Լևոն Ղազարյան
13.03.2020
Հավելվածը չի երևում։
Լրամշակման փուլում է
1 - Կողմ
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Պայմանավորված է ՀՀ պետական սահմանների պաշտպանության գործում Ոստիկանության զորքերի զինծառայողներին մարտական խնդրի կատարման համար վճարվող հավելումները ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 621-Ն որոշմամբ սահմանված հավելումներին համապատասխանեցնելու հանգամանքով:
ՀՀ կառավարության 2014թ.-ի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 2.1 ենթակետով (ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 621-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2019 թվականի հունիսի 1-ից ծագած հարաբերություններ վրա) և N 2 հավելվածով սահմանված են ՀՀ պետական սահմանի առաջնադիրքի խորությամբ մարտական հերթապահության համար հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցները, ինչպես նաև ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների հաշվարկման մեծությունների չափերն ըստ պաշտոնների դասակարգման խմբերի:
Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողները ևս ներգրավված են ՀՀ պետական սահմանի (շփման գծի) պահպանության առաջնադիրքի խորությամբ մարտական հերթապահության իրականացման գործընթացում, նպատակահարմար է համարվում ՀՀ ոստիկանության զորքերի մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին վճարվող ամենամսյա հավելումների չափերը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 621-Ն որոշմամբ սահմանված չափերին: Այդ նպատակով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման 8.1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ Հաշվարկը՝ կցվում է:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
ՀՀ պետական սահմանի առաջնադիրքի խորությամբ մարտական հերթապահության համար տրվող հավելումների միասնական չափերի ապահովում:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ ոստիկանություն:
4.Ակնկալվող արդյունքը.
ՀՀ պետական սահմանի առաջնադիրքի խորությամբ մարտական հերթապահությանը ներգրավված ՀՀ ԶՈՒ և ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողների վարձատրության միասնականության ապահովում:
ՀՀ ոստիկանություն
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
Հ Հ Ո Ս Տ Ի Կ Ա Ն Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Քննարկվել է
13.03.2020 - 28.03.2020
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Անվտանգություն, Ֆինանսական
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 6918
Տպել13.03.2020
Հավելվածը չի երևում։