Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔԱԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԸ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 2019 թվականի N   -Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔԱԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավել­վա­ծի 50-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը` համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում ծանուցել Եվրասիական տնտեսական խորհրդին նախատեսվող արգելքի մասին:

3․ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման վերահսկողությունը:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է վեց ամիս ժամկետով։

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
--------------     -ի N ---- -Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔԱԽՄԲԵՐԻ

 

Ապրանքախմբի անվանումը                                                 ԱՏԳ ԱԱ ծածկագիր

    

Վառելափայտ՝ գերանների, ծղանների,                                   4401

ճյուղերի, ցախի տրցակների տեսքով

կամ այլ համանման ձևերով

 

Ասեղնատերև տեսակներից                                                     4401 11 000

Սաղարթավոր տեսակներից                                                    4401 12 000

Անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ                                  4403

մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ                               

  եզրատաշած կամ չեզրատաշած                                             

Փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած                             4404

գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր և

  սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած,

անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց

չշրջատաշած, չկորացած և այլ եղանակով

չմշակած, գործիքների և համանման

արտադրատեսակների համար նախատեսված

ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների

  արտադրության համար օգտագործվող,

  ծեղ և համանման փայտանյութ

 

  • Քննարկվել է

    30.12.2019 - 14.01.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7795

Տպել