Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշման փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, համաձայն որի  ստանդարտացման ամենամյա ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սակայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված՝ «1067  Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» ծրագրի «11001 Ստանդարտների մշակման ծառայություններ» միջոցառումը վերապահվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։

Հետևաբար` հաշվի առնելով և հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև  ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 28/1 որոշումը, մասնավորապես՝ «Ստանդարտների մշակման և հաստատման գործընթացի նկատմամբ իրականացված կատարողական հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ընթացիկ եզրակացությունը, որում նշվում է, որ «Ստանդարտների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ այսուհետ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել պետական ստանդարտացման ամենամյա ծրագիրը։

  • Обсуждалось

    25.02.2020 - 15.03.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6588

Принт