Add to favourites

The project has not been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԱՅԼ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ոչ ռեզի­դենտ կազմակերպությունից կատարվող ձեռքբերումների մասով ՀՀ հարկային օրենս­գր­քով սահմանված փաստաթղթավորման ընդհանուր կարգից տարբերվող այլ կարգի սահ­մա­նումն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիր­ները. 2019 թվա­­­­­­կանի հունիսի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ «Հայաստանի Հան­րա­պե­տության հարկային օրենս­գրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփո­խու­թյուններ և լրացումներ կատա­րելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաս­տանի Հանրապետության հար­կա­յին օրենս­գրքում փոփոխություններ և լրացումներ կատա­րելու մասին» ՀՕ-266-Ն օրեն­քում փոփո­խություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփո­խու­թյուն կատարելու մասին» ՀՕ-68-Ն ՀՀ օրենքի 13-րդ հոդ­վածի 4-րդ կետով նախատեսվել է ՀՀ կառա­­վա­րու­թյան կողմից ՀՀ հարկային օրենս­գրքի 55-րդ հոդ­վածի 13-րդ մասով սահ­ման­ված ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ սահ­մա­նելու հնա­րավորություն:

Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայումս ՀՀ կառավարության կողմից նման կարգ սահմանված չէ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել, որ ոչ ռեզիդենտ կազմակերպություններից ՀՀ տարածքից դուրս կատարվող ձեռք­բերում­ները (բացառությամբ այն ծառայությունների կամ աշխատանքների, որոնց մատուց­ման կամ կատարման վայրը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 39-րդ հոդ­վածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը) կարող են փաս­տա­թղթա­վորվել այդ ձեռքբերումների դիմաց կատար­ված՝ անկանխիկ եղանակով վճա­րումը հիմ­­­­նա­վորող փաստաթղթով և ոչ ռեզիդենտ կազ­մա­­կեր­պության կողմից դուրս գրված՝ ապրանք­ների մատակարարման, ծառայության մատուց­­ման կամ աշխատանքի կատար­ման փաստը հիմնավորող փաս­տաթղթով:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ծախսերի փաս­տա­թղթավորման այլ կարգն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

       Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ:

    Տեղեկանք

    «Ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

     

     

    «Ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդուն­­ման առն­­չու­թյամբ այլ իրա­­­վական ակտե­րի ընդունման անհ­­րա­­­ժեշ­տություն չի առա­ջանա:


    Եզրակացություն

    «Ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

     

     

    «Ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդուն­­­­մամբ պետա­­­կան բյու­ջեի եկա­­մուտ­­նե­րի նվազեցում կամ ծախ­­­սերի ավե­լա­ցում չի ակն­կալ­­­­­վում:

     

 

 

  • Discussed

    01.02.2020 - 17.02.2020

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9579

Print