Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ ____________ 2020 թվականի N __ -Ն 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 թվականի ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51 հոդվածի «դ», «ե» և «թ» կետերի և 6-րդ հոդվածի դրույթները, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
  • Որոշումը լրացնել «2.» «և 1.3.» կետերով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«1.2. Սահմանել, որ`

1) Որոշմամբ սահմանված՝ անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա բժշկասոցիալական վերափորձաքննություններն իրականացվում են հատուկ ընթացակարգով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի ժամկետով, բացառությամբ առողջական վիճակը վատթարանալու, հեռակա փորձաքննությունների, հաշմանդամության պատճառական կապը փոխելու, մահվան պատճառական կապը, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու, վերականգնողական անհատական ծրագիր մշակելու (լրացնելու) և փոփոխություններ կատարելու, «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո անժամկետ սահմանելու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների։

  • սույն որոշման «2.» կետի 1-ին ենթակետում նշված ժամկետում վերափորձաքննության համար դիմող անձանց փորձաքննությունն իրականացվում է հետևյալ հատուկ ընթացակարգով`

ա. վերափորձաքննության համար դիմող անձը (ներկայացուցիչը) ներկայացնում է միայն Որոշման N 1 հավելվածի 10-րդ կետում նշված դիմումը, առանց դիմումին կցվող՝ հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերի,

բ. բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները վերափորձաքննությունն իրականացնում են առանց անձի օբյեկտիվ զննության,

գ. Որոշմամբ սահմանված ժամկետներում անձին տրամադրվում է բժշկասոցիալական փորձաքննական նոր որոշումը (վարչական ակտը)՝ նախորդ տարվա բժշկասոցիալական փորձաքննական որոշումով, 1 տարի ժամկետով,

դ. Որոշման N 1 հավելվածի 13-րդ կետում նշված վարչական վարույթ բժշկասոցիալական փորձաքննության գործում լրացվում են միայն անձնական տվյալների և եզրափակիչ մասերը,

ե. բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքը մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում է անձի հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ փաստացի բնակության վայրն սպասարկող կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմին:

  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև սույն որոշման «2.» կետի 1-ին ենթակետում նշված ժամկետը  ներդնել մասնագետների ռեեստրից պատահական ընտրությամբ հանձնաժողովների կազմավորման համակարգ:»:
  • Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «10.2» կետից հետո լրացնել նոր «10.3.» կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«10.3. Մինչև 16 տարեկան երեխաների բժշկասոցիալական փորձաքննության նպատակով դիմում ներկայացրած ծնողի կամ խնամակալի մահվան, այլ անձի կողմից որդեգրման, ինչպես նաև ծնողների ամուսնալուծության դեպքերում բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի մեջ ներկայացուցչի անձնական տվյալների փոփոխության համար, նոր ներկայացուցիչը գրավոր դիմում է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին՝ ներկայացնելով վերոնշյալ փաստերը հավաստող փաստաթղթեր:»։

3) Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 11-րդ կետի 2-րդ նախադասությունում «հաշմանդամի» և «հաշմանդամ» բառերը փոխարինել «անձի» և «անձը» բառերով և կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Անձը կամ նրա ներկայացուցչը հեռակա բժշկասոցիալական փորձաքննության կարող է դիմել հաշմանդամության սահմանված ժամկետի ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում։»։

Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «11.1» կետում «հաշմանդամություն ունեցող անձն» բառերը փոխարինել «անձը» բառով։

Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 29-րդ կետից հետո լրացնել նոր՝ «29.1.» կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«29.1. Սույն որոշման 29-րդ կետով սահմանված, առողջական վիճակի վատթարանալու հիմքով, անձը բժշկասոցիալական վերափորձաքննության համար կարող է դիմել անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական (այդ թվում վիրահատական) և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո (բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հաստատած` վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկի)։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Discussed

    17.02.2020 - 03.03.2020

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10087

Print

Suggestions

Կարեն Աբրահամյան

28.02.2020

Voroshman naxagic@ erbvanic uji mej kmtni?qnnarkman avartic heto(03.03.2020-@ verjnajamketne).

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

19.02.2020

ԿԱՐԾԻՔ ՀՀ ԱՍՀՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԱՍՀՆ կողմից ՀՀ ԱՆ պաշտոնական կայքի https://www.e-draft.am/ հարթակում ներկայացված «Բժշկասոցիալական վերափորձաքննությունները հատուկ ընթացակարգով իրականացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ 1) քննարկվել էր 2020 թվականի հունվարի 9-24 ընկած ժամանկահատվածում (https://www.e-draft.am/projects/2221/about)։ Նախագիծ 1-ին կողմ էին քվեարկել 3 և դեմ՝ 2 անձ կամ կազմակերպություն։ Ընդ որում, այդ հարթակի «Ամփոփաթերթ» բաժնում ներկայացված չէին հանրային քննարկմանը մասնակիցների կարծիքները, առաջարկությունները և դրանց վերաբերյալ ՀՀ ԱՍՀՆ դիրքորոշումներն ու ձեռնարկված միջացառումները։ ՀՀ ԱՍՀՆ կողմից 2020 թ․ փետրվարի 17-ից ՀՀ ԱՆ պաշտոնական կայքի https://www.e-draft.am/ հարթակում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-Ի N 276-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նոր նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ 2) (https://www.e-draft.am/projects/2286)։ Հարկ է նշել, որ դրական ենք գնահատում այն հանգամանքը, որ հանրային քննարկման քվեարկության արդյունքները հաշվի առնելով ՀՀ ԱՍՀՆ Նախագիծ 1-ը փոխարինել է նորով՝ Նախագիծ-2-ով ում և նախորդ տարբերակում առկա բացթողումներն ամբողջությամբ շտկվել են Նախագիծ 2-ում։ Նախագիծ-2-ի կարգավորումները կարծեք թե ուղղված են վերափորձաքննության դիմող հաշմանդամություն ունեցող անձանց վարչարարական քաշքշուկից թեթևացնելուն և կոռուպցիոն ռիսկերից խուսափելուն։ Այդ կարգավորումներով բարելավվում է վերափորձաքննության դիմող հաշմանդամություն ունեցող որոշ խմբի անձանց կարգավիճակը և նրանք ստիպված չեն լինելու կատարել լրացուցիչ ծախսեր պահանջող հիվանդանոցային բուժ օգնություն ստանալու, մասնագիտացված կազմակերպություններում դժվարամատչելի հետազոտություններ անցնելու ուղղությամբ։ Սակայն վերոհիշյալի հետ մտահոգություն է առաջացնում, որ այդ իրավակարգավորումները չեն տարածվելու «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո անժամկետ սահմանելու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների վրա։ Կարծում ենք, որ այդ խբերում ընդգրկված անձանց հատկապես պետք է վերաբերեն նոր իրավակարգավորումները, մինչև ամբողջությամբ կփոխվեն բժշկասոցիալակն փորձաքննությունների կարգավորումները։ Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի գ․ ենթակետն կարիք ունի լրացուցիչ հստակեցման և խմբագրման, քանզի այդ նախադասության «նախորդ տարվա բժշկասոցիալական փորձաքննական որոշումով, 1 տարի ժամկետով,» բառերը շփոթություն են ստեղծում։ Միաժամանակ այդ մասում նշված չէ, թե վերափորձաքննվողին ի՞նչ ժամկետում պետք է տրամադրվի բժշկասոցիալական փորձաքննական նոր որոշումը (վարչական ակտը)։ Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի ե․ ենթակետին հաջորդող 1-ին բուլիտում գրված է․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև սույն որոշման «2.» կետի 1-ին ենթակետում նշված ժամկետը ներդնել մասնագետների ռեեստրից պատահական ընտրությամբ հանձնաժողովների կազմավորման համակարգ:»։ Մինչդեռ մեզ ոչ մեկիս հայտնի չէ, թե ինչ իրավական ակտով և երբ է սահմանվել «պատահական ընտրությամբ հանձնաժողովներ» ստեղծելու կարգը։ Եւ ընդհանրապես այդ նախադասւոյթւոնը կարիք ունի հայեցի հստակ խմբագրման։ Կարծում ենք, որ Նախագիծ-2-ով առաջարկվող նոր 10․3 կետում «16» թիվը պետք է փոխարինվի «18» թվով, քանի որ 16-ից բարձր տարիքի երեխաները՝ մինչև 18 տարեկան դառնալը նույնպես ունեն խնամակալներ և այդ տարիքի երեխաներին նույնպես պետք է վերաբերի առաջարկվող իրավակարգավորումը։ Մեզ համար անհասկանալի է մնում «Անձը կամ նրա ներկայացուցչը հեռակա բժշկասոցիալական փորձաքննության կարող է դիմել հաշմանդամության սահմանված ժամկետի ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում։» իրավակարգավորմամբ ինչ նպատակ է հետապնդում երեք ամսով սահմանափակելու նորմը։ Բացի վերոհիշյալից Նախագիծ-2 ում բավականին շատ են օրենսդրական տեխնիկայի պահանջներին հակասող համարակալումներն ու ձևակերպումները, ինչի արդյունքում առաջանում է շփոթմունք, տեքստին հղում տալն ըստ հերթական համարների դժվարություններ է հարուցում։ Ելնելով վերոհիշյալից առաջարկում ենք․ 1. Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի խմբագրությունից հանել ««հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո անժամկետ սահմանելու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների։» բառերը, 2. Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի գ․ ենթակետը խմբագրել՝ հստակեցման առումով այնպես, որպեսզի պարզ լինի, թե «նախորդ տարվա բժշկասոցիալական փորձաքննական որոշումով, 1 տարի ժամկետով,» բառերը ինչ են նշանակաում և ինչու այդ որոշումը նախորդ տարի չէր տրվել, 3. Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի գ․ ենթակետում հստակորեն նշել, թե վերափորձաքննվողին ինչ ժամկետում պետք է տրամադրվի բժշկասոցիալական փորձաքննական նոր որոշումը (վարչական ակտը), 4. Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի ե․ ենթակետին հաջորդող 1-ին բուլիտում գրված նախադասւոյթւոնը «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև սույն որոշման «2.» կետի 1-ին ենթակետում նշված ժամկետը ներդնել մասնագետների ռեեստրից պատահական ընտրությամբ հանձնաժողովների կազմավորման համակարգ:» հստակեցնել, հայեցի հստակ խմբագրել և հստակ նշել, թե որ իրավական ակտին համապատասխան պետք է կազմավորվեն «պատահական ընտրությամբ հանձնաժողովներ»։ 5. Նախագիծ-2-ով առաջարկվող նոր 10․3 կետում «16» թիվը պետք է փոխարինվի «18» թվով։ 6. Առաջարկում ենք Նախագիծ-2 ում կատարել օրենսդրական տեխնիկայի պահանջներին համապատասխան համարակալում։ Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

See more