Նախագծի ընդունման արդյունքում Կազմակերպությունը գտնվելով «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական  լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անմիջական հարևանությամբ կնպաստի այդ երկու կառույցների գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ մասնաշենքի նկուղային հարկի սառնարան-պահեստներում համապատասխան ջերմային ռեժիմի պայմաններում պահեստավորվող պատվաստանյութերի, ախտահանիչների և ախտորոշիչ միջոցների ընդունման-հանձնման գործընթացի դյուրացմանը, իսկ հարակից տարածքում կկայանեն Կազմակերպության տրանսպորտային միջոցները (այդ թվում նաև մասնագիտացված տրանսպորտային միջոցները և շարժական սարքավորումները):

Միաժամանակ տարածաշրջանային մակարդակով ապահովելով համաճարակաբանների աշխատանքային պայմանները՝ հնարավորություն կընձեռնվի պատվաստանյութերի պահպանման, բաշխման և կիրառման գործընթացի պատշաճ կատարումը, ինչպես նաև արյան նմուշների հավաքագրման և հաշվառման, կատարված աշխատանքերի հսկողության, ամփոփման գործընթացները։

 

  • Քննարկվել է

    27.02.2020 - 13.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7640

Տպել