Add to favourites

2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1640-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

---- ---------------- 2020 թվականի N - Ն

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1640-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 630-Ն, N 631-Ն և N 637-Ն որոշումների կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1640-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1 2-րդ կետում, 3-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերում, 4-րդ և 5-րդ կետերում՝ «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» բառերը փոխարինել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» բառերով,

2 որոշման N 2, 4, 5 և 7 հավելվածներում «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» բառերը փոխարինել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» բառերով։

  1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման մեջ նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և պայմանագրերի կնքումը` պայմանագրերից բխող նոտարական վավերացման ու գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով համապատասխանաբար «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» և «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    27.02.2020 - 13.03.2020

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7648

Print