«Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման համար»ծրագրի շրջանակներում սուբսիդիա տրամադրելու մասին որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ «ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
Համաձայն ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվության՝ դիզելային վառելիքի նկատմամբ 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է մինչև 5,000,000 լիտր դիզելային վառելիք: Դիզելային վառելիքի պահանջարկը բավարարելու և 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում աջակցելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հանրապետություն ներկրել մինչև 5,000,000 լիտր դիզելային վառելիք՝ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմակերպություններին շուկայականից ավելի մատչելի գներով վաճառելու համար: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ |
|
Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու, գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց եկամուտները բարձրացնելու և գյուղատնտեսությամբ զբաղվելը շահավետ դարձնելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով տրամադրել ընդհանուր առմամբ մինչև 5,000,000 լիտր դիզելային վառելիք:
Դիզելային վառելիքի պահանջարկը բավարարելու և 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով մինչև 5,000,000 լիտր դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում աջակցելու նպատակով և ծրագիրն իրականացնելու համար՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կազմակերպել է բանակցություններ դիզելային վառելիքի մատակարարման նվազագույն շահավետ գին որոշելու համար, որի արդյունքում <<Մաքսհուր>> ՍՊԸ-ն առաջարկել է 1 լիտրը 314.3 դրամով մատակարարել դիզելային վառելիք: Համայնքներում սուբսիդիայի չափը 1 լիտր համար կազմում է. տեղական մատակարարողի կողմից՝ մինչև 5,000,000 լիտր դիզելային վառելիքի համար 34.3 դրամ (314.3 դրամ – 34.3 դրամ)=280դրամ: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2012, 2013, 2014, 2015 և 2016 թվականներին իրականացվել են Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին դիզելային վառելիքի և պարարտանյութերի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության 14 ծրագիր: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում աջակցել հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Աջակցություն հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում (հողի բերրիության բարձրացման և հողօգտագործողների եկամուտների ավելացում): |
7. |
Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը |
|
Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն իրազեկելու նպատակով: |
-
Discussed
19.05.2017 - 04.06.2017
-
Type
Decision
-
Area
Agriculture
Views 8703
Print