Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N1676-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 19.02.2019թ. N02/04.2/7794-2019 հանձնարարականի և նպատակ ունի հանրապետությունում ըստ մասնավոր հատվածի գործատուների իրականացնել թափուր հաստիքների (աշխատատեղերի) հաշվառում:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Զբաղվածության բնագավառում քաղաքականությունը իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` զբաղվածության գործակալության միջոցով:
  3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով նախատեսվում է մասնավոր հատվածի գործատուներից ստանալ նրանց մոտ առկա թափուր աշխատատեղերի թվաքանակի վերաբերյալ տեղեկատվություն և ՀՀ սոցիալական ապահովության ծառայության միջոցով այն տրամադրել զբաղվածության գործակալությանը:
  4. Կարգավորման առարկան. Նախագծով նախատեսվում է եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների միջոցով մասնավոր հատվածի գործատուներից ստանալ տեղեկատվություն առկա թափուր հաստիքների վերաբերյալ:
  5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:
  6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­մամբ ակնկալվում է, որ կստեղծվի մասնավոր հատվածի գործատուների մոտ առկա թափուր հաստիքների (աշխատատեղերի) վերաբերյալ տեղեկատվական բազա, որը հնարավորություն կընձեռի բարձրացնել զբաղվածության բնագավառում իրականացվող քաղաքականության արդյունավետությունը:
  • Discussed

    18.01.2020 - 02.02.2020

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7805

Print

Suggestions

Art Zak

21.01.2020

Առաջարկություններ 1. Նախագծում Պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ ավելացնել նաև Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, քանի որ Տեղական ինքնակառավարման մարմինները ևս ընդգրկված են /չներկայացնողների/ թվարկման մեջ: 2. Հաշվի առնելով, որ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների մեծ մասը գործում է ինքնուս կառավարման ձևերով և սկզբունքներով և, որպես կանոն, չի ունենում կազմակերպության հատատված կառուցվածք ու հետևաբար հաստիքացուցակ, իսկ աշխատատեղը փաստացի հայտարարվում է անձի աշխատանքի ընդունման պահով, ահրաժեշտ է. սահմանել ՞թափուր հաստիք ՞ հասկացությունը նմանատիպ կազմակերպությունների համար և դրա առկայության հիմքը: Հարցին առընչվող ՀՀ ՞Աշխատանքային Օրենսգրքի՞ 86 հոդվածում սահմանում տրված չէ: հստակեցնել ձեռնարկատիրական միավորի պարտականություններն ու պատասխանատվությունը ՛թափուր հաստիքների՛ մասին տեղեկատվության ներկայացման մասով: 3. Հաշվի առնելով, որ սահմանվող գործառույթը առաջացնելու է հարկ վճարողի մոտ լրացուցիչ ՛վարչական բեռ՛, անհրաժեշտ է ՛թափուր հաստիքի հայտավորման՛ այս նորմի հետ միաժամանակ ընդունել հարակից այն նորմատիվային ակտերը, որոնցով նախատեսվում է օգտագործել ստացված տեղեկատվությունը, մասնավորապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: 4. Ընդհանուր առմամբ այս նորմի ներմուծումն ավելորդ է որպես հարկային մարմնին ներկայացվող տեղեկատվություն, իսկ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող էր ստացվել թիրախային դիտարկումների կամ վիճակագրական մարմնի միջոցով:

See more