Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

      «----» «-------------------------» 2020 թվականի N---- Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

         Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 381-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Մանկատներ` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, որոնք իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը` մինչև նրանց 18 տարին լրանալը կամ մինչև կենսաբանական ընտանիք վերադարձնելը, կամ որդեգրման հանձնելը, կամ խնամակալություն, կամ հոգաբարձություն սահմանելը, կամ խնամատար ընտանիքում տեղավորելը: Մանկատները լինում են ընդհանուր, մասնագիտացված ։

Ընդհանուր տիպի մանկատներ, որոնք դասակարգվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի`

ա) մինչև 6 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն,

բ) 6-18 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն,

գ) մինչև 18 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն:

Մասնագիտացված մանկատներ, որոնք իրականացնում են հատուկ կարիքավոր երեխաների խնամքն ու դաստիարակությունը և դասակարգվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի`

ա) մինչև 6 տարեկան երեխաների մասնագիտացված մանկատուն,

բ) 6-18 տարեկան երեխաների մասնագիտացված մանկատուն: 

2) որոշման հավելվածի 3-րդ և 4-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

3) որոշման հավելվածի 5-րդ կետից հետո լրացնել նոր «5.1», «5.2» և «5.3» կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«5.1. Ընտանեկան տիպի խնամք իրականացնող կազմակերպություն, որն իրականացնում է 3-23 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց խնամքը` ըստ հետևյալ տարիքային խմբերի`

ա) ընտանեկան տիպի խնամքի փուլ` իրականացնում է 3-13 տարեկան երեխաների խնամքը` 6 երեխայից ոչ ավելի խմբով (բացառությամբ այն դեպքերի, երբ խնամվող երեխաների թիվը մեծ է սահմանվածից միևնույն ընտանիքի երեխաների առկայությամբ պայմանավորված, եթե բժշկական որևէ հակացուցում չկա), ընտանիքների միջոցով (փոխարինող ընտանիքներ), ղեկավարվում են ոչ կենսաբանական «մոր» կամ ամուսնական զույգերի կողմից.

բ) երիտասարդական տան փուլ` իրականացնում է 13-18 տարեկան երեխաների խնամք` 8 երեխայից ոչ ավել խմբերով (բացառությամբ այն դեպքերի, երբ խնամվող երեխաների թվով պայմանավորված մեծ է սահմանվածից միևնույն ընտանիքի երեխաների առկայությամբ պայմանավորված, եթե բժշկական որևէ հակացուցում չկա) .

գ) կիսաանկախ բնակության փուլ, որը կազմակերպում է 18-23 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց խնամքը` բնակարաններ գնելու կամ վարձակալելու, համապատասխան մասնագետների հսկողությամբ նրանց խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելու, ինչպես նաև ուսման և աշխատանքի հարցերում աջակցելու:

5.2. Ճգնաժամային աջակցության կենտրոն, որն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող 0-18 տարեկան երեխաների, նաև ,ըստ անհրաժեշտության, ուղեկցողների (ծնողը կամ խնամակալը) անհապաղ տեղավորում և առավելագույնը մեկ տարի շուրջօրյա խնամքի և անհրաժեշտ ծառայությունների տրամադրում:

5.3. Անկախ ապրելակերպ ուղեկցող ծառայություն, որն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 16-23 տարեկան երեխաների կամ անձանց շուրջօրյա խնամք և նախապատրաստում ինքնուրույն կյանքի:»:

4) որոշման հավելվածի 8-րդ կետում «և ընտանեկան տիպի մանկատուն» բառերը հանել.

5) որոշման հավելվածի 11-րդ և 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

6) որոշման հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13.Երեխաների խնամքի ցերեկային կենտրոնն իրականացնում է 2-18 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքներին ուղղված ծառայություններ:»

7)  որոշման հավելվածի 13-րդ կետից հետո լրացնել նոր «13.1», «13.2» և «13.3» կետերով.

«13.1. Ընտանեկան տիպի խնամք իրականացնող կազմակերպություն կարող են ընդունվել 3-23 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած և նրանց թվին պատկանող անձինք:

13.2. Ճգնաժամային աջակցության կենտրոն կարող են ընդունվել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անհապաղ տեղավորման կարիք ունեցող 0-18 տարեկան երեխաները, անհրաժեշտության դեպքում նաև ուղեկցողների հետ (ծնողը կամ խնամակալը):

13.3. Անկախ ապրելակերպ ուղեկցող ծառայությունից կարող են օգտվել 16-23 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք:»

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված 4-րդ կետից, որն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 25-ից:

  

 

 

 

 

 

  • Discussed

    21.02.2020 - 09.03.2020

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6710

Print