Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646 –Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2019 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 646 - Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայասատանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ ստեղծելու և «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 646-Ն որոշման`
1) 2-րդ կետի «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով,
2) N 1 հավելվածի՝
ա. 3-րդ և 29-րդ կետերի «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով.
բ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «14. Հիմնադրամի հիմնական գործառույթներն են`
1) խաղողի կենսաբազմազանության պահպանման, գինու արտադրության համար ներուժ ունեցող՝ տեղական և միջազգային ճանաչում ունեցող խաղողի սորտերի ընտրության և դրանց բազմացման գործընթացներին աջակցելը.
2) խաղողի՝ որպես գինեգործության հումքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերի մշակմանը և իրականացմանը մասնակցելը.
3) խաղողի վնասատուների և հիվանդությունների ռիսկերի գնահատելը և ռիսկերի կանխարգելման և կառավարման առաջարկություններ ներկայացնելը,
4) ըստ անհրաժեշտության խաղողագործության և գինեգործության ոլորտների օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելը և դրանց մասնակցելը` ապահովելով օրենսդրական դաշտի ամբողջականացումը և համապատասխանեցումը միջազգային չափանիշներին.
5) խաղողագործների և մթերող կազմակերպությունների միջև անհրաժեշտ փոխհարաբերությունների, մասնավորապես՝ երկարաժամկետ պայմանագրային փոխհարաբերությունների ձևավորմանն աջակցելը.
6) խաղողագործության և գինեգործության զարգացման ծրագրերի մշակմանն ու դրանց իրականացմանը մասնակցելը.
7) գինեգործական ընկերությունների տեխնիկական և տեխնոլոգիական կարողությունների զարգացմանն աջակցելը.
8) արտահանման թիրախային շուկաները հետազոտելը, գործարար շրջանակների հետ կապեր հաստատելը,
9) հայկական գինու իրազեկմանն ուղղված մարքեթինգային և գովազդային գործունեություն իրականացնելը.
10) խաղողագործության և գինեգործության ոլորտների տեղական և միջազգային կազմակերպությունների հետ փոխհարաբերություններ հաստատելը, համատեղ ծրագրեր իրականացնելը.
11) Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպությանը (ՕIV) Հայաստանի Հանրապետության անդամակցությունից բխող գործառույթների պատշաճ իրականացմանն աջակցելը.
12) գինու միասնական հայկական ապրանքանիշը և դրա չափորոշիչները մշակելը, օգտագործման համար ապրանքանիշի տրամադրելը և դրա պատշաճ օգտագործումն ահավովելը, միջազգային շուկաներում ապրանքանիշի ճանաչմանը և առաջմղմանն աջակցելը (ապրանքանիշի շնորհման գործառույթները պետք է սահմանվեն և իրականացվեն միջազգային ու Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, նորմերին և կանոններին համապատասխան).
13) աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի տեխնիկական հատկորոշիչների մշակմանն աջակցելը և գրանցված աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի համար սահմանված պահանջների նկատմամբ վերահսկողությանը մասնակցելը՝ համապատասխան հավատարմագրման հիման վրա.
14) Հայաստանում գինու սպառման մշակույթի զարգացումը խթանելը՝ բարձրացնելով բնակչության տեղեկացվածությունը գինու վերաբերյալ, և հայրենական որակյալ գինու նկատմամբ պահանջարկ ձևավորելը.
15) ցուցահանդեսներին, տոնավաճառներին, համաժողովներին, փառատոներին, համտեսներին, ինչպես նաև այլ նմանատիպ միջոցառումներին խաղողագործության և գինեգործության ոլորտների տնտեսվարողների մասնակցությանն աջակցելը (կազմակերպելը).
16) խաղողագործության և գինեգործության ոլորտներին պետական աջակցություն ցուցաբերող այլ կառույցների հետ համագործակցելը.
17) գինու զբոսաշրջության զարգացմանն աջակցելը.
18) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և հիմնադրամի նպատակներից բխող այլ գործառույթներ.
19) վերոնշյալ գործառույթներից բխող ծառայությունների մատուցելը:».
գ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«26. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը խորհուրդն է: Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցման հաջորդ օրվանից, եթե նշանակվել են խորհրդի բոլոր անդամները: Խորհուրդը բաղկացած է 13 անդամից, որոնցից 7-ը պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ են` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը, մեկական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, երկու ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, իսկ 6-ը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ՝ ոլորտի մասնավոր և գիտական հատվածի ներկայացուցիչներ, որոնք նշանակվում են ռոտացիոն սկզբունքով` երկու տարի ժամկետով: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: Հիմնադրամի տնօրենը խորհրդի քարտուղարն է: Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի մեկ այլ մարմնի անդամ։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
15.01.2020 - 30.01.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 7068
Տպել