Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646 –Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
3 - Agree
-
2 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կառուցվածքում կատարված փոփոխություններով, ինչպես նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) գործառույթները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – 2019 թվականի մայիսի 8-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո անհամապատասխանություն է առաջացել ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կանոնադրության 26-րդ կետի համաձայն Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմում ընդգրկված պետական կառավարման մարմինների անվանումների հետ։ Բացի այդ, ՀՀ ֆինանսների նախարարությունը 2019 թվականի մայիսի 7-ի N 01/8-1/7407-2019 գրությամբ առաջարկել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից հանել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցչին։
Մյուս կողմից Հիմնադրամի կանոնադրության 14-րդ կետով սահմանված գործառույթներում առկա են կրկնություններ և քաղաքականության մշակման գործառույթներ, որոնք վերանայման կարիք ունեն։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը – Գինեգործական արտադրանքը Հայաստանից արտահանվող խմիչքների հիմնական տեսակներից է և ունի ծավալային աճի մեծ ներուժ: Այդ պատճառով անհրաժեշտ է ապահովել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի բնականոն գործունեությունը և շարունակել խաղողագործության և գինեգործության ոլորտների զարգացումն ապահովող միջոցառումների իրականացումը:
Կարգավորման նպատակը և բնույթը – Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ կառա-վարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշմամբ հաստատված Հիմնադրամի կանոնադրության 26-րդ կետով սահմանվող հոգաբարձուների խորհրդի անհատական կազմում ընդգրկվող պետական կառավարման մարմինների անվանումներում, ինչպես նաև 14-րդ կետով սահմանված Հիմնադրամի գործառույթներում կատարել համապատասխան փոփոխություններ, որպեսզի հնարավոր լինի ձևավորել Հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը և ապահովել Հիմնադրամի բնականոն գործունեությունը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: Նախագիծը հավանության է արժանացել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից։
Ակնկալվող արդյունքը – Սույն որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կդառնա համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի N 687-Ա որոշմամբ հաստատված Խորհրդի անհատական կազմում, որը հանդիսանում է Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը և ապահովում է Հիմնադրամի բնականոն գործունեությունը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարելու Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի N 687-Ա որոշման մեջ, որոնք միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ անհամապատասխանություն չեն առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ընդունելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
-
Discussed
15.01.2020 - 30.01.2020
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 6926
Print