Add to favourites

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և  «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և  «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

   Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և  «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության մասին

 

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և  «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 04/05/2017թ. N 526-Ն որոշման մեջ:

                         

ՑԱՆԿ

այն իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և  «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը

 

 

  • ԱՀԿ պետական գնումների համաձայնագիր
  • ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր
  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
  • «Գնումների մասին» ՀՀ օրենք

 

 ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և  «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ներքոհիշյալ խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ՝

·գործող կարգավորման համաձայն գնման ընթացակարգի արդյունքները կարող են բողոքարկվել ինչպես արտադատական այնպես էլ դատական կարգով: Բողոք ներկայացնել հնարավորություն ունի ցանկացած անձ:

Կատարված ախտորոշումները ցույց են տալիս, որ արտադատական բողոքարկման համակարգն արդյունավետ չէ այն տեսակետից, որ կայացվող որոշումները գնումների մասին ՀՀ օրենսդրության տեսանկյունից խնդրահարույց են, կայացվում են միմյանց հակասող որոշումներ, որոնց հետևանքով կամ այդ որոշումները բողոքարկվում են դատարաններում կամ գնման ընթացակարգերը հայտարարվում են չկայացած, ինչը դրանք կազմակերպելու և անցկացնելու տեսակետից հանգեցնում են ծրագրերի ձախողման, դժգոհությունների և ֆինանսական կորուստների: Ըստ վիճակագրության տարեցտարի մեծանում է արտադատական կարգով քննված բողոքների վերաբերյալ կայացված որոշումները մասնակիցների կողմից դատական կարգով բողոքարկման դեպքերը և դա այն պարագայում, երբ գործող կարգավորումները չեն նախատեսում  դատարանների կողմից դրանց հատուկ վարույթով քննելու ընթացակարգեր: Միաժամանակ խնդրահարույց է նաև բողոք ներկայացնելու հնարավորություն ունեցող անձանց լայն շրջանակը: Ցանկացած անձ, որը բովանդակային առումով չունի տվյալ գնման ընթացակարգին շրջանակում շահագրգռվածություն, ունի գնման ընթացակարգը բողոքարկելու և դրանով պայմանավորված գործընթացները ձգձգելու հնարավորություն, այդ թվում նաև դիտավորյալ:

Գործող արտադատական բողոքարկման համակարգը ինչպես ինստիտուցիոնալ (անկախության), այնպես էլ կիրառելիության տեսակետից գնահատվել է նաև ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի փորձագտների կողմից և գնահատվել խնդրահարույց: Նախագծերում ներկայացված կարգավորումների շրջանակում ձևավորվելիք բողոքարկման համակարգի մոդելը քննարկվել է վերջիններիս հետ և համարվել ընդունելի լուծում.

· օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած միջոցների հաշվին գնումների կատարման ժամանակ կիրառվում են ազգային ռեժիմից տարբերվող ընթացակարգեր: Մասնավորապես խնդրահարույց է գնումների ընթացակարգերի կազմակերպման համար միասնական կանոններ չունենալու հանգամանքը, որը հանգեցնում է նաև դրանց կազմակերպման և կառավարման համար տարբեր մասնագիտական կարողություններ և աշխատանքային ունակություններ ունեցող մասնագետների անհրաժեշտության: Միասնական կանոնների բացակայությունը որոշակի բարդություններ է առաջացնում նաև գնման գործընթացների հնարավոր մասնակիցների համար: Արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի հաշվին գնումները ազգային ռեժիմով իրականացնելու պարագայում կստեղծվեն ռեսուրսների համախմբման և գործընթացները միասնական կանոններով կառավարելու հնարավորություն, ինչը դրական ազդեցություն կունենա նաև պետական համակարգում նախաձեռնված բարեփոխումների գործընթացի վրա: Միաժամանակ Հայաստանի՝ ԱՀԿ պետական գնումների համաձայնագրին անդամակցությունը հնարավորություն է ընձեռում նշված գնումները ազգային ռեժիով իրականացնելու նախադրյալներ ստեղծելու համար:

Այս կապակցությամբ Կառավարության նախաձեռնությամբ Համաշխարհային Բանկի կողմից իրականացվել է գնումների ազգային օրենսդրության և ընթացակարգերի  ուսումնասիրություն, որի արդյունքում ներկայացվել է նոր սկսվող ներդրումային ծրագրերի իրականացման համար գնումների այլընտրանքային պայմանավորվածությունների իրականացման այն պայմանները, որոնք գնումների հետ հարաբերությունները կարգավորող իրավական ակտերում նախատեսվելու դեպքում հնարավոր կլինի կիրառել ազգային ընթացակարգերը:

Նախագծում ներառված են այն պայմանները, որոնք ենթակա են օրենքով սահմանման:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Տես 1-ին կետը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

1. Գնման ընթացակարգերի բողոքարկման լիազորությունը վերապահել միայն դատարաններին՝ նման դեպքերի համար սահմանելով հատուկ վարույթով որոշումների կայացման ընթացակարգ, բողոք ներկայացնելու հնարավորություն ընձեռելով միայն շահագրգիռ անձանց.

2. Համաշխարհային Բանկի կողմից ներկայացված գնումների այլընտրանքային պայմանավորվածությունների իրականացման պայմանների նախատեսումը ՞Գնումների մասին՞ ՀՀ օրենքում, որոնց հաստատման պարագայում հնարավորություն կստեղծվի նոր սկսվող ծրագրերի շրջանակում գնումներն իրականացնել ազգային օրենսդրությամբ:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

Օրենքների նախագծի փաթեթը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

1. Ինստիտուցիոնալ և կիրառելիության տեսակետից ունենալ բողոքարկման արդյունավետ համակարգ.

2. Արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում գնումներն իրականացնել ազգային ընթացակարգերով

7.

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

---

 

  • Discussed

    20.02.2020 - 06.03.2020

  • Type

    Law

  • Area

    Financial

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9414

Print

Suggestions

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն

06.03.2020

Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով սահմանվում է ԳՄՕ 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (գնման առարկայի բնութագրերի, նախաորակավորման հայտարարության կամ հրավերի պահանջների բողոքարկմամբ) նախատեսված վեճերի դեպքում հայցադիմումների ներկայացման համար բազային տուրքի 500-ապատիկի կամ 500,000 դրամի չափով գումար, ինչը կարծում ենք բավական խոշոր գումար է և կարող է անհարկի խոչընդոտ հանդիսանալ այս մասով բողոքների ներկայացման համար։

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն

06.03.2020

Նախագծում ներկայացված փոփոխություններից կարելի է հետևություն անել, որ մասնակիցները կարող են ընդգրկվել սև ցուցակում որակավորումների գումարը չվճարելու, հրավերով սահմանված հայտի փաստաթղթերում շտկում չկատարելու (երբ չկա հայտի ապահովում) կամ որպես ընտրված մասնակից պայմանագիր կնքելուց հրաժարվելու կամ այդ իրավունքից զրկվելու դեպքերում։ Համաձայն այս նախագծով սահմանված կարգավորումների՝ լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների սև ցուցակում՝ պատվիրատուի ղեկավարի այս հիմքերի շրջանակներում ներկայացված պատճառաբանված որոշման հիման վրա։ Այսպիսով ստացվում է, որ մասնակիցը ներառվում է այս ցուցակում միայն մի կողմի ներկայացրած փաստարկների ներքո և կարող է իր իրավունքները պաշտպանել միայն դատարան դիմելով։ Մինչդեռ, ինչպես վկայում են բողոքարկման համակարգի որոշումների ուսումնասիրությունները, քիչ չեն լինում այն դեպքերը, երբ մասնակիցը չի կատարում իր պարտավորությունները արտաքին գործոնների հետևանքով, որոնց թվում կարող են լինել ինչպես համակարգի տեխնիկական պատճառները, այնպես էլ պատվիրատուի գործողությունները/անգործությունը։ Հաշվի առնելով այն փաստը, որ այս դեպքերը չեն կարող քննվել հատուկ հայցային վարույթի կարգով և ժամկետներում (համաձայն Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծի), կարծում ենք ավելի արդյունավետ և դյուրին կարող է լինել այս մասով օգտագործել արտադատական ինստիտուտների հնարավորությունները։

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն

06.03.2020

Կարծում ենք, որ վերոնշյալ նախագծով սահմանված ԳՄՕ 6-րդ հոդվածի փոփոխությունները հավելյալ հստակեցման կարիք ունեն։ Մասնավորապես, ԳՄՕ 6-րդ հոդվածի 6-րդ կետի ա ենթակետում լրացումները, որով սահմանվում է, որ մասնակիցն ընդգրկվում է գնումների սև ցուցակում, եթե խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորան ապահովման գումարը, տարակերպ կարող են մեկնաբանվել։ Եթե ընտրված մասնակիցների կողմից պետք է ներկայացվեն այս ապահովումները, ապա փաստացի ստացվում է, որ դրանց առկայության և վճարման դեպքում նրանք չեն ընդգրկվի սև ցուցակում անգամ եթե խախտվեն դրանց ներքո ստանձնած պարտավորությունները։ Մինչդեռ նախագծի սույն հոդվածի առաջին մասը (խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը) կարող է այլ մեկնաբանությունների առիթ տալ։

See more