Добавить в избранное

Проект принят

«Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման համար»ծրագրի շրջանակներում սուբսիդիա տրամադրելու մասին որոշման նախագիծ

 

                                                                       ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՈՒԲՍԻԴԻԱ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ

1.

Անհրաժեշտությունը

 

          Համաձայն ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվության՝ դիզելային վառելիքի նկատմամբ 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է մինչև 5,000,000 լիտր դիզելային վառելիք:

          Դիզելային վառելիքի պահանջարկը բավարարելու և 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում աջակցելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հանրապետություն ներկրել մինչև 5,000,000 լիտր դիզելային վառելիք՝ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմակերպություններին շուկայականից ավելի մատչելի գներով վաճառելու համար:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ

 

          Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու, գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց եկամուտները բարձրացնելու և գյուղատնտեսությամբ զբաղվելը շահավետ դարձնելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով տրամադրել ընդհանուր առմամբ մինչև 5,000,000 լիտր դիզելային վառելիք:

 

          Դիզելային վառելիքի պահանջարկը բավարարելու և 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով մինչև 5,000,000 լիտր դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում աջակցելու նպատակով և ծրագիրն իրականացնելու համար՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կազմակերպել է բանակցություններ դիզելային վառելիքի մատակարարման նվազագույն շահավետ գին որոշելու համար, որի արդյունքում <<Մաքսհուր>> ՍՊԸ-ն առաջարկել է 1 լիտրը 314.3 դրամով  մատակարարել դիզելային վառելիք:                 

  Համայնքներում սուբսիդիայի չափը 1 լիտր համար կազմում է.

տեղական մատակարարողի կողմից՝  մինչև 5,000,000 լիտր դիզելային վառելիքի համար 34.3 դրամ (314.3 դրամ – 34.3 դրամ)=280դրամ:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

          Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2012, 2013, 2014, 2015 և 2016 թվականներին իրականացվել են Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին դիզելային վառելիքի և պարարտանյութերի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության 14 ծրագիր:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում աջակցել հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Աջակցություն հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում (հողի բերրիության բարձրացման և հողօգտագործողների եկամուտների ավելացում):

7.

Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը

 

Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն  իրազեկելու նպատակով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    19.05.2017 - 04.06.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8701

Принт