««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մարտի 25-ի ՀO-16-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերում «պետական» բառից հետո լրացնել «կառավարման» բառը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «ռազմարդյունաբերության պետական կոմիտեն,» բառերը հանել:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 7. ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ
- Ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմինը (այսուհետև՝ պետական լիազոր մարմին).
1) հանդես է գալիս որպես պետական պատվիրատու.
2) մասնակցում է զինված ուժերի և այլ զորքերի զարգացման պլանների, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի մշակմանը.
3) մշակում է`
ա. գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների պետական պատվերի ծրագիրը,
բ. ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագիրը, որը ներառում է ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը և միջոցառումները,
գ. ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը,
դ. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը և այդ կազմակերպությունների ցանկը,
ե. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման կարգը,
զ. ռազմական ապրանքների, գույքի և ծառայությունների գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը,
է. պետական պահուստում կուտակման ենթակա` ՌԱՀ-ում օգտագործվող նյութական արժեքների ցանկի մշակման և վարման կարգը,
ը. ՌԱՀ-ի կազմակերպությունների գիտաարտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգը,
թ. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները և աջակցման ձևերը` ըստ ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության քաղաքականության,
ժ. գիտական և գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառման կարգը.
ժա. Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական պետական փորձարկումների անցկացման կարգը:
4) իրականացնում է`
ա. ռազմական ապրանքների, գույքի և ծառայությունների գների պետական կարգավորումը՝ համաձայն սույն օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածների պահանջների,
բ. ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարումը՝ հանդես գալով որպես պատվիրատու,
գ. ռազմարդյունաբերության ոլորտում գիտական և գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառում,
դ. ՌԱՀ-ի բնագավառի մասնագետների վերաբերյալ տեղեկատվական բազայի վարումը,
ե. ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման վերլուծությունը,
զ. ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարության իրականացման համար պատասխանատու պետական մարմինների հետ համագործակցությունը,
է. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների կայուն գործունեության ապահովումը,
ը. ռազմարդյունաբերության ոլորտում նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական բազայի ստեղծումը,
թ. ռազմարդյունաբերության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ձևավորումը,
ժ. իր լիազորությունների սահմաններում մասնակցում է միջազգային ռազմատեխնիկական համագործակցություն իրականացմանը,
ժա. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակի վարումը,
ժբ. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցության ծրագրերը,
Ժգ. զենքի արտադրության լիցենզիա տալու լիազոր մարմնի գործառույթը:»
ժդ. Իր իրավասության սահմաններում ապահովում է պետական պատվերի կատարման և ռազմական արտադրանքի որակի հսկողությունը:
ժե. Իրականացնում է ռազմարդյունաբերության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ::
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքը լրացնել 7.1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 7.1. ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
- Ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող այլ պետական մարմինները՝
1) հանդես են գալիս որպես պետական պատվիրատու.
2) մասնակցում են ռազմական կարիքների համար պետական պատվերի մշակմանը.
3) իրենց իրավասության սահմաններում ապահովում են պետական պատվերի կատարման և ռազմական արտադրանքի որակի հսկողությունը.
4) իրենց լիազորությունների սահմաններում մասնակցում են միջպետական ռազմատեխնիկական համագործակցության իրականացմանը,
5) մասնակցում են ռազմատեխնիկական քաղաքականության իրականացմանը,
6) իրականացում են ռազմարդյունաբերության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում «կատարման ժամանակացույցի և» բառերը հանել, իսկ «միջոցառումների» բառից հետո լրացնել «, իսկ կատարման ժամանակացույցը հաստատվում է ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 15- րդ հոդվածի 1-ին մասի
- 2-րդ կետի «կարգով» բառից հետո լրացնել «՝ կնքված պայմանագրերի մասին տեղեկացնելով ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմին» բառերով
- 7-րդ կետի «փորձարկումներ» բառից հետո լրացնել «,իսկ զորավարժարանային փորձարկումների անհրաժեշտության դեպքում փորձարկումները անցկացվում են ՀՀ ՊՆ զորավարժարաններում.» բառերով:
- 14-րդ կետի «միջոցով» բառից հետո լրացնել «պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման համակարգի մարմնի իրավասու ներկայացուցչի մասնակցությամբ և համապատասխան ընդունման ակտի հավաստմամբ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի
- 1-ին կետում «հիմնավորում է» բառը փոխարինել «տրամադրում է» բառով, իսկ «սահմանում է» բառից առաջ լրացնել «իսկ պետական պատվիրատուի հարցումով, կատարողների մասնակցությամբ» բառերը:
- 8-րդ կետում «կատարողների հետ համատեղ պատրաստած» բառերը հանել
- 11-րդ կետում «լիազոր» բառից առաջ լրացնել «պետական» բառը:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետով.
«7) Ռազմական արտադրանքի ներքին արտադրողի խրախուսումը՝ ներքին արտադրողին նույն որակի ապրանքի համար ազատելով ավելացված արժեքի հարկից, կամ գնի հաշվարկման ժամանակ նվազագույնը 20% առավելություն տրամադրելով»:
ՀՈԴՎԱԾ 9. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 7-րդ կետերը, 12-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, 14-րդ հոդվածը, 15-րդ հոդվածում 1-ին մասի 5-րդ և 11-րդ կետերը, 16-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը և 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերը:
ՀՈԴՎԱԾ 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածում.
1) 1-ին մասի՝
ա. 8-րդ կետում «վերահսկողություն» բառից առաջ լրացնել «իր լիազորությունների սահմաններում» բառերը,
բ. 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 10-րդ կետից հանել «արտադրությունն ու» բառերը:
2) 2-րդ մասի 6-րդ կետի «դ» ենթակետում «ռազմարդյունաբերական համալիրի,» բառերը հանել, «, իսկ «ծրագրերը» բառերը փոխարինել «ծրագիրը» բառով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 17-րդ հոդվածում.
1) 2-րդ մասի 6-րդ կետի «ա» ենթակետի «ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի» բառերը հանել,
2) 3-րդ մասում լրացնել 8.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«8.1) կազմակերպում և ղեկավարում է զինված ուժերում գյուտարարական և նորարարական աշխատանքները.»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
27.12.2019 - 12.01.2020
-
Type
Law
-
Area
High tech industry
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 7768
Print