Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N1676-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Art Zak 21.01.2020 08:57:51 Առաջարկություններ 1. Նախագծում Պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ ավելացնել նաև Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, քանի որ Տեղական ինքնակառավարման մարմինները ևս ընդգրկված են /չներկայացնողների/ թվարկման մեջ: 2. Հաշվի առնելով, որ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների մեծ մասը գործում է ինքնուս կառավարման ձևերով և սկզբունքներով և, որպես կանոն, չի ունենում կազմակերպության հատատված կառուցվածք ու հետևաբար հաստիքացուցակ, իսկ աշխատատեղը փաստացի հայտարարվում է անձի աշխատանքի ընդունման պահով, ահրաժեշտ է. սահմանել ՞թափուր հաստիք ՞ հասկացությունը նմանատիպ կազմակերպությունների համար և դրա առկայության հիմքը: Հարցին առընչվող ՀՀ ՞Աշխատանքային Օրենսգրքի՞ 86 հոդվածում սահմանում տրված չէ: հստակեցնել ձեռնարկատիրական միավորի պարտականություններն ու պատասխանատվությունը ՛թափուր հաստիքների՛ մասին տեղեկատվության ներկայացման մասով: 3. Հաշվի առնելով, որ սահմանվող գործառույթը առաջացնելու է հարկ վճարողի մոտ լրացուցիչ ՛վարչական բեռ՛, անհրաժեշտ է ՛թափուր հաստիքի հայտավորման՛ այս նորմի հետ միաժամանակ ընդունել հարակից այն նորմատիվային ակտերը, որոնցով նախատեսվում է օգտագործել ստացված տեղեկատվությունը, մասնավորապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: 4. Ընդհանուր առմամբ այս նորմի ներմուծումն ավելորդ է որպես հարկային մարմնին ներկայացվող տեղեկատվություն, իսկ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող էր ստացվել թիրախային դիտարկումների կամ վիճակագրական մարմնի միջոցով: 1. Ընդունվել է 2․ Ընդունվել է 3․ Ընդունվել է ի գիտություն: 4․ Ընդունվել է ի գիտություն: 1. Նախագծում կատարվել է համապատասխան լրացում 2. Նախագծում կատարվել է համապատասխան լրացում 3. Ընդունվել է ի գիտություն: 4. Նախագծով նախատեսված՝ առկա թափուր հաստիքների (աշխատատեղերի) վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն՝ զբաղվածության գործակալությանը տրամադրելու նպատակով։