Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646 –Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը  պայմանավորված է ՀՀ կառավարության կառուցվածքում  կատարված փոփոխություններով, ինչպես նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) գործառույթները հստակեցնելու անհրաժեշտությամբ:  

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – 2019 թվականի մայիսի 8-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո անհամապատասխանություն է առաջացել ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կանոնադրության 26-րդ կետի համաձայն Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմում ընդգրկված պետա­կան կառավարման մարմինների անվանումների հետ։ Բացի այդ, ՀՀ ֆինանսների նախարարությունը 2019 թվականի մայիսի 7-ի                      N 01/8-1/7407-2019 գրությամբ առաջարկել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից հանել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցչին։

Մյուս կողմից Հիմնադրամի կանոնադրության 14-րդ կետով սահմանված գործառույթներում առկա են կրկնություններ և քաղաքականության մշակման գործառույթներ, որոնք վերանայման կարիք ունեն։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը – Գինեգործական արտադրանքը Հայաստանից արտահանվող խմիչքների հիմնական տեսակներից է և ունի ծավալային աճի մեծ ներուժ: Այդ պատճառով անհրաժեշտ է ապահովել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի բնականոն գործունեությունը և շարունակել խաղողագործության և գինեգործության ոլորտների զարգացումն ապահովող միջոցառումների իրականացումը:

Կարգավորման նպատակը և բնույթը – Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ կառա-վարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշմամբ հաստատված Հիմնադրամի կանոնադրության 26-րդ կետով սահմանվող հոգաբարձուների խորհրդի անհատական կազմում ընդգրկվող պետա­կան կառավարման մարմինների անվանումներում, ինչպես նաև 14-րդ կետով սահմանված Հիմնադրամի գործառույթներում կատարել համապատասխան փոփոխություններ, որպեսզի հնարավոր լինի ձևավորել Հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը և ապահովել Հիմնադրամի բնականոն գործունեությունը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: Նախագիծը հավանության է արժանացել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից։

Ակնկալվող արդյունքը – Սույն որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կդառնա համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի N 687-Ա որոշմամբ հաստատված Խորհրդի անհատական կազմում, որը հանդիսանում է Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը և ապահովում է Հիմնադրամի բնականոն գործունեությունը: 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարելու Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի N 687-Ա որոշման մեջ, որոնք  միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ անհամապատասխանություն չեն առաջացնում: 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ընդունելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

 

  • Քննարկվել է

    15.01.2020 - 30.01.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6923

Տպել