Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                         Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի  3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Պայմանավորված է ՀՀ պետական սահմանների պաշտպանության գործում Ոստիկանության զորքերի զինծառայողներին մարտական խնդրի կատարման համար վճարվող հավելումները ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 621-Ն որոշմամբ սահմանված հավելումներին համապատասխանեցնելու հանգամանքով:

ՀՀ կառավարության 2014թ.-ի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 2.1 ենթակետով (ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 621-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2019 թվականի հունիսի 1-ից ծագած հարաբերություններ վրա) և N 2 հավելվածով սահմանված են ՀՀ պետական սահմանի առաջնադիրքի խորությամբ մարտական հերթապահության համար հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցները, ինչպես նաև ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների հաշվարկման մեծությունների չափերն ըստ պաշտոնների դասակարգման խմբերի:

Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողները ևս ներգրավված են ՀՀ պետական սահմանի (շփման գծի) պահպանության առաջնադիրքի խորությամբ մարտական հերթապահության իրականացման գործընթացում, նպատակահարմար է համարվում ՀՀ ոստիկանության զորքերի մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին վճարվող ամենամսյա հավելումների չափերը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 621-Ն որոշմամբ սահմանված չափերին: Այդ նպատակով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման 8.1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ Հաշվարկը՝ կցվում է:

 

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ պետական սահմանի առաջնադիրքի խորությամբ մարտական հերթապահության համար տրվող հավելումների միասնական չափերի ապահովում:

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ ոստիկանություն:

 

4.Ակնկալվող արդյունքը.

ՀՀ պետական սահմանի առաջնադիրքի խորությամբ մարտական հերթապահությանը ներգրավված ՀՀ ԶՈՒ և ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողների վարձատրության միասնականության ապահովում: 

 

ՀՀ ոստիկանություն

 

 

 

 

                                    Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին

 

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

  

 

Հ Հ   Ո Ս Տ Ի Կ Ա Ն Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

  • Discussed

    13.03.2020 - 28.03.2020

  • Type

    Decision

  • Area

    Security, Financial

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7027

Print

Suggestions

Լևոն Ղազարյան

13.03.2020

Հավելվածը չի երևում։

See more