր սահմանելն անիմաստ է, քանի որ դրանք արդեն իսկ սահմանված են վաղուց բոլոր դասագրքերով։ Հարկավոր է սահմանել կարգ՝ որտեղից, ոնց պետք է ձեռք բերվեն հաշվարկի համար տվյալները, ով է կատարելու հաշվարկները, ինչ պարբերականությամբ, որտեղ են հրապարակվելու տվյալները և այլն։