ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
0 - Disagree
Որոշման փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, համաձայն որի ստանդարտացման ամենամյա ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սակայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված՝ «1067 Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» ծրագրի «11001 Ստանդարտների մշակման ծառայություններ» միջոցառումը վերապահվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։
Հետևաբար` հաշվի առնելով և հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 28/1 որոշումը, մասնավորապես՝ «Ստանդարտների մշակման և հաստատման գործընթացի նկատմամբ իրականացված կատարողական հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ընթացիկ եզրակացությունը, որում նշվում է, որ «Ստանդարտների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ այսուհետ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել պետական ստանդարտացման ամենամյա ծրագիրը։
-
Discussed
25.02.2020 - 15.03.2020
-
Type
Decision
-
Area
Financial
-
Ministry
Ministry of Economy
Views 6593
Print