ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք 129-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գնումների հետ կապված վեճերով չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի գնման գործընթացի, գնման պայմանագրի կնքման կամ կատարման կասեցմանը»:
Հոդված 2. Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8 «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված գնումների հետ կապված վեճերը:»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 272 գլխով.
«ԳԼՈՒԽ 272
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 234.5 Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գնումների հետ կապված վեճերը և դրանց լուծման ժամկետը
- Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով սահմանված պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների (բացառությամբ նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների) բողոքարկման հետ կապված վեճերը:
- Գնումների հետ կապված վեճերն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում:
Հոդված 234.6.
|
Գնումների հետ կապված վեճերով գործերի ընդդատությունը
|
- Գնումների հետ կապված վեճերով գործերը քննվում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:
Հոդված 234.7.
|
Հայցադիմումը վարույթ ընդունելը և դատարանի գործողությունները հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո
|
- Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
- Հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում՝ պատասխանողից տվյալ գնման գործընթացի հետ կապված պատասխանողի տնօրինության տակ գտնվող բոլոր ապացույցները պահանջելու մասին:
- Ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:
- 4. Միևնույն գնման գործընթացին վերաբերող սույն գլխով նախատեսված վեճերի վերաբերյալ դատարանի վարույթում քննվող գործերը միացվում են մեկ վարույթում:
- Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ տեղադրվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված տեղեկագրում:
Հոդված 234.8.
|
Հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը
|
- Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
Հոդված 234.9.
|
Գնումների հետ կապված վեճով ապացուցման պարտականությունը բաշխելու կանոնները
|
- Վիճարկվող գործողությունների (անգործության) և որոշումների հիմքում ընկած հանգամանքների, ինչպես նաև տվյալ գործողությունների (անգործության) կատարման և որոշման ընդունման օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:
- Պատասխանողը վիճարկվող գործողությունների (անգործության) և որոշումների իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Հոդված 234.10.
|
Գնման գործընթացի կասեցումը
|
- Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկումն ինքնաբերաբար կասեցնում է գնման գործընթացը` սույն օրենսգրքի 234.7.-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշումը հրապարակվելու օրվանից մինչև վեճի քննության արդյունքներով առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած դատական ակտի ուժի մեջ մտնելու օրը:
- Այն դեպքերում, երբ հանրային կամ պաշտպանության և ազգային անվտանգության շահերից ելնելով անհրաժեշտ է շարունակել գնման գործընթացը, դատարանը «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մարմինների ղեկավարների, իսկ իրավաբանական անձանց դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա կայացնում է գնման գործընթացի կասեցումը հանելու մասին որոշում: Սույն մասով նախատեսված որոշումն անհապաղ հրապարակում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված տեղեկագրում:
Հոդված 234.11.
|
Գնումների հետ կապված վեճերով կայացված վճիռների օրինական ուժի մեջ մտնելը
|
- Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
- Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի վճռի եզրափակիչ մասը դրա հրապարակման օրը տեղադրվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված տեղեկագրում:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
2020 թ. _________ __
Երևան
ՀՕ-__-Ն
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի
ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի
1 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ», «դ» և «ե» ենթակետերով.
«գ
|
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 272-րդ գլխով նախատեսված վեճերով բացառությամբ սույն մասի «դ» և «ե» կետերով նախատեսված դեպքերի
|
գնման գնի մեկ տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից
|
դ
|
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27²-րդ գլխով նախատեսված վեճերով
|
բազային տուրքի 1000-ապատիկի չափով
|
ե
|
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով
|
բազային տուրքի 500-ապատիկի չափով
|
»:
2 6-րդ կետ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ», «ե» և «զ» ենթակետերով.
«դ
|
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 272-րդ գլխով նախատեսված վեճերով բացառությամբ սույն մասի «ե» և «զ» կետերով նախատեսված դեպքի
|
գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից
|
ե
|
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27²-րդ գլխով նախատեսված վեճերով
|
բազային տուրքի 1500-ապատիկի չափով
|
զ
|
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով
|
բազային տուրքի 1000-ապատիկի չափով
|
»:
3 7-րդ կետ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ», «ե» և «զ» ենթակետերով.
«դ
|
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 272-րդ գլխով նախատեսված վեճերով բացառությամբ սույն մասի «ե» և «զ» կետերով նախատեսված դեպքի
|
գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից
|
ե
|
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27²-րդ գլխով նախատեսված վեճերով
|
բազային տուրքի 1500-ապատիկի չափով
|
զ
|
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով
|
բազային տուրքի 1000-ապատիկի չափով
|
»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
2020 թ. _________ __
Երևան
ՀՕ-__-Ն
|
|