Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«----» «-------------------------» 2020 թվականի N---- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 381-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Մանկատներ` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, որոնք իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը` մինչև նրանց 18 տարին լրանալը կամ մինչև կենսաբանական ընտանիք վերադարձնելը, կամ որդեգրման հանձնելը, կամ խնամակալություն, կամ հոգաբարձություն սահմանելը, կամ խնամատար ընտանիքում տեղավորելը: Մանկատները լինում են ընդհանուր, մասնագիտացված ։
Ընդհանուր տիպի մանկատներ, որոնք դասակարգվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի`
ա) մինչև 6 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն,
բ) 6-18 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն,
գ) մինչև 18 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն:
Մասնագիտացված մանկատներ, որոնք իրականացնում են հատուկ կարիքավոր երեխաների խնամքն ու դաստիարակությունը և դասակարգվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի`
ա) մինչև 6 տարեկան երեխաների մասնագիտացված մանկատուն,
բ) 6-18 տարեկան երեխաների մասնագիտացված մանկատուն:
2) որոշման հավելվածի 3-րդ և 4-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:
3) որոշման հավելվածի 5-րդ կետից հետո լրացնել նոր «5.1», «5.2» և «5.3» կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«5.1. Ընտանեկան տիպի խնամք իրականացնող կազմակերպություն, որն իրականացնում է 3-23 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց խնամքը` ըստ հետևյալ տարիքային խմբերի`
ա) ընտանեկան տիպի խնամքի փուլ` իրականացնում է 3-13 տարեկան երեխաների խնամքը` 6 երեխայից ոչ ավելի խմբով (բացառությամբ այն դեպքերի, երբ խնամվող երեխաների թիվը մեծ է սահմանվածից միևնույն ընտանիքի երեխաների առկայությամբ պայմանավորված, եթե բժշկական որևէ հակացուցում չկա), ընտանիքների միջոցով (փոխարինող ընտանիքներ), ղեկավարվում են ոչ կենսաբանական «մոր» կամ ամուսնական զույգերի կողմից.
բ) երիտասարդական տան փուլ` իրականացնում է 13-18 տարեկան երեխաների խնամք` 8 երեխայից ոչ ավել խմբերով (բացառությամբ այն դեպքերի, երբ խնամվող երեխաների թվով պայմանավորված մեծ է սահմանվածից միևնույն ընտանիքի երեխաների առկայությամբ պայմանավորված, եթե բժշկական որևէ հակացուցում չկա) .
գ) կիսաանկախ բնակության փուլ, որը կազմակերպում է 18-23 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց խնամքը` բնակարաններ գնելու կամ վարձակալելու, համապատասխան մասնագետների հսկողությամբ նրանց խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելու, ինչպես նաև ուսման և աշխատանքի հարցերում աջակցելու:
5.2. Ճգնաժամային աջակցության կենտրոն, որն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող 0-18 տարեկան երեխաների, նաև ,ըստ անհրաժեշտության, ուղեկցողների (ծնողը կամ խնամակալը) անհապաղ տեղավորում և առավելագույնը մեկ տարի շուրջօրյա խնամքի և անհրաժեշտ ծառայությունների տրամադրում:
5.3. Անկախ ապրելակերպ ուղեկցող ծառայություն, որն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 16-23 տարեկան երեխաների կամ անձանց շուրջօրյա խնամք և նախապատրաստում ինքնուրույն կյանքի:»:
4) որոշման հավելվածի 8-րդ կետում «և ընտանեկան տիպի մանկատուն» բառերը հանել.
5) որոշման հավելվածի 11-րդ և 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
6) որոշման հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13.Երեխաների խնամքի ցերեկային կենտրոնն իրականացնում է 2-18 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքներին ուղղված ծառայություններ:»
7) որոշման հավելվածի 13-րդ կետից հետո լրացնել նոր «13.1», «13.2» և «13.3» կետերով.
«13.1. Ընտանեկան տիպի խնամք իրականացնող կազմակերպություն կարող են ընդունվել 3-23 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած և նրանց թվին պատկանող անձինք:
13.2. Ճգնաժամային աջակցության կենտրոն կարող են ընդունվել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անհապաղ տեղավորման կարիք ունեցող 0-18 տարեկան երեխաները, անհրաժեշտության դեպքում նաև ուղեկցողների հետ (ծնողը կամ խնամակալը):
13.3. Անկախ ապրելակերպ ուղեկցող ծառայությունից կարող են օգտվել 16-23 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք:»
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված 4-րդ կետից, որն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 25-ից:
-
Քննարկվել է
21.02.2020 - 09.03.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 6808
Տպել