Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔԱԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԸ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2019 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔԱԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածի 50-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը` համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում ծանուցել Եվրասիական տնտեսական խորհրդին նախատեսվող արգելքի մասին:
3․ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման վերահսկողությունը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է վեց ամիս ժամկետով։
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
-------------- -ի N ---- -Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔԱԽՄԲԵՐԻ
Ապրանքախմբի անվանումը ԱՏԳ ԱԱ ծածկագիր
Վառելափայտ՝ գերանների, ծղանների, 4401
ճյուղերի, ցախի տրցակների տեսքով
կամ այլ համանման ձևերով
Ասեղնատերև տեսակներից 4401 11 000
Սաղարթավոր տեսակներից 4401 12 000
Անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ 4403
մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ
եզրատաշած կամ չեզրատաշած
Փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած 4404
գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր և
սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած,
անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց
չշրջատաշած, չկորացած և այլ եղանակով
չմշակած, գործիքների և համանման
արտադրատեսակների համար նախատեսված
ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների
արտադրության համար օգտագործվող,
ծեղ և համանման փայտանյութ
-
Discussed
30.12.2019 - 14.01.2020
-
Type
Decision
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 7791
Print