2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1640-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
---- ---------------- 2020 թվականի N - Ն
2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1640-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 630-Ն, N 631-Ն և N 637-Ն որոշումների կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1640-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1 2-րդ կետում, 3-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերում, 4-րդ և 5-րդ կետերում՝ «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» բառերը փոխարինել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» բառերով,
2 որոշման N 2, 4, 5 և 7 հավելվածներում «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» բառերը փոխարինել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» բառերով։
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման մեջ նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և պայմանագրերի կնքումը` պայմանագրերից բխող նոտարական վավերացման ու գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով համապատասխանաբար «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» և «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
27.02.2020 - 13.03.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 7644
Տպել