Проект не принят
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԱՅԼ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմնավորում
«Ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ոչ ռեզիդենտ կազմակերպությունից կատարվող ձեռքբերումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված փաստաթղթավորման ընդհանուր կարգից տարբերվող այլ կարգի սահմանումն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2019 թվականի հունիսի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-68-Ն ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվել է ՀՀ կառավարության կողմից ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ սահմանելու հնարավորություն:
Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայումս ՀՀ կառավարության կողմից նման կարգ սահմանված չէ:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ոչ ռեզիդենտ կազմակերպություններից ՀՀ տարածքից դուրս կատարվող ձեռքբերումները (բացառությամբ այն ծառայությունների կամ աշխատանքների, որոնց մատուցման կամ կատարման վայրը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը) կարող են փաստաթղթավորվել այդ ձեռքբերումների դիմաց կատարված՝ անկանխիկ եղանակով վճարումը հիմնավորող փաստաթղթով և ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից դուրս գրված՝ ապրանքների մատակարարման, ծառայության մատուցման կամ աշխատանքի կատարման փաստը հիմնավորող փաստաթղթով:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ծախսերի փաստաթղթավորման այլ կարգն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ:
Տեղեկանք
«Ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:
Եզրակացություն
«Ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
«Ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:
-
Обсуждалось
01.02.2020 - 17.02.2020
-
Тип
Pешение
-
Область
Финансовая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 9580
Принт